Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Կեսարյան հատում, հաճախ տրվող հարցերին պատասխանում է Կարեն Կուտոյանը. tsnndatun.am

Կեսարյան հատում, հաճախ տրվող հարցերին պատասխանում է Կարեն Կուտոյանը. tsnndatun.am

1.  Ի՞նչ է կեսարյան հատումը։

Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ընթացքում պտուղն ու ընկերքն արգանդից  դուրս են բերվում արգանդի պատի վրա արհեստականորեն ստեղծված կտրվածքի միջով։

2.  Որո՞նք են կեսարյան հատման ցուցումները։

Տարբերվում են բացարձակ և հարաբերական ցուցումներ։  Բացարձակ ցուցումներն են այն մանկաբարձական  իրավիճակները, որոնք վտանգավոր են մոր և պտղի կյանքի համար։

Հարաբերական են այն ցուցումները, երբ չի բացառվում բնական ճանապարհով ծննդալուծման հնարավորությունը, սակայն մոր և կամ պտղի համար բարդությունների վտանգը գերազանցում է  որովայնային ծննդալուծման բարդությունների ռիսկին։ Մայրական ցուցումները հանդես են գալիս հղիի մանկաբարձական կամ սոմատիկ առողջական վիճակով պայմանավորված, իսկ պտղի  ցուցումներն էլ՝ պտղի վիճակով, ներարգանդային դիրքով պայմանավորված։

3.  Կեսարյան հատումները մի՞շտ են իրականացվում  պլանային կարգով և ինչպե՞ս է որոշվում  կեսարյան հատման օրը։

Պլանային է համարվում այն կեսարյան հատումը, երբ կնոջ մոտ հղիության  ընթացքում առաջանում է կեսարյան հատման ցուցումներ և կեսարյան հատումը պլանավորվում է նախապես։ Այդ ժամանակ նշանակվում է կեսարյան հատման օրը, որը սովորաբար լինում է ծննդաբերության ժամկետից 10 օր շուտ։ Հրատապ է համարվում այն կեսարյան հատումը, երբ պլանային նշանակված վիրահատությունից  շուտ կնոջ մոտ առաջանում են պատճառներ, երբ պետք է կնոջը շտապ ծննդալուծել կամ առաջանում են բարդություններ, որոնց առկայության պարագայում  բնական ծննդաբերական ուղիներով ծննդաբերությունը հանկարծակի դառնում է  վտանգավոր մոր և պտղի կյանքի համար։

4.  Ցավազրկման ինչ մեթոդներ են կիրառվում։

Կեսարյան հատման ընթացքում անզգայացումը կատարվում է  3 մեթոդով.

  • ընդհանուր անզգայացում,
  • էպիդուրալ անզգայացում,
  • ողնուղեղային անզգայացում:


Մոր և պտղի վրա անզգայացման նշված տեսակների նվազագույն ազդեցության տեսանկյունից առավել գերադասելի են վերջին երկուսը։

5.  Վիրահատությունից հետո ի՞նչ սպասել, պարտադի՞ր են ցավը, արյունահոսությունը և որքա՞ն երկար կարող են տևել։

Վիրահատությունից հետո կինը պետք է ունենա ոչ թե արյունահոսություն, այլ արյունային արտադրություն մոտավորապես դաշտանի չափով, իսկ առաջիկա ժամերի ընթացքում նաև մի քիչ ավել, որոնք աստիճանաբար նվազում են, դառնում արնաշճային և հետո ընդհանրապես դադարում։ Ինչպես բնական ծննդաբերությունից, այնպես էլ կեսարյան հատումից հետո այդպիսի արտադրությունը կարող է տևել մինչև 40 օր, սակայն այդ տևողությունը խիստ անհատական է և միջինում կազմում է 7-40 օր։ Ցավերի առկայությունը բնական է, քանի որ կատարված է մեծ խոռոչային վիրահատություն, սակայն առաջիկա օրերի խիստ ցավը կինը չի զգում, որովհետև ադեկվատ ցավազրկվում է։

6.  Ի՞նչ սննդակարգ է թույլատրելի մինչև կեսարյան հատումը և հետո։

Պլանային կեսարյան հատման նախօրեին, որը սովորաբար կատարում են առավոտյան, կնոջը խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ընդունել ցանկացած դյուրամարս սնունդ, որը նա պետք է ընդունի մինչև երեկոյան 20։00-ն, այնուհետև մինչև քնելը ոչինչ չպետք է ուտել. թույլատրվում է միայն հեղուկներ։ Հաջորդ օրը՝ արթնանալուց հետո, կինը ոչ մի հեղուկ չպետք է ընդունի՝ դրանով ապահովելով վիրահատության և ցավազրկման բարեհաջող ընթացքը։ Վիրահատությունից հետո կինը պետք է  ընդունի դյուրամարս բջջանքով հարուստ սնունդ, իսկ արդեն հաջորդ օրվանից կարող է սնվել ինչպես ցանկացած կրծքով կերակրող կին։

7.  Կեսարյան հատումից հետո ե՞րբ վեր կենալ անկողնուց։

Չբարդացած վիրահատություններից հետո 6-8 ժ անց խնամող բուժքրոջ օգնությամբ  կինը սկզբից նստում է անկողնում, այնուհետև դանդաղ բարձրանում և փորձում մի քիչ  քայլել, որքան թույլ է տալիս իր ինքնազգացողությունը։ Որից հետո կնոջը խորհուրդ է տրվում  հնարավորության սահմաններում  շատ քայլել և նույնիսկ հաճախ տեղաշարժվել անկողնում՝ դրանով իսկ կանխարգելելով հետվիրահատական կպումային  պրոցեսը։

8.  Ե՞րբ կերակրել նորածնին։

Ինչպես սովորական ծննդաբերությունից հետո, կախված մոր և պտղի վիճակից, ցանկալի է ապահովել կրծքի վաղ մոտեցումը, եթե այն թույլ է տալիս իրավիճակը, նույնիսկ վիրահատական սեղանին։

9.  Կարելի՞ է  գրկել երեխային կեսարյան հատումից հետո։

Այո, կարելի է։

10.  Քանի՞ օր հետո կարող է դուրս գրվել ծննդկանը։

Վիրահատությունից 4-5 օր հետո, եթե բարդություններ առկա չեն։

11.  Ի՞նչ խնամք է անհրաժեշտ ապահովել տանը։

Առանձնահատուկ խնամքի անհրաժեշտություն չկա, բացի հետծննդյան շրջանում ընդունված խնամքից։

12.  Ե՞րբ ընդունել ցնցուղ կամ լոգանք։

Չբարդացած վիրահատությունից հետո, եթե չկան այլ հակացուցումներ, ապա 5-7-րդ օրը՝ կախված վերքի վիճակից, իսկ ավելի հստակ կասի վիրահատող բժիշկը։

13.  Բանդաժ կրելն անհրաժեշտությո՞ւն է։

Նորմալ վիրահատությունից հետո նույնիսկ ցանկալի չէ, եթե կինն ուզում է վերականգնել որովայնի պրեսը, ինչի համար ավելի ճիշտ է վիրահատությունից հետո աստիճանաբար սկսել կատարել պրեսի վարժությունները։

14.  Ե՞րբ կարելի է զբաղվել սպորտով։

Թեթև վարժություններ կարելի է սկսել կատարել հետվիրահատական նորմալ ընթացքի պարագայում 1 ամիս անց՝ կարգավորելով ֆիզիկական ծանրաբեռնվածությունը անձնական ցավային ռեակցիայով։

15.  Որքա՞ն ժամանակ հետո կարելի ինտիմ կյանք վարել։

Մոտավորապես 40 օր հետո։ Բոլոր դեպքերում այն ժամանակ, երբ լիովին կդադարի արյունային արտադրությունը։

16.  Ե՞րբ կարող է հղիանալ կինը կեսարյան հատումից հետո։

Հետվիրահատական արգանդի սպին  լիովին ձևավորվում է  վիրահատությունից 1 տարի անց, ուստի կարելի է հղիանալ, սակայն կնոջ օրգանիզմը ցանկացած ծննդաբերությունից հետո լիովին վերականգնվում է 2 տ անց։ Ծննդաբերությունների միջև ամենաբարենպաստ ընդմիջումը 2-3 տ է։

17.  Իսկ եթե հղիացել է ավելի վա՞ղ։

Նախ պետք  է որոշվի սպիի վիճակը, հաշվի առնվի թե ինչպես է ընթացել նախորդ վիրահատությունը և հետվիրահատական շրջանը, ըստ որի էլ կարող է որոշվել՝ կարելի է  շարունակել հղիությունը հատուկ հսկողությամբ, թե պետք է դադարեցնել։

18.  Կարելի՞ է սպիրալ տեղադրել կեսարյան հատումից հետո։

Այո, կարելի է, սակայն ոչ անմիջապես վիրահատությունից հետո։

19.  Հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերություն կեսարյան հատումից հետո։

Հնարավոր է, սակայն  միայն հատուկ պայմանների առկայության դեպքում՝

  • արգանդի վրա մեկ սպիի առկայություն,
  • մինչև վիրահատությունը կինը պետք  է ունենա առնվազն 1 ծննդաբերություն,
  • կնոջ կոնքի նորմալ չափերը,
  • պտղի նորմալ անդամավորվածություն՝ գլխային առաջադրությամբ,
  • սպասվող երեխայի քաշը չպետք է գերազանցի 3 500 գ-ը,
  • ծննդաբերությունը պետք է վարի մանկաբարձ-գինեկոլոգ, ով անհրաժեշտության դեպքում կկարողանա կատարել վիրահատություն:


20.  Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ կեսարյան հատումը և ինչպե՞ս կանխարգելել։

Կեսարյան հատումը համարվում է  մեծ խոռոչային վիրահատություն և, ինչպես ցանկացած  նման վիրահատություն, կարող է ունենալ բոլոր հնարավոր հետվիրահատական  բարդությունները։

Մանկաբարձ-գինեկոլոգ
Կարեն Կուտոյան

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիության 37-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 37-րդ շաբաթ. morevmankan.am

Մնացել է շատ քիչ` երեխայի աշխարհ գալուն: Համաձայն պաշտոնական բժշկության, 37-րդ շաբաթում ծնված երեխան համարվում է հասուն: Չարժե անհանգստանալ, որ երեխան որովայնում ավելի քիչ է շարժվում: Բանն այն է, որ արգանդում տեղն արդեն շատ փոքր է...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 36-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 36-րդ շաբաթ. morevmankan.am

Դուք արդեն հղիության 9-րդ ամսում եք, ամեն բան գիտեք էպիդուրալ անեսթեզիայի մասին, հավաքել եք «տագնապի» պայուսակը, սովորել եք ճիշտ շնչել, որոշել եք, թե ինչպես հասնել ծննդատուն, և արդեն ժամանակն է կազմել գործերի ցանկը...

Հղիություն, ծննդաբերություն
Արգանդի հեռացումը միոմայի դեպքում. փրկության վիրահատություն, թե՞ չհիմնավորված վիրաբուժական միջամտություն. oncology.am
Արգանդի հեռացումը միոմայի դեպքում. փրկության վիրահատություն, թե՞ չհիմնավորված վիրաբուժական միջամտություն. oncology.am

Արգանդի միոման վերարտադրողական համակարգի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է: Ախտորոշումից հետո հաճախ բժիշկները հիվանդներին առաջարկում են խնդրից ազատվել արմատական եղանակով՝ հեռացնելով...

Ուռուցքաբանություն
Հղիության 35-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 35-րդ շաբաթ. morevmankan.am

Դուք վերջնագծի վրա եք: Այս շաբաթից սկսած գինեկոլոգին պետք է այցելել ամեն շաբաթ: Բժիշկը կճշտի, թե ինչպիսի հետազոտություններ են անհրաժեշտ հղիության վերջում: Հղիի փոխանակման քարտը Ձեր ձեռքին է, և արդեն որոշել եք...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 34 շաբաթ. morevmankan.am
Հղիության 34 շաբաթ. morevmankan.am

Համաձայնեք, որ բավականին լուրջ ժամկետ է: Այժմ փոքրիկը պրակտիկորեն պատրաստ է ծնվելու, բայց շարունակում է աճել և զարգանալ: 34 շաբաթում ծննդաբերությունը համարվում է վաղաժամ, բայց երբեմն լինում է: Ապագա մայրը պետք է իմանա...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը
Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը

Արտարգանդային հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում և իր զարգացումն սկսում է ոչ թե արգանդում, այլ արգանդից դուրս` արգանդային փողում, ձվարանում և, անգամ, որովայնի խոռոչում: Սակայն...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության 33-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 33-րդ շաբաթ. morevmankan.am

Եվ այսպես, մինչև փոքրիկի հետ երկար սպասվող հանդիպումը մնացել է մոտավորապես մեկ ամիս: Ի՞նչ է կատարվում հղիության 33-րդ շաբաթում...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 32-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 32-րդ շաբաթ. morevmankan.am

Ծննդաբերությունն ավելի մոտ է և երեխան ընդունում է այն դիրքը, որով նա պետք է շարժվի այս աշխարհին ընդառաջ: Երեխայի գլխի ճիշտ դիրքը ներքևում է, ընդ որում, այդ ժամանակ նրա հետույքը մոր կրծքի տակ է տեղակայվում...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Արգանդի տոնուսը հղիության ժամանակ. morevmankan.am
Արգանդի տոնուսը հղիության ժամանակ. morevmankan.am

Արգանդը մկանային յուրօրինակ օրգան է` հսկայական ձգվելու ունակությամբ: Կարճ ժամանակվա ընթացքում այն մի քանի անգամ մեծացնում է իր չափերը և քաշը...

Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 31-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 31-րդ շաբաթ. morevmankan.am

Երրորդ եռամսյակում փոքրիկն աճում է շատ արագ, նրա քաշն արդեն կազմում է մոտավորապես 1500 գր: Ապագա մայրը պետք է ուշադիր լինի իր քաշի ավելացման նկատմամբ՝ շաբաթական 300 գր-ը առավելագույնն է, պնդում են բժիշկները: Հիմնական հարցերը...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ տեղն է գրավում։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք,  240 հազար կին մահանում է...

Առողջ կին Ուռուցքաբանություն
Հղիության 30-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 30-րդ շաբաթ. morevmankan.am

Երրորդ եռամսյակի ընթացքում անհրաժեշտ է շատ զգույշ լինել: Ապագա մայրը օր-օրի դառնում է ավելի ծանր, շեղվում է մարմնի ծանրության կենտրոնը, ուժեղանում է հոգնածությունը, կարող է ի հայտ գալ հևոց: Հղիության 30-րդ շաբաթը դեկրետային արձակուրդի սկիզբն է...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության ընդհատում. morevmankan.am
Հղիության ընդհատում. morevmankan.am

Ի՞նչ է հղիության ընդհատումը կամ աբորտը

Եթե հղիությունն ընդհատվում է պտղային ձվիկի կամ պտղի հեռացմամբ, դա կոչվում է աբորտ: Երբեմն կնոջ օրգանիզմն...

Հղիություն, ծննդաբերություն
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է դոպլեր հետազոտությունը:

Դոպլերոգրաֆիկ հետազոտությունը հղիության ընթացքում հետազոտության տեսակ է...

Ախտորոշում Հղիություն, ծննդաբերություն Բժշկի ընդունարանում
Բուժում հղիության ժամանակ. morevmankan.am
Բուժում հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ժամանակ կինը ենթակա է հիվանդանալու ավելի հաճախ, քանի որ թուլանում է իմունիտետը: Իսկ ամեն կողմից լսվում է. «որևէ դեղորայք չի կարելի օգտագործել»...

Հղիություն, ծննդաբերություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ