Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիության պլանավորում, առաջին նշաններ, հղիության թեստեր, ուլտրաձայնային հետազոտություն. morevmankan.am

Հղիության պլանավորում, առաջին նշաններ, հղիության թեստեր, ուլտրաձայնային հետազոտություն. morevmankan.am

Ընթերցողները հաճախ են հարցնում հղիության պլանավորման, առաջին նշանների, հղիության թեստերի և ընթացիկ հետազոտությունների մասին: Շատերիս հետաքրքրող այս թեման մեզ համար լուսավորեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանը: 


Հղիության պլանավորում

 

Համատեղ ապրելու որոշումը սովորաբար զույգերին մղում է հղիության պլանավորման: Մեծ ու ճոխ հարսանիքներից հետո, բնականաբար, բոլոր բարեկամներն ու հարազատներն ունեն իրենց խորհուրդներն ու զգուշացումները: Ճիշտ է, վերջերս նաև բժշկին դիմելու տենդենց կա երիտասարդ զույգերի մոտ, սակայն նրանք հասարակության քիչ տոկոսն են կազմում: Զույգի հետազոտությունը թույլ է տալիս խուսափել մի շարք վարակներից, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, կանխատեսել հնարավոր բարդություններն ու գենետիկ հիվանդությունները, որ կարող է ժառանգել երեխան: Հետազոտությունը թույլ է տալիս որևէ խնդրի առկայության դեպքում ստանալու համակցված բուժում:

 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մերի ԹադևոսյանԿարևորությունը, միանշանակ, տրվում է կնոջ առողջական և իմունային կարգավիճակին: Այստեղ ո՛չ միայն գինեկոլոգիական ոլորտն է հետազոտվում, այլև յուրաքանչյուր խնդիր, որը կարող է ազդեցություն թողնել հղիության ընթացքի վրա: Հարկ է հաշվի առնել բոլոր առանձնահատկությունները, քրոնիկ վարակները, սոմատիկ հիվանդությունները, ըստ որոնց բժիշկը որոշում է՝ ինչպես վարել հղիությունը: 

 
Ամբողջ աշխարհում այժմ ընդունված է կնոջ օրգանիզմը զինել, այսպես կոչված, միկրորէլեմենտներով: Կարևոր նշանակություն ունի ֆոլաթթվի անհրաժեշտ քանակի առկայությունը կնոջ օրգանիզմում, որպեսզի ճիշտ նախապատրաստվի հղիության ընթացքին: Այն պետք է ընդունել հղիության առաջին եռամսյակում: 


Նախնական քայլեր

 

Հղիության պլանավորում, առաջին նշաններ, հղիության թեստեր, ուլտրաձայնային հետազոտությունԿարևոր է, որ հղիություն պլանավորող կինն առողջ ապրելակերպ վարի: Ներկայում ծխող կանայք գերազանցում են տղամարդկանց: Առողջ երեխա ունենալու համար կարևոր է նիկոտինից հրաժարվելը, ինչը նաև անպտղության պատճառներից  մեկն է: Ծխող կնոջ օրգանիզմում զարգացող հղիության ընթացքը դժվար է կանխատեսել: Նախքան հղիանալը օրգազնիմը պետք է մաքրել ալկոհոլից, ծխախոտից, ոչ օգտակար սննդից: Միայն այս քայլերով արդեն մենք բարձրացնում ենք կնոջ իմունային կարգավիճակը՝ առանց կողմնակի միջամտության: Առողջ մարմնում միայն կարող է զարգանալ առողջ պտուղ:


Առաջին նշանները

 

Մոր և մանկան առոջության պահպանման գիտահետազոտական կենտրոն1-ին նշան, որպես այդպիսին, դաշտանի բացակայությունն է: 1-2 օր ուշացումն այս պարագակում դեր չի խաղում, կանոնավոր սեռական կյանքով ապրող կինն առնվազն 5-6 օր ուշացման դեպքում կարող է մտածել հղիության հավանականության մասին: Սրտխառնոց, գլխապտույտ, փսխում, քնկոտություն. եթե կան այս նշանները, ուրեմն հաջորդ քայլն արդեն հղիության առկայության ստուգելն է թեստերի օգնությամբ:


Հղիության համար թեստեր

 

Մոր և մանկան առոջության պահպանման գիտահետազոտական կենտրոնԵթե 1-2 օր դաշտանն ուշացել է, անիմաստ է թեստ դնելը: Եթե հղի եք, թեստը կարող է արդյունք ցույց տալ նաև առաջին 2 օրը, սակայն առավել արդյունավետ է կիրառել, երբ դաշտանային ցիկլն ուշացել է 5-7 օր: Թեստի միջոցով ճիշտ պատասխան կարելի է ստանալ միայն առավոտյան վերցրած մեզի պարագայում: Թեստերի տեսականին բազմազան է: Այսօր յուրաքանչյուր կին տեղեկացված է, որ 2 ձողերի առկայությունը խոսում է հնարավոր հղիության մասին: Ներկայում կան նաև թեստեր, որոնք ցույց են տալիս հղիության ժամանակահատվածն անգամ շաբաթներով: Իհարկե, առաջին ստույգ տվյալները հղիության մասին կարող է տալ արյան փորձաքննությունը և ուլտրաձայնային հետազոտությունը: 

 
Ուլտրաձայնային հետազոտություն. ե՞րբ և ի՞նչ հաճախականությամբ


Հղիության պլանավորում, առաջին նշաններ, հղիության թեստեր, ուլտրաձայնային հետազոտությունՄինչև 8 շաբաթական հղիություն ուլտրաձայնային հետազոտություն անցնելու կարիք չկա: 7-8 շաբաթականում երևում է պտղի սիրտը: Սա, իհարկե՛, այն սիրտը չէ, որի մասին մենք բոլորս պատկերացում ունենք, այլ ընդամենը սրտի մի անոթն է, որի զարկը լսում ենք և տեսնում:: Վերոնշյալ շաբաթներում հետազոտությունը դեռևս պարտադիր չէ: Ուլտրաձայնային հետազոտությունը պարտադիր է 12-13 շաբաթական հղիության ժամկետում, քանի որ հենց այս շամանակահատվածում կատարվում է գենետիկական սկրինինգային քննություն : Սա այն ժամանակահատվածն է, երբ կարելի է կանխորոշել պտղի հետագա զարգացումը, հնարավոր արատների ու հիվանդությունների ձևավորումը և այն օպտիմալ ժամանակահատվածը, երբ դեռ թույլատրվում է հղիության ընդհատումը: Այս հետազոտությունը կարող է հուշել, թե ինչպես վարվել և ինչ քայլեր ձեռնարկել այդ ամիսներին: Իհարկե, դա դեռ չի նշանակում, որ պտղի մոտ չի կարող արատ կամ այլ խնդիրներ ախտորոշել ավելի ուշ շրջանում: Նման պարագայում պետք չէ մեղադրել բժշկին, որովհետև կան արատներ, որոնց զարգացումը հնարավոր է կանխորոշել միայն հետագա շաբաթներում: Մինչև իսկ 9 ամսական հղիության ժամանակ, երբ արդեն ամբողջովին ձևավորված է պտուղը, կարող են առաջ գալ անկանխատեսելի խնդիրներ, որոնք պետք է լինեն բժիշկի հսկողության տակ:

 

Հղիության ընթացքում կինը ցանկալի է առնվազն երեք անգամ ուլտրաձայնային հետազոտություն անցնի: Առաջին պարտադիր հետազոտությունը՝ 12-13 շաբաթական հղիության ժամանակ, 2-րդը՝ 18-20 շաբաթական, 3-րդը՝ 35-36 շաբաթականում, երբ արդեն հարկ է պարզել պտղի դիրքը, ծննդաբերության հնարավոր տարբերակները, պտղի վիճակը, բազմաֆունկցիոնալությունը: եթե հղիության ընթացքում նկատվւմ են որոշ խնդիրներ , ապա բժիշկի ցուցումով անհրաժեշտ է կատարել դոպլեր հետազոտություն, պարզելու համար պտուղ-ընկերքային շրջանառության կարգավիճակը:  

 

                                           

Հոդվածի շարունակությունը կարդալ հետևյալ հղումով

 

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Mariam

30.01.2016

hxi em arden 1 amis ev unem mug karshnvi qich chapov artadrutyun ,,inchn e patchary .. shat em xndrum patasxanel

Nara

22.01.2016

Hargeli bjishk isk dzez mot minchev hxianal@ seri hashvarkum katarvume,te voch!!!

Ani

10.01.2016

Hargeli bjishk ovaluciayi test erb karoxem em ogtagorcel partadir e dzvazatman orerin te karoxem hajordox orerin el ogtagorcel

Մեդ-Պրակտիկ

30.10.2015

Հարգելի Emily, բարև Ձեզ: Տեխնիկական խնդիրների պատճառներով, Ձեր հարցին հնարավոր չի եղել նշված ժամկետներում պատասխանել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է խնդրում ենք նորից գրել: Կփորձենք հնարավորինս շուտ արձաքանքել:

Emily

25.09.2015

Hargeli bjshkuhi es verji dashtans tesel em hulisi 13 in ogostosin dashtan chtesa test areci drakan cuyc tvec ogostosi 24 in Aryuna tesa mek or @ndamen@ gnaci bjshki Exon cuyc chtvec hima septemberi 26 ne es ays Amis dashtan chem tesel ... Srtxarnoc unem amboxj or@ tulutyun... Qnkotutyun .... Inch anel ete chgitem hxi em te voch

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ