Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ակնաբանություն

Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը. Տաթևիկ Հակոբյան

Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը. Տաթևիկ Հակոբյան

Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալն է, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման կամ վիրահատման ճանապարհով: Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքում առանձնահատուկ ուշադրությամբ է իրականացվում աչքի առաջնային զննումը: Aroxjblog.am-ը աչքի խնդիրների և հղիության շրջանում հնարավոր սրացումների մասին զրուցել է խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքի ակնաբույժ Տաթևիկ Հակոբյանի հետ:

- Տիկին Հակոբյան նախ ներկայացրեք, թե ո՞րն է խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքի հիմնական գործառույթը

 - Ցանկացած առողջական խնդրի, հատկապես աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը: Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի ժամանակակից սարքավորումներով հագեցած խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքում բարձրակարգ ակնաբույժները ընդունում են առաջնային հետազոտման եկած հիվանդներին և ուղղորդում հետագա համապատասխան քայլերի: Լսում ենք գանգատները, ստուգում տեսողության սրությունը, կատարում ակնոցային կորեկցիա, ներակնային ճնշումն ենք չափում, բիոմիկրոսկոպիա ենք կատարում, ակնահատակի զննում, անհրաժեշտության դեպքում հիվանդը ուղարկվում է դիագնոստիկ բաժանմունք մի քանի այլ հետազոտությունների (եղջերաթաղանթի տոպոգրաֆիա, OCT  և այլն), և այս բոլոր ստուգումների հիման վրա որոշվում է հիվանդի բուժման հետագա պլանը: Շատ կարևոր է, որ առաջին անգամ բժշկի դիմած մարդը ճիշտ հետազոտությունների ենթարկվի,  ախտորոշումը կատարվի ճիշտ, որպեսզի հետագա բուժումն էլ արդյունավետ լինի: Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքի բժիշկների պատասխանատու և հետևողական մոտեցումից է կախված հիվանդի «ճակատագիրը»:

 

Մեր բաժանմունքում բժիշկները արագ կողմնորոշվում են, որպեսզի հիվանդը ժամանակին գնա վիրահատության, եթե դեղորայքային բուժումն արդեն չի կարող օգնել: Հիվանդներին ներկայացնում ենք իրենց խնդրի կարգավորման բոլոր անհրաժեշտ ու հնարավոր տարբերակները, բացատրում, թե ո՞ր դեպքում է հարկավոր վիրահատություն։

 

Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը

 - Որո՞նք են հիմնականում աչքի ամենատարածված հիվանդությունները որոնցով Ձեզ դիմում են

- Հիվանդությունները բազմաթիվ են, և դրանք պայմանավորված են նաև տարիքով: Երիտասարդների մոտ հիմնականում ռեֆրակցիայի շեղումներ են՝ կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, իսկ 40-ից բարձր արդեն շատ տարածված են պրեսբիոպիան, կատարակտը, գլաուկոման և ակնահատակի տարատեսակ փոփոխությունները: Կա նաև գենետիկ փոխանցվող կերատոկոնուս հիվանդությունը, որը հանդիպում է հայերի և հրեաների մոտ: Վերջինիս դեպքում աչքի եղջերաթաղանթը աստիճանաբար բարակում է, իսկ տեսողությունը՝ շաղվում: Բոլոր հիվանդությունների դեպքում կարևորը ժամանակին հայտնաբերումն ու բուժումն է: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով խնդրի վաղաժամ հայտնաբերման համար, և աշխարհում գոյություն ունեցող գրեթե  բոլոր տեսակի վիրահատությունները և բուժումներն այստեղ իրականացվում են: Նշեմ նաև, որ մեր բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են լավագույն կլինիկաներում և մասնակցում միջազգային կոնֆերանսների:


- Ձեր հսկողության տակ գտնվում են նաև հղի կանայք, ո՞ր դեպքերում եք ցուցում տալիս կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ բերել երեխային

- Նախ նշեմ, որ ինձ համար առանձնակի հաճելի է հղիների հետ աշխատելը: Ցանկալի կլինի հղիները  ակնաբույժի դիմեն հղիության առաջին կամ երկրորդ եռամսյակում: Գինեկոլոգի ցուցումով մեզ նաև դիմում են տարբեր քրոնիկական հիվանդություններ ունեցող հղիներ՝ ակնահատակի ստուգման համար, քանի որ ակնահատակի վիճակից է կախված բնական կամ կեսարյան ճանապարհով ծննդաբերելը: Կան աչքի հետ կապված խնդիրներ՝ բարձր ներակնային ճնշում, ակնահատակի հիվանդություններ, որոնց դեպքում միայն կեսարյան հատման ցուցում ենք տալիս: Եթե հղին ժամանակին դիմի ակնաբույժի, ապա ակնահատակում առկա որոշ խնդիրներ կկարողանանք բուժել: Օրինակ, երբ առկա է ակնահատակի փոքրիկ պատռվածք, ֆոտոլազերային կոագուլյացիայի միջոցով սահմանափակում ենք պատռվածքը, որից հետո կարելի է ինքնուրույն ծննդաբերել: Բայց այս դեպքում ժամանակ է հարկավոր սպիագոյացման համար, իսկ երբ հղին ուշ է դիմել, բնակաբար, այդ ժամանակը մենք չունենք:

- Արդյոք ճի՞շտ է այն տարածված կարծիքը, որ հղիության ժամանակ ավելի են սրվում առկա տեսողական խնդիրները:

- Հղիության ժամանակ կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխություններ են կատարվում, և հնարավոր է որոշ դեպքերում առկա խնդիրների սրացում, բայց դա պարտադիր չէ, ինդիվիդուալ է: Օրինակ՝ որոշ դեպքերում կարճատեսությունը հղիության շրջանում մի փոքր ավելանում է, բայց երեխայի ծնվելուց հետո նորից կարող է հետ գալ նախկին վիճակին: Հղիության շրջանում հնարավոր է առաջանա կամ ավելի սրվի չոր աչքի սինդրոմը, բայց այս խնդիրն անվնաս կաթիլների միջոցով կարգավորվում է: Տոքսիկոզ կամ գեստոզ ունեցող հղիների մոտ հնարավոր է նաև ակնահատակում խնդիրներ առաջանան:

Գոյություն ունեն նաև մի քանի թյուր կարծիքներ.

Առաջինը, որ միդրիատիկ (բիբը լայնացնող) դեղորայքը վնաս է հասցնում հղի կնոջը, բայց մեր կաթիլները չեն վնասում հղիներին, բացի այդ, առանց բիբը լայնացնելու հնարավոր չի լինի ակնահատակը ճշգրիտ ստուգել:

Երկրորդ թյուր կարծիքն այն է, որ եթե կնոջ մոտ կա կարճատեսություն, ապա միայն կեսարյան հատման եղանակով կարող է երեխա ունենալ, բայց ոչ: Կարճատեսություն ունեցող հղիի մոտ ակնահատակում եթե չկա խնդիր, ապա կարող է բնական ճանապարհով ծննդաբերել:

Հերթական թյուր կարծիքն էլ այն է, որ աչքի վիրահատության ենթարկված կինն անպայման պետք է դիմի կեսարյան հատման։Այս դեպքում ևս, եթե չկա ակնահատակի խնդիր, ապա կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման ցուցում չկա:

Կցանկանայի Հայաստանում ավելանա հղի կանանց քանակը, ծնվեն շատ սիրված և առողջ երեխաներ։
Սիրելի՜ կանայք, հիշեք, որ Դուք եք Ձեր երեխայի առողջության հիմնաքարը։

Սկզբնաղբյուր. eyecenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից...

Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. նորագույն մեթոդները` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, Ելենա Մալայան
Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. նորագույն մեթոդները` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, Ելենա Մալայան

Տեսողությունը բնությունից տրված լավագույն նվերն է մարդուն, որը հարկավոր է պահպանել ամեն կերպ: Տեսողության հետ առկա բոլոր տեսակի խնդիրներն այսօր կարող են բուժվել և վերականգնվել տարբեր վիրահատական միջամտություններով...

Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ մասնագիտություն է օֆթալմոլոգիան:

Օֆթալմոլոգիան զբաղվում է ուղեղի, ողնաշարի և այլ հիվանդությունների ժամանակ աչքի հատակում...

Ախտորոշում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ներզատաբանություն
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման  գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի...

Ախտորոշում
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

Նորմայի դեպքում աչքերից արցունքը հոսում է բարակ արցունքատար խողովակներով, որոնք ձգվում են աչքից մինչեւ քթի խոռոչ: Արցունքատար խողովակի խցանման մասին խոսում են, երբ մասամբ կամ ամբողջությամբ խախտվում է...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Ակադեմիկոս Ֆիլատովի կախարդական խառնուրդը. ankakh.com
Ակադեմիկոս Ֆիլատովի կախարդական խառնուրդը. ankakh.com

Ասում են` խորհրդային անվանի ակնաբույժ Վ.Պ. Ֆիլատովի կլինիկայում տեղեկատվական ցուցանակի վրա փակցված բաղադրատոմսը հիվանդները գրառել ու կիրառել են: Եվ նրանց մոտ վերականգնվել է տեսողությունը: Այնքան ակնհայտ արդյունք է ստացվել...

Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում արդեն գործում է կոնտակտային լինզաների կաբինետը: Կոնտակտային լինզաները ակնոցների նկատմամբ շատ դեպքերում ունենում են անհերքելի առավելություններ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հետերոքրոմիա. այսպիսի աչքերով օժտված է Երկրի բնակչության 1%-ը. tert.am
Հետերոքրոմիա. այսպիսի աչքերով օժտված է Երկրի բնակչության 1%-ը. tert.am

Տարբեր գույնի աչքեր ունենալու յուրահատկությամբ բնությունն օժտել է մոլորակի ամբողջ բնակչության ընդամենը մեկ տոկոսին: Հետերոքրոմիա կոչվող երևույթը բացատրվում է աչքերից մեկի ծիածանաթաղանթի հատվածում...

Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. հերթական նորամուծություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. հերթական նորամուծություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Այստեղ առաջին անգամ Հայաստանում իսպանական Ֆերարա Ռինգ (FerraraRing, Spain) ընկերության հետ համատեղ իրականացվեց կերատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի  օղակների պատվաստում  կոչվող վիրահատությունը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ե՞րբ է արևն ավելի վտանգավոր աչքերի համար. 1in.am
Ե՞րբ է արևն ավելի վտանգավոր աչքերի համար. 1in.am

Ճապոնիայի և ԱՄՆ-ի մասնագետների կատարած հետազոտությունների արդյունքոմ պարզվել է, որ արևային ճառագայթումը աչքերի համար առավել վնասակար է առավոտյան 9-ին և կեսօրին` ժամը 2-3-ը: Հատկապես այդ ժամերին ...

Վարժություններ՝ աչքերի հոգնածության դեմ. 1in.am
Վարժություններ՝ աչքերի հոգնածության դեմ. 1in.am

healthinfo.ua-ն ներկայացնում է հատուկ վարժություններ աչքերի համար, որն ավելի լավ կառույգացնի, քան սուրճը: Նրանք, ովքեր ակնոցներ կամ լինզաներ են կրում, պետք է կատարեն դրանք հանելուց հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ