Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ակնաբանություն

Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. նորագույն մեթոդները` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, Ելենա Մալայան

Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. նորագույն մեթոդները` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, Ելենա Մալայան

Տեսողությունը բնությունից տրված լավագույն նվերն է մարդուն, որը հարկավոր է պահպանել ամեն կերպ: Տեսողության հետ առկա բոլոր տեսակի խնդիրներն այսօր կարող են բուժվել և վերականգնվել տարբեր վիրահատական միջամտություններով, որոնք արվում են Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Այստեղ իրականացվում են աչքի բոլոր այն վիրահատությունները, որոնք գոյություն ունեն ամբողջ աշխարհում։ Աչքի խնդիրների և տեսողոթյան վերականգնման մեթոդների մասին Aroxjblog.am-ը զրուցեց կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի հետ:

-Լազերային շտկման համար կա արդյոք նախընտրելի տարիք:

-Վիրահատությունները արվում են 18 տարեկանից բարձր տարիքում, քանի որ մինչև 18 տարեկան ինչպես ամբողջ օրգանիզմը, այնպես էլ աչքը, դեռ աճման, ձևավորման շրջանում է, ենթակա է փոփոխման։ Վիրահատությունը հարկավոր է կատարել այն ժամանակ, երբ ստաբիլիզացված է կարճատեսության կամ հեռատեսության աճը։ Վերին սահմանը տարիքային ցանկալի է 50 տարեկանից ոչ շատ բարձր, և այս դեպքում կարևոր է աչքի խնդրի տեսակը, քանի որ ամեն ինչ ինդիվիդուալ է։ 50-ից բարձր տարիքի անձանց համար գոյություն ունի ոչ լազերային այլ միջամտություն՝ ոսպնյակի փոխում արհեստական ոսպնյակով, որն այդ տարիքում ավելի արդյունավետ կարող է լինել։ Սա վերջին մի քանի տարվա կատարելագործված վիրահատության տեսակ է, որը մեծ տարիքում հնարավորություն է տալիս ձերբազատվել ակնոցից և լավ տեսնել:

-Բացի տարիքային սահմանափակումներից, կան արդյոք այլ հակացուցումներ աչքի տեսողության լազերային վերականգնման համար։

- Որոշակի հակացուցումներ կան, բայց շատ չեն դրանք և հիմնականում վերաբերվում են աչքի առողջ լինելուն։ Շատ հաճախ են հարցնում, թե շաքարային դիաբետը կամ օրգանիզմի այլ ընդհանուր հիվանդությունները հակացուցում են արդյոք լազերային վիրահատության համար, և ասեմ, որ ոչ։ Լազերային վիրահատության համար գլխավոր և մեր ազգին շատ բնորոշ հակացուցումը կերատոկոնուսի առկայությունն է: Նույնիսկ կասկածը, որ կա այդ հիվանդությունը կանխում է լազերային միջամտությունը։ Հարկավոր է սպասել, հսկել, քանի որ այս դեպքում գործ ունենք աչքի նուրբ եղջերաթաղանթի հետ։

-Ի՞նչը կարող է նպաստել կերատոկոնուսի զարգացմանը, և ի՞նչն է հանդիսանում նախազգուշացնող նշան հիվանդության առկայության դեպքում:

-Կերատոկոնուսն առաջացման կոնկրետ պատճառ չունի (հարված, ծանր հիվանդություն կամ այլ), քանզի այն ունի գենետիկ բնույթ, բնորոշ է հին ազգերին, որոնց թվում են հայերը։ Կերատոկոնուսն այս առումով կարելի է համեմատել երևանյան պարբերական հիվանդության հետ։

 

Կերատոկոնուսի դեպքում մարդու աչքի եղջերաթաղանթը բնածին թերի կառուցվածք ունի։ Այս հիվանդությունը զարգանում և նկատելի է դառնում հիմնականում դպրոցական տարիքից, ունի թաքնված ընթացք։ Շատ հաճախ տեսողությունը չի տուժում, բայց հիվանդությունն առկա է։ Առաջին նշանը կամ բողոքը լինում է այն, որ տեսողության որակի վատացում է սկսվում, պատկերները զույգ են տեսնում, ոչ պարզ, լարված են նայում, որ մաքուր տեսնեն։ Խնդիրն այն է, որ այս հիվանդության դեպքում բարակում և կորանում է եղջերաթաղանթը: Մալայան կենտրոնում կան զննման և ախտորոշման այնպիսի սարքավորումներ, որոնք շատ վաղ փուլում, երբ անգամ հիվանդությունը կա, բայց չի սկսել զարգանալ, հնարավոր է հայտնաբերել և ցուցաբերել համապատասխան օգնություն։ Այս հիվանդության ընթացքը շատ տարբեր է՝ լինում է ագրեսիվ, երբ օր-օրի վատանում է տեսողությունը, լինում է նաև մեղմ։ Մի փոքր գանգատի դեպքում հարկավոր է հետազոտվել՝ հետագա բարդություններից խուսափելու համար, քանի որ մեր ազգին շատ բնորոշ է այս խնդիրը:

 

Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. նորագույն մեթոդները` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

-Կերատոկոնուսի կանխում և բուժում հնարավոր է cross-linking-ի միջոցով և կերառինգերի կիրառմամբ: Ո՞րն է այս հիվանդության բուժման առավել արդյունավետ մեթոդը:

-Նշված երկու մեթոդն էլ արդյունավետ են կախված նրանից, թե աչքն ինչ վիճակում է գտնվում:Cross-linking կերատոկոնուսի բուժման եղանակը լայն կիրառում ունի Եվրոպական առաջատար կլինիկաներում և արդեն շուրջ 10 տարի է նաև Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում: Այս մեթոդի բուն նպատակն է կանխել հիվանդության հետագա զարգացումը, ամրացնել այդ բարակող, մաշվող եղջերաթաղանթը և կանխել արտակորվելը կենտրոնում: Հարկ է նշել Cross-linking–ի դեպքում լինում են դրական արդյունքներ, մեծամասամբ հաջողվում է ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը և խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից, այլ նաև զգալիորեն լավանում է տեսողությունը: Այսպիսով կանգ է առնում կերատոկոնուսի զարգացումը և աչքի եղջերաթաղանթը մնում է կայուն:

 

Կերատոկոնուսի դեպքում սա լավագույն մեթոդն է, որը նաև անվնաս է: 10 տարվա ընթացքում մեր կենտրոնում դեռ չի եղել դեպք, որ այս մեթոդը չօգնի: Գոյություն ունի նաև կերատոկոնուսի բուժում ինտրաստրոմալ կորնեալ օղակների (կերառինգեր) կիրառմամբ: Այս մեթոդով կիսալուսնաձև օղակները տեղադրվելով եղջերաթաղանթի շերտերի մեջ ՝ շտկում են կորությունը: Համապատասխան ստուգումները ցույց են տալիս կարելի է անել նմանատիպ վիրահատություն, թե ոչ: Այս մեթոդն ավելի ծանր դեպքերի համար է, երբ կերատոկոնուսն արդեն բավական զարգացել է հիվանդի մոտ:

- Հիմա Հայաստանում կան շատ ակնաբուժական կենտրոններ, բայց գոյություն ունեն այնպիսի վիրահատություններ, որոնք միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում են իրականացվում:

- Այո, մեզ մոտ անհրաժեշտության դեպքում կատարում ենք եղջերաթաղանթի փոխպատվաստում, որը տարածաշրջանում առաջին անգամ կատարվել է հենց մեզ մոտ: Սա բավական լուրջ վիրահատություն է, քանի որ հյուսվածքն ամբողջությամբ փոխվում է: Բարդություններ և օտարման խնդիր կարող է առաջ գալ, և նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին հիվանդության դեմ պայքարել, ստուգել աչքերը, անհրաժեշտության դեպքում կիրառել Cross-linking, և միայն ծայրահեղ դեպքում գնալ այս լուրջ վիրահատման:

- Կերատոկոնուսը շատ հաճախ ուղեկցվում է աստիգմատիզմով: Ինչո՞վ է սա պայմանավորված:

-Որպես օրենք դրանք իրար հետ կապված խնդիրներ են, գրեթե չկա կերատոկոնուսով հիվանդ, որի մոտ աստիգմատիզմ չլինի, քանի որ մենք գործ ունենք օպտիկական միջավայրի տձևացման հետ, այսինքն՝ կարծես մարդը ծուռ ապակու միջով նայի: Այդ սխալ անատոմիկ կառուցվածքը մարդիկ փորձում են մեխանիկորեն շտկել՝ կքոծելով աչքը, լարելով կոպերը: Աստիգմատիզմը զարգանում է հենց այդ անատոմիկ ճիշտ կառուցվածքը կորցնելու պատճառով, բայց կարող է լինել նաև առանց աստիգմատիզմի զարգացման  կերատոկոնուս, ինչպես նաև՝ հակառակը:

-Իսկ եթե հիվանդի մոտ միայն աստիգմատիզմ է, ապա ի՞նչ ճանապարհով է այն բուժվում:

- Միայն աստիգմատիզմի առկայության դեպքում, երբ չկա սկսվող կամ զարգացող կերատոկոնուս, արվում է լազերային միջամտություն, որի հետևանքով տեսողությունը վերականգնվում է, և մարդը ազատվում է ակնոց կամ օպտիկական լինզա կրելուց:

-Կա կարծիք, որ վիրահատական միջամտությունից որոշ ժամանակ անց տեսողությունը կրկին վատանում է: Պատահե՞լ են ադյոք նման դեպքեր, և հետվիրահատական ի՞նչ բարդություններ կարող են լինել լազերային միջամտության ժամանակ:

- Այդպիսի կարծիք կա, քանի որ, ցավոք, կան նման դեպքեր: Տոկոսային առումով վիրահատվողների ընդամենը 3-5 տոկոսի դեպքում կարող է այդպես լինել: Վիրաբուժության համար 3-5 տոկոսը շատ քիչ է: Շատերը մտածում են, որ ծննդաբերության կամ լարված տեսողական աշխատանքի հետևանքով է այդպես լինում, բայց ոչ, կոնկրետ պատճառներ չկան և դա ինդիվիդուալ է: Այդուամենայնիվ` հիվանդը կարող է երկրորդ անգամ վիրահատվել՝ վերականգնել տեսողությունը, և հարկ է նշել, որ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում երկրորդ վիրահատությունն անվճար է:

- Լազերային վիրահատության քանի՞ տեսակ կա, և որքա՞ն ժամանակ է հարկավոր ապաքինման համար:

- Այսօրվա դրությամբ կարճատեսությունից իսպառ ձերբազատվելու միակ տարբերակը լազերային վիրահատությունն է: Գոյություն ունի 3 տեսակի լազերային շտկման մեթոդներ՝ PRK, LASIK, FemtoLASIK, և կախված վիրահատության տեսակից տարբեր են նաև ապաքինման ժամկետները: Մաքսիմալը 1 շաբաթ կամ 10 օրն է, որը PRK-ի դեպքում է, իսկ մյուս դեպքերում՝ 3-4 օրից հիվանդները վերադառնում են իրենց սովորական կյանքին: Խստիվ սահմանափակումներ գոյություն չունեն, միայն հետվիրահատական շրջանում որոշ ժամանակ կաթիլներով բուժում են ստանում, որը չի սահմանափակում մարդու առօրյան: Հարկավոր է միայն խուսափել մեխանիկական հարված ստանալուց:

Սկզբնաղբյուր. eyecenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ կուրության առաջացման գլխավոր պատճառ. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ կուրության առաջացման գլխավոր պատճառ. nairimed.com

Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը աչքերի ծանր հիվանդություն է և դրսևորվում է ցանցենու անոթների ախտահարմամբ: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ...

Ներզատաբանություն
Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը. Տաթևիկ Հակոբյան
Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը. Տաթևիկ Հակոբյան

Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալն է, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման...

Բժշկի ընդունարանում
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից...

Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ մասնագիտություն է օֆթալմոլոգիան:

Օֆթալմոլոգիան զբաղվում է ուղեղի, ողնաշարի և այլ հիվանդությունների ժամանակ աչքի հատակում...

Ախտորոշում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ներզատաբանություն
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման  գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի...

Ախտորոշում
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

Նորմայի դեպքում աչքերից արցունքը հոսում է բարակ արցունքատար խողովակներով, որոնք ձգվում են աչքից մինչեւ քթի խոռոչ: Արցունքատար խողովակի խցանման մասին խոսում են, երբ մասամբ կամ ամբողջությամբ խախտվում է...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Ակադեմիկոս Ֆիլատովի կախարդական խառնուրդը. ankakh.com
Ակադեմիկոս Ֆիլատովի կախարդական խառնուրդը. ankakh.com

Ասում են` խորհրդային անվանի ակնաբույժ Վ.Պ. Ֆիլատովի կլինիկայում տեղեկատվական ցուցանակի վրա փակցված բաղադրատոմսը հիվանդները գրառել ու կիրառել են: Եվ նրանց մոտ վերականգնվել է տեսողությունը: Այնքան ակնհայտ արդյունք է ստացվել...

Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում արդեն գործում է կոնտակտային լինզաների կաբինետը: Կոնտակտային լինզաները ակնոցների նկատմամբ շատ դեպքերում ունենում են անհերքելի առավելություններ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հետերոքրոմիա. այսպիսի աչքերով օժտված է Երկրի բնակչության 1%-ը. tert.am
Հետերոքրոմիա. այսպիսի աչքերով օժտված է Երկրի բնակչության 1%-ը. tert.am

Տարբեր գույնի աչքեր ունենալու յուրահատկությամբ բնությունն օժտել է մոլորակի ամբողջ բնակչության ընդամենը մեկ տոկոսին: Հետերոքրոմիա կոչվող երևույթը բացատրվում է աչքերից մեկի ծիածանաթաղանթի հատվածում...

Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. հերթական նորամուծություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. հերթական նորամուծություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Այստեղ առաջին անգամ Հայաստանում իսպանական Ֆերարա Ռինգ (FerraraRing, Spain) ընկերության հետ համատեղ իրականացվեց կերատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի  օղակների պատվաստում  կոչվող վիրահատությունը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ե՞րբ է արևն ավելի վտանգավոր աչքերի համար. 1in.am
Ե՞րբ է արևն ավելի վտանգավոր աչքերի համար. 1in.am

Ճապոնիայի և ԱՄՆ-ի մասնագետների կատարած հետազոտությունների արդյունքոմ պարզվել է, որ արևային ճառագայթումը աչքերի համար առավել վնասակար է առավոտյան 9-ին և կեսօրին` ժամը 2-3-ը: Հատկապես այդ ժամերին ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ