Ակնաբանություն
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով: Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը աչքերի ծանր հիվանդություն է և դրսևորվում է ցանցենու անոթների ախտահարմամբ: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ սկզբնական, իսկ երբեմն նաև ուշ շրջաններում կարող է ընթանալ անախտանիշ: Հիվանդը տեսողության հետ կապված խնդիրներ չի զգում և համարում է, որ բժշկին դիմելու պատճառ չունի:
Հիմնական ախտանիշները տեսողության շղարշումն է, ընթերցանության դժվարացումը, աչքերի առջև մանր կետերի առաջացումը. տեսողության մասնակի կամ ամբողջական կորուստը: Այս ախտանիշները, որպես կանոն, վկայում են ռետինոպաթիայի ուշ շրջանի մասին: Ռետինոպաթիայի ծանր (պրոլիֆերատիվ) ձևը հաճախ առաջանում է առաջին տիպի շաքարային դիաբետի ժամանակ` հիվանդության սկզբից 10-12 տարի հետո, երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ՝ 5-7 տարի հետո: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի խիստ վերահսկումը, սննդակարգին հետևելը, առողջ կենսակերպը թույլ են տալիս նվազեցնել, սակայն չեն բացառում դիաբետի աչքի բարդությունների հետևանքով կուրության զարգացման ռիսկը: Այդ պատճառով կուրության կանխարգելման ճիշտ ճանապարհն ընտրելու, ինչպես նաև ակնային բարդությունները ժամանակին ախտորոշելու և հնարավորինս շուտ բուժումը սկսելու համար, նպատակահարմար է տարեկան երկու անգամ իրականացնել ակնաբույժի խորհրդատվություն` 10 տարի վաղեմությամբ երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, և 5 տարի վաղեմությամբ` առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում, չնայած բարձր սրությամբ տեսողությանը:
«Նաիրի» ԲԿ ակնաբուժական կենտրոնում առկա է դիաբետիկ ռետինոպաթիայի ախտորոշիչ հետազոտությունների և բուժման լիարժեք համալիր: Բացի ստանդարտ հետազոտություններից, ինչպիսիք են տեսողական ֆունկցիայի ստուգումը (տեսողության սրություն, տեսադաշտ, Ամսլերի թեստ), ներակնային ճնշման չափումը (պնևմոտոնոմետրիա, տոնոմետրիա` ըստ Գոլդմանի), ռեֆրակտոմետրիան, աչքի զննումը ճեղքային լամպի միջոցով, ակնահատակի զննումը հատուկ ոսպնյակների օգնությամբ, նաև իրականացվում են լրացուցիչ և առավել մանրամասն հետազոտություններ.
- սոնոգրաֆիա (միջավայրի պղտորման դեպքում աչքի կառուցվածքների վիճակի ախտորոշում),
- ակնահատակի լուսանկարում, որը թույլ է տալիս հետևել ցանցենու փոփոխություններին. տարբեր ժամանակ իրականացված նկարները ակնաբույժին թույլ են տալիս հետևել հիվանդության զարգացման ընթացքին և վերահսկել իրականացվող բուժման արդյունավետությունը,
- ցանցենու օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա, որը դիաբետիկ ռետինոպաթիայի ժամանակ թույլ է տալիս հայտնաբերել կառուցվածքային փոփոխություններն ամենավաղ փուլերում,
- ցանցենու ֆլուորեսցենտային անգիոգրաֆիա, որը թույլ է տալիս հայտնաբերել անոթների բարձր թափանցիկության գոտիները, նոր գոյացած անոթները, չմատակարարվող տեղամասերը և այլն:
Ներկայում պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի բուժման հիմնական եղանակը լազերային բուժումն է, որի արդյունավետությունը, ըստ հեղինակների տվյալների, մինչև 67-85% է: Միշտ չէ, որ հաջողվում է լազերային բուժմամբ դրական արդյունք ստանալ, որի պարագայում հիվանդին կարող է օգնել վիրահատական բուժումը, ինչն առավել հաջողությամբ իրականացվում է այն դեպքերում, երբ նախավիրահատական շրջանում իրականացվել է պանռետինալ լազերակոագուլյացիա: Մեր կլինիկայում մենք փորձում ենք լազերային բուժում իրականացնել նույնիսկ ծանր դեպքերում՝ հիմնվելով ինչպես համաշխարհային գրականության տվյալների, այնպես էլ սեփական փորձի վրա, որը թույլ է տալիս դրական արդյունք ստանալ երբեմն նույնիսկ անհեռանկարային թվացող դեպքերում:
24.01.2019 Կարդացեք նաև
05.03.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ