Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ակնաբանություն

Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում արդեն գործում է կոնտակտային լինզաների կաբինետը: Կոնտակտային լինզաները ակնոցների նկատմամբ շատ դեպքերում ունենում են անհերքելի առավելություններ: Եթե Դուք հոգնել եք ակնոց կրելուց, վարում եք ակտիվ կյանք և զբաղվում եք սպորտով, ապա փափուկ կոնտակտային լինզան այն է, ինչը պետք է Ձեզ:


Մեր բարձրակարգ մասնագետը կընտրի ամենից հարմար և որակյալ կոնտակտային լինզան հիվանդների համար, ովքեր ունեն կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ՝  նույնիսկ կեռատոկոնուսի լազերային կորեկցիայից հետո:


Լինզայի ընտրությունը շատ պատասխանատու գործ է, և դա պետք է անի միայն հատուկ մասնագիտացված անձը:


Լինզաների տարբեր տեսակները պահանջում են տարբեր խնամք: Բժիշկ-խորհրդատուն կառաջարկի և կներկայացնի լինզայի այն տեսակը, որը ամբողջովին կբավարարի Ձեր պահանջներին  տեսողության կորրեկցիայի և կյանքի ձևի համար:


Երբ մասնագետն արդեն համոզված կլինի, որ ընտրել է այն լինզան, որը ապահովում է լավ տեսողություն, հարմարավետ է և ճիշտ է նստում  աչքին, նա կսովորեցնի դրանց արագ և հարմար կիրառումը: Արագ հանել և հագնել լինզան շատ հեշտ է: Կաբինետի բժիշկները մանրամասն կբացատրեն, ինչպես ճիշտ հանել և հագնել լինզաները, ինչպես նաև գրավոր կերպով կներկայացնեն դրանց խնամքը:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

Մեր հասցեն: Ք. Երևան, Ֆուչիկի 30,

Հեռախոս. 010 344944, 010 343510, 010 359285  

Սկզբնաղբյուր. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ