Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ակնաբանություն

Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. հերթական նորամուծություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. հերթական նորամուծություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Այստեղ առաջին անգամ Հայաստանում իսպանական Ֆերարա Ռինգ (FerraraRing, Spain) ընկերության հետ համատեղ իրականացվեց կերատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի  օղակների պատվաստում  կոչվող վիրահատությունը: Եթե մինչ այժմ կերատակոնուս հիվանդության դեպքում հնարավոր էր կանգնեցնել տեսողության վատացման ընթացքը, ապա այժմ արդեն տեսողությունը կարելի է նաև վերականգնել: Վիրահատական այս մեթոդի մասին վիրահատությունից առաջ զրուցեցինք Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Ախտորոշման և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի և Ֆերարա Ռինգ ընկերության կերատոկոնուսի բժիշկ-կոնսուլտանտ Դոկտոր Պերե Դել Կամպոյի հետ:


Կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ պրոգրեսիվող  հիվանդություն է, որի դեպքում եղջերաթաղանթը շատ դանդաղ, հիվանդի համար աննկատ բարակում է: Արդյունքում տեղի է ունենում տեսողության վատացում, ակնոցն այլևս չի բավարարում: «Կերատակոնուսը չունի առաջացման հիմնական պատճառ, այն բնածին խնդիր է: Մարդը կարող է ծնվել բարակող եղջերաթաղանթով, այն է՝ թաղանթի կարծրությունը ապահովող կոլագենը քիչ է լինում, չի բավարարում: Այն հիմնականում գլուխ է բարձրացնում պատանեկան տարիքում, ունի զարգացման շատ անհատական ընթացք. մեկի մոտ կարող է շատ արագ զարգանալ, մեկ ուրիշի մոտ՝ դանդաղ»,- բացատրում է Ելենա Մալայանը: Որքան վաղ շրջանում հայտնաբերվի կերատակոնուսը, այնքան ավելի հեշտ կլինի վերականգնել տեսողությունը:


 9 տարի առաջ Հայաստանում սկսեցին կատարել Քրոսլինքինգ կոչվող բարձր արդյունավետությամբ միջամտությունը, որը կանխում է հիվանդության զարգացումը և ունի պահպանողական նպատակ: Իսկ այսօր արդեն Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն իրականացնում է եղջրաթաղանթի օղակների պատվաստում , որի առաջնային նպատակը հիվանդության կանխումն է, ինչպես նաև հիվանդի տեսողության լավացումը:


Ս.Վ.Մալայանի անվան կենտրոնում եղջրաթաղանթի օղակների պատվաստումը կատարվելու է Ֆերարա Ռինգ (FerraraRing) առաջատար ընկերության օղակներով, որոնք կիրառվում են աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում: Աշխարհում տարածված ռինգերի, այն է՝ օղակների 70 տոկոսը արտադրում է այս ընկերությունը: «Մեր ընկերությունը, ի դեմս դոկտոր Ֆերարայի, նախընտրում է աշխատել աշխարհի լավագույն կլինիկաների հետ, Հայաստանում ընտրությունը կանգ առավ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վրա: Կերատոկոնուսի պարագայում ամենակարևոր խնդիրներից է դիագնոստիկան՝ հիվանդության վաղ շրջանում բացահայտումը, իսկ դա լիարժեք արվում է այս կենտրոնում: Կենտրոնը չի աշխատում միայն մեկ մեթոդով, մեզ դուր է գալիս, որ կիրառվում են աշխարհին հայտնի բոլոր մեթոդները: Դա հնարավորություն է տալիս, կախված հիվանդության բարդության աստիճանից, ընտրություն կատարել բուժման եղանակների միջև: Այս վիրահատութունը հեշտերից չէ, պահանջում է հմուտ վիրաբույժ, այդ իսկ պատճառով մենք նախընտրում ենք աշխատել լավագույնների հետ»:

 

Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. հերթական նորամուծություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում


«Մեր համագործակցությունը Ֆերարա Ռինգ ընկերության հետ շարունակական բնույթ է կրելու, քանի որ կերարինգը անհատական մոտեցում պահանջող վիրահատություն է,-ասում է  Ախտորոշման և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը,- վիրահատության պատրաստվող հիվանդի անհատական տվյալների հիման վրա նրանք մեզ են տրամադրելու անհատական օղակներ»:


Այս վիրահատությունը հիվանդներին առաջարկվում է հետազոտությունից հետո, երբ բացահայտվում է, թե կերատակոնուս հիվանդությունը զարգացման որ փուլում է գտնվում:


Վիրահատությունը տևում է 15-20 րոպե, այնուհետև մոտ երկու ժամ բժիշկների հսկողության տակ լինելուց հետո,  վիրահատված հիվանդը վերադառնում է տուն: Կերատոկոնուս ունեցող մարդիկ մշտապես հսկողության տակ են: Օղակները կարող են պատվաստվել  սկսած 18 տարեկանից՝ ելնելով հիվանդության բացահայտման տարիքից և թե որ աստիճանում է այն գտնվում: 35-40 տարեկանից հետո կերատակոնուսն այլևս շատ ակտիվ չէ, այդ տարիքում հետազոտությունից հետո միայն պարզ է դառնում՝ արդյո՞ք կարելի է որևէ կերպ միջամտել:


«Այս համագործակցության շնորհիվ աչքի խնդիրներ ունեցող հիվանդները, շնորհիվ Ս.Վ.Մալայանի անվան կլինիկայի գերժամանակակից սարքավորումների, հնարավորություն ունեն ստանալու բոլոր այն ծառայությունները, որոնք նրանց կմատուցեին, օրինակ Բարսելոնայի առաջադեմ կլինիկաներում»,-վստահ է դոկտոր Պերե Դել Կամպոն:


Այս՝ հերթական նոր վիրահատության իրականացումը Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հերթական հնարավորություն է հիվանդների համար՝ վերագտնել սեփական տեսողությունը սեփական երկրում:

Սկզբնաղբյուր. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ