Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ակնաբանություն

Առաջին անգամ` Հայաստանում կոպերի և ակնակապճի մազանոթային հեմանգիոմայի բուժումը պրոպրանոլոլի միջոցով

Առաջին անգամ` Հայաստանում կոպերի և ակնակապճի մազանոթային հեմանգիոմայի բուժումը պրոպրանոլոլի միջոցով

Մազանոթային հեմանգիոման մանկական տարիքի անոթային նորագոյացություն է: Այն զարգանում է երեխայի կյանքի առաջին ամիսներին: Զարգացման առավել աճը նկատվում է մինչև մեկ տարեկան հասակը, որից հետո մազանոթային հեմանգիոման հիմնականում հետ է զարգանում: Եթե նորագոյացությունն ընդգրկում է վերին կոպը և ակնակապիճը ու բերում բբի փակման, երեխայի մոտ կարող է զարգանալ խորը ամբլիոպիա, ծույլ աչք, շլություն, դեմքի դեֆորմացիաներ:


Տեսողական ֆունկցիաների պահպանման նպատակով մազանոթային հեմանգիոմայի բուժումը պրոպրանոլոլի միջոցով իրականցվում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի աչքի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի և Արաբկիր բժշկական կենտրոնի  մանկաբույժների հետ համատեղ: Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է մազանոթային հեմանգիոմայի բուժում պրոպրանոլոի միջոցով: Բուժումն ընթացել է առանց բարդությունների: Երկու ամսական փոքրիկ աղջիկը ստացել է պրոպրանոլոլ` համաձայն սխեմայի, վեց ամիս տևողությամբ: Ներկայացվում են կլինիկական լուսանկարները նախքան բուժումը, չորս ամիս անց և վեց ամիս անց: Նշենք, որ ներկայացված կլինիկական դեպքը միակն է Հայաստանում, նախկինում մազանոթային հեմանգիոման նման դեպքերում համարվում էր անբուժելի:

Առաջին անգամ Հայաստանում կոպերի և ակնակապիճի կապիլյարային հեմանգիոմայի բուժումը պրոպրանոլոլի միջոցով

Սկզբնաղբյուր. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ