Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ակնաբանություն

Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Կերատոկոնուսը բավականին տարածված հիվանդություն է մեր տարածաշրջանում և վաղ ախտորոշումը շատ կարևոր է այն կանխելու համար:


Սկսած 2008 թ-ից՝ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում՝ «Նորագույն ախտորոշման և լազերային վիրաբուժության» բաժանմունքում, բաժանմունքի վարիչ,  բ.գ.թ.Ելենա Մալայանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ կեռատոկոնուսի բուժումը իրականացվում է եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինքինգի (cross-linking) միջոցով: Արդյունքները ավելին են, քան անգամ սպասվում էր: Մեծամասնության դեպքերում հաջողվեց ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը և խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից,այլ նաև զգալիորեն լավացնել տեսողությունը:


Cross-linking-ը կատարելապես նոր մեթոդ է, որը թույլ է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը:
Այն ընդունված չափանիշներին համապատասխանող անվտանգ ընթացակարգ է, որը կարելի է կիրառել հիվանդության միայն սկզբնական փուլում: Հատուկ մշակված լազերային ճառագայթումը հնարավորություն է ընձեռում դանդաղեցնել, երբեմն նույնիսկ դադարեցնել կերատոկոնուս հիվանդության զարգացումը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:

 

Միջամտության արդյունքում ամրանում է եղջրաթաղանթը, ինչը դանդաղեցնում է կենտրոնում դրա հետագա բարակացումը ու կորացումը: Այսպիսով կանգ է առնում կերատոկոնուսի զարգացումը և աչքի բեկումը մնում է կայուն:

 


Այսօր արդեն բազմաթիվ հիվանդներ ամբողջ աշխարհում օգտվել են քրոսլինքինգի մեթոդից: 8 տարիների ընթացքում մեր Կենտրոնում կատարված դիտարկումների արդյունքները ապացուցում են տեսողության զգալի աճ ավելի քան 85% դեպքերում: Բուժումից 6 ամիս անց 80% հիվանդների մոտ նվազում է աստիգմատիզմը, 92%-ի մոտ հաջողվել է կայունացնել հիվանդության ընթացքը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:


Մանրամասն տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել.
Ս.Վ. Մալայնի անվան ակնաբուժական կենտրոն, “Նորագույն ախտորոշման և լազերային վիրաբուժության բաժանմունք”, բաժանմուքի վարիչ բ.գ.թ. Ելենա Ալեքսանդրի Մալայան +374 10 35 49 81

Սկզբնաղբյուր. emalayan.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ