Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ակնաբանություն

Գլաուկոմայի նորագույն բուժում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Գլաուկոմայի նորագույն բուժում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում սկսել են  հաջողությամբ կիրառվել ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի մշակած «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը: Այն առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր, հեղափոխական մեթոդ:


«Մարդկանց մոտ ստեղծվել է տպավորություն, թե գլաուկոման անբուժելի հիվանդություն է: Դա կուրության պատճառ է դառնում միայն այն դեպքում, երբ անտեսվում է»,-ասում է գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը:


Սարքը տեղադրում է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ Լիլիթ Ոսկանյանը, ով ՀԱՆ աջակցությամբ վերապատրաստվել է ԱՄՆ-ում բժիշկ Ռիչարդ Հիլի մոտ և հաջողությամբ կիրառում է իր գիտելիքները նորարարական ակնաբուժական պրակտիկայում:


Գլաուկոման հիվանդություն է, որի ժամանակ ներակնային ճնշման տատանումների պատճառով տուժում է տեսողական նյարդը: Իսկ տեսողական նյարդի` որպես նյարդային հյուսվածքի, վնասման դեպքում վերականգնումն անհնարին է:


Ներակնային ճնշումն էլ պայմանավորված է ներակնային հեղուկով, որը հատուկ ճանապարհով է դուրս գալիս. առաջին խոչընդոտը հենց այդ անկյունում է առաջանում, և կուտակված հեղուկը սկսում է ճնշել տեսողական նյարդը: Աչքի խցիկի անկյունում տեղադրվող շունտերը լավացնում են այդ հեղուկի արտահոսքը:


Կենտրոն դիմած հիվանդների 60 տոկոսը տառապում է առաջնային կամ երկրորդային բնածին գլաուկոմայով, որը վաղ թե ուշ փոփոխություններ կրելով` զարգացում է ապրում:


Շունտավորումը իդեալական միջամտություն է և ոչ մի բարդություն չի առաջացնում. բարդությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ միայն շունտավորումը բավարար չէ ներակնային ճնշումը իջեցնելու համար:


Ավտրալիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ Հայաստան ժամանած ԱՄՆ Մինեսոտա նահանգի համալսարանի ակնաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Ռիչարդ Լինսդրոմը հիացած էր Կենտրոնի սարմարություններով և զինվածությամբ վիրաբուժական մեթոդներով: Նա նաև նշում է, որ հիացած է այն ֆանտաստիկ աշխատանքով, որը կատարում է բժիշկ Լ. Ոսկանյանը և գլաուկոմայի բաժանմունքը, իր փորձառությամբ և պրակտիկայով: Հայաստանում ձեռք բերված փորձը կիրառելի և տարածելի են նաև այլ ոլորտների վրա:


Այսօր Հայաստանի համար շատ կարևոր է համագործակցությունը տարբեր երկրների առաջատար մասնագետների հետ,  ժամանած բժիշկների խոսքերով իրենց համար մեծ պատիվ է  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիանալի, բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների հետ աշխատանքը:

Սկզբնաղբյուր. Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ