Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ակնաբանություն

Տեսողության շտկում ամերիկյան «ALCON» ընկերության բացառիկ FS200 ֆեմտովայրկյանային լազերի միջոցով. eyecenter.am

Տեսողության շտկում ամերիկյան «ALCON» ընկերության բացառիկ FS200 ֆեմտովայրկյանային լազերի միջոցով. eyecenter.am

Տեսողության տարբեր խանգարումների կոռեկցիայի մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում: Հայաստանում՝ ի դեմս  Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի, ներդրվում ու կիրառվում են ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները:


 Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման  տասնամյա փորձ: 2005թ-ից ի վեր կենտրոնում  կատարվել  է  ավելի քան   7 000  լազերային վիրահատություն /ՖՌԿ, LASIK /, որոնց արդյունավետության  ու առավելության ապացույցն են օրեցօր աճող հիվանդների վստահությունը:
 
2010 թ-ին առաջինը Հայաստանում  Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական  կենտրոնի  «Ախտորոշիչ և լազերային բուժման» բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Ալեքսանդրի Մալայանն է կատարել տեսողության լազերային շտկում՝  LASIK` ռեֆրակցիոն վիրաբուժության  համեմատաբար նոր եղանակով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկման նպատակով:


2014թ-ի մարտից Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նորագույն եղանակի իրագործումը՝ Ֆեմտո-LASIK-ը. Այս  մեթոդից կարող են օգտվել  բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները:
Ֆեմտո-LASIK  նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ, որոնք  հնարավորություն են տալիս միջամտությունն իրականացնել բավական բարդ դեպքերում:  FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերը միացված է  կենտրոնում առկա էքսիմեր-լազերի հետ՝ որպես միասնական համակարգ: 


Ֆեմտովայրկյանային լազերը վայելում է ամբողջ աշխարհի ռեֆրակցիոն վիրաբույժների վստահությանը  և 1999 թ-ին արժանացել է Նոբելյան մրցանակի:

 

Տեսողության շտկում  բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով
FS200 Wave Light (Femtosecond Laser) Ֆեմտովայրկյանային լազերը՝ միակը Հայաստանում, թույլ է տալիս ընդամենը վայրկյանի ընթացքում ձևել եղջրենու գերբարակ լաթ՝ կառավարվող հաստությամբ, տրամագծով, կենտրոնի տեղակայմամբ և հյուսվածաբանությամբ:
Մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո- LASIK-ի բացառիկ յուրահատկությունն է, ինչի շնորհիվ զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և հետվիրահատական բարդությունների հավանականությունը:


Ֆեմտո-LASIK  եղանակի առավելություններն են.

 

  • Բարձր արդյունավետություն: Կողմնակի երևույթների առաջացման նվազագույն հավանականությամբ և նվազագույն վերականգնման ժամանակահատվածում ձեռք բերվող  առավելագույն  տեսողություն:
  • Ֆեմտո-LASIK-ի  լազերային շտկման ընթացքում հիվանդն իրեն հարմարավետ է զգում, ողջ միջամտության ընթացքում պահպանվում է տեսողական ֆունկցիան՝ բացառելով աչքերի առջև մթության զգացումը:
  • Տեսողական ֆունկցիայի գերարագ վերականգնում:
  • Մակերեսային լաթի ձևավորման ժամանակ կտրվածքի բացակայություն:
  • Եղջրենու լաթի  ձևավորվում  ընդամենը   վայրկյանում:
  • Բարակ եղջրենու դեպքում շտկում կատարելու հնարավորություն:
  • Ապահովում առավելագույն  տեսողություն ցածր լուսավորության պայմաններում /մթնշաղ,գիշեր, անձրև կամ մառախուղ/:
  • Եղջրենու լաթի անհատականացում:


Դուք հնարավորություն ունեք ոչ միայն ձերբազատվել ակնոցներից և կոնտակտային ոսպնյակներից,  այլև ձեռք բերել լիարժեք կյանք:
FEMTO-LASIK  եղանակը արագություն է, երաշխավորված արդյունք, վստահելիություն և կանխատեսելիություն:

Սկզբնաղբյուր. eyecenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Babken

31.01.2016

barev dzez hnaravore minus 2 ete chem sxalvum,karj asac mi achqs shat xavare cuyc talis .hnaravore ardyok da bujel?xndrumem patasaxanek

Mariam

29.08.2015

patasxaneq eli

Mariam

27.08.2015

barev dzez jisht e vor hamakargchi arjev chi kareli karjatesi aknoc dnel,asum en aveli e jaragaytnern ir mej qashum,,,naxapes shnorhakalutyun

ԱՆԻ

22.06.2015

բարև ձեզ ամուսնուս մոտ կեռատոկոնոս է 5 տարի է կրոսլիկինգ է արվել բայց օգտագործում է լինզաներ հայաստանում կա այնպիսի վիրահատություն որ էլ լինզաներ չօգտագործի

ԱՆԻ

17.06.2015

բարև ձեզ ամուսնուս մոտ կեռատոկոնոս է 5 տարի է կրոսլիկինգ է արվել բայց օգտագործում է լինզաներ հայաստանում կա այնպիսի վիրահատություն որ էլ լինզաներ չօգտագործի

Mariam

03.06.2015

shnorhakalutyun!!!

Մեդ-Պրակտիկ

02.06.2015

Հարգելի Mariam, գնացուցակի մասին ստույգ տեղեկատվություն կարող եք ստանալ "Ս. Վ. Մալայանի" անվան ակնաբուժական կլիիկայի ընդունարանից, ստորև կոնտակտային տվյալներն են. 

Հասցե` Հայաստան, 0066, ք Երևան, Ֆուչիկի փ, շենք 30

Հեռախոս` +(374 10) 34-49-44

Mariam

28.05.2015

lav parz e shnorhakalutyun,,,isk virahatutyan gner@ karox eq asel

Մեդ-Պրակտիկ

27.05.2015

Հարգելի Mariam, բարև Ձեզ: Տեսողության լազերային կորեկցիաից հետո հղիանալ կարելի է, հղիությունը բացասական չի ազդի տեսողության վրա, սակայն բնական ուղիներով ծննդաբերությունը հակացուցված է, հարկավոր է ծննդալուծվել կեսարյան հատման ճանապարհով: 

Mariam

26.05.2015

patasxaneq eli

Mariam

25.05.2015

barev dzez shat em xxndrum patasxan el harcis,,,,es unem karjatesutyun,ete es dimem lazerayin virahatutyan hetagayum amusnanalu tsnund @ndunelu @ntacqum hnaravor e vor tesoxutyuns vatana te kmna aynpes inchpes vor virahatutyunic het exel e

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ