Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ակնաբանություն

ԱԿՆՈՑՆԵՐ՝ ինչն է նորաձև, ինչը՝ անվնաս. խորհուրդներ ակնաբանից և դիզայներից

ԱԿՆՈՑՆԵՐ՝ ինչն է նորաձև, ինչը՝ անվնաս. խորհուրդներ ակնաբանից և դիզայներից

Մի քանի օր ևս, և ԳԱՐՈՒՆ…  Ուզում ես ամբողջովին կերպարանափոխվել, հանել ձմեռային շորերն ու աքսեսուարները, հետևել գարնանային նորաձևության տենդենցներին: Հատկապես վերջին տարիներին ոչ միայն ամռան, այլև գարնանային ամենակարևոր աքսեսուարներից է դարձել ակնոցը: Այն ոչ միայն շքեղություն և ոճային յուրահատկություն է հաղորդում, այլև պաշտպանիչ դեր ունի շատերի համար ամենաալերգիկ սեզոնին: Թե ինչպես պետք է ընտրել ակնոցը, ինչն է նորաձև, ինչն է օգտակար և հարակից ևս մի քանի հարցեր LADYNEWS-ի ընթերցողների համար կպարզաբանեն Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Ակնաբուժական կլինիկայի ղեկավար Ալլա Հովհաննիսյանն ու դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

 

Նախ այն մասին, թե ինչն է նորաձև այս գարուն: «Այս սեզոնին ակնոցների նորաձևության մեջ առանձնանում են երեք հիմնական ուղղություններ` ռետրո, երկրաչափական և հայ-թեք ոճերը»,- LN-ի հետ զրույցում ասաց Ֆաինան:  

 

«Կատվի աչքերը»  ակնթարթորեն մտան նորաձևություն` բերելով իրենց հետ 60-ականների շունչը: Ռետրո ակնոցների շարքին են դասվում նաև թիթեռնիկի թևեր հիշեցնող ակնոցները, որոնք առավել քան երբեք մոդայիկ են այս գարնանը:

 

Չմոռանանք նաև կլոր շրջանակներով ակնոցների մասին, որոնք այդքան սիրում էր կրել Ջոն Լենոնը:

 

Երկրաչափական պատկերները մշտապես առկա են եղել նորաձևության ամենատարբեր ոլորտներում: Հիմա նրանք ակտուալ են նաև ակնոցների  նորաձևության մեջ: «Քառակուսիներն» ու «ուղղանկյունները» համալրվել են նաև այլ երկրաչափական պատկերներով:

 

Հայ-թեք ակնոցները ներկայացված են հետաքրքիր ու արտասովոր տեսքով, հայելային ոսպնյակներով` առանց շրջանակի: Նորագույն տեխնոլոգիաները, որոնք մեր կյանք են թափանցում օրօրի ավելի մեծ արագությամբ, չեն անտեսել նաև նորաձևության աշխարհը: Ասել, որ դրանք կանացի են, դժվար է, բայց որ նորաձև են,  հաստատ է:

 

Հատկապես վերջին տարիներին հայ երիտասարդությունը նախընտրում է ամենաօրիգինալ, եթե չասենք տարօրինակ ակնոցները: Եղջերվի կոտոշներ, սրտիկներ, աստղիկներ, Միկի Մաուսի ականջներ, հովազի աչքեր, լուսարձակներ հիշեցնող ակնոցներ… Ինչեր ասես, որ չես հանդիպի  հայաստանյան ակնոցի վաճառակետերում: Սակայն քչերն են հիշում այն մասին, որ ակնոցի առաջնային ֆունկցիան պաշտպանողական է, ուստի ակնոց պետք է ընտրել ոչ միայն նորաձևության համապատասխան, այլև նրա պաշտպանողական բնորոշումների համաձայն: «Պետք է ընտրել այնպիսի արևային ակնոցներ, որոնք ֆիլտրում են ուլտրամանուշակագույն ճառագայթները: Կան երեք տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթներ` a, b, c: C ճառագայթները, անցնելով օզոնային շերտի միջով, կորցնում են իրենց ազդեցությունը, իսկ ամենավնասակար ճառագայթները b ճառագայթներն են: Ակնոցների վրա սովորաբար կա նշված, թե քանի տոկոս է այն վնասազերծում ուլտրամանուշակագույն ճառագայթները, բնականաբար պետք է ընտրել համապատասխան այդ տոկոսներին»,- LN-ի հետ զրույցում մեկնաբանեց ակնաբան Ալլա Հովհաննիսյանը: 

 

Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե ակնոցի ապակու թանձրությունը, գույնի մգությունը պաշտպանում է մեր աչքերը արևի վնասակար ճառագայթներից: «Ոչ, միանշանակ այդպես չէ: Ապակիների մգությունը որևէ նշանակություն չունի, եթե ակնոցը չունի ուլտրամանուշակագույն ճառագայթների ֆիլտր: Ակնոցի տակ բբերը լայնանում են, և փաստորեն, ավելի մեծ քանակությամբ ճառագայթներ են ներթափանցում աչքի մեջ»,-ասում է ակնաբանը:

 

Նկատած կլինեք նաև, որ վերջին շրջանում նորաձև են դարձել «2-ը մեկում» ակնոցները, որոնք և արևապաշտպան են, և օպտիկական: «Դրանք քամելիոն ակնոցներն են, ֆիլտրով, որոնք  դրսում մգվում են, իսկ երբ լուսավորությունը պակասում է, գույնը հետզհետե բացվում է: Ոչ մի վնասակար հատկություն չունեն այսպիսի ակնոցները, քանի որ և օպտիկական են, և արևապաշտպան, որոնք խոչընդոտում են ճառագայթների թափանցումը դեպի աչքեր: Այսպիսի ակնոցները պաշտպանում են աչքի ցանցենին, եղջրենին»,- նշում է ակնաբան Ալլա Հովհաննիսյանը:

 

Ինտելեկտուալ կերպար ստանալու համար աղջիկները երբեմն կրում են «ձևական» օպտիկական ակնոցներ, որոնք իրականում 0-ական ապակիներով են: Այս մասին Ֆաինա Հարությունյանն ասաց. «Կար ժամանակ, երբ  ոճային էր համարվում: Կոնկրետ ինձ համար դա ծիծաղելի է,  անկեղծ ասած»:  Իսկ ակնաբանն այն կարծիքի է, որ չնայած դրանք ոչ մի վատ ազդեցություն չեն թողնում տեսողության վրա, այնուամենայնիվ  կրելու իմաստը մնում է անհասկանալի:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նյարդաակնաբուժություն, ակնահատակի հետազոտություն. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am
Նյարդաակնաբուժություն, ակնահատակի հետազոտություն. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am

Նյարդակնաբուժության ծառայության առանձնահատկությունների, ակնահատակի հետազոտության հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ նյարդաակնաբույժ, նյադաբան, նյարդաբանության ամբիոնի դասախոս...

Դիպլոպիա (երկտեսություն). nairimed.com
Դիպլոպիա (երկտեսություն). nairimed.com

Դիպլոպիան պատկերի կրկնապատկումն է։ Սովորաբար, այդ վիճակն անվանում են երկտեսություն։ Դիպլոպիան հիվանդություն չէ, այլ` ախտանիշ, իսկ վերջինիս պատճառների հայտնաբերումը և բուժումը կարող է վերականգնել նորմալ տեսողությունը...

Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3
Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3

Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...

Սալուտեմ 3.2021
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ կուրության առաջացման գլխավոր պատճառ. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ կուրության առաջացման գլխավոր պատճառ. nairimed.com

Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը աչքերի ծանր հիվանդություն է և դրսևորվում է ցանցենու անոթների ախտահարմամբ: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ...

Ներզատաբանություն
Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը. Տաթևիկ Հակոբյան
Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը. Տաթևիկ Հակոբյան

Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալն է, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման...

Բժշկի ընդունարանում
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից...

Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. նորագույն մեթոդները` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, Ելենա Մալայան
Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. նորագույն մեթոդները` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, Ելենա Մալայան

Տեսողությունը բնությունից տրված լավագույն նվերն է մարդուն, որը հարկավոր է պահպանել ամեն կերպ: Տեսողության հետ առկա բոլոր տեսակի խնդիրներն այսօր կարող են բուժվել և վերականգնվել տարբեր վիրահատական միջամտություններով...

Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ մասնագիտություն է օֆթալմոլոգիան:

Օֆթալմոլոգիան զբաղվում է ուղեղի, ողնաշարի և այլ հիվանդությունների ժամանակ աչքի հատակում...

Ախտորոշում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ներզատաբանություն
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման  գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի...

Ախտորոշում
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

Նորմայի դեպքում աչքերից արցունքը հոսում է բարակ արցունքատար խողովակներով, որոնք ձգվում են աչքից մինչեւ քթի խոռոչ: Արցունքատար խողովակի խցանման մասին խոսում են, երբ մասամբ կամ ամբողջությամբ խախտվում է...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Ակադեմիկոս Ֆիլատովի կախարդական խառնուրդը. ankakh.com
Ակադեմիկոս Ֆիլատովի կախարդական խառնուրդը. ankakh.com

Ասում են` խորհրդային անվանի ակնաբույժ Վ.Պ. Ֆիլատովի կլինիկայում տեղեկատվական ցուցանակի վրա փակցված բաղադրատոմսը հիվանդները գրառել ու կիրառել են: Եվ նրանց մոտ վերականգնվել է տեսողությունը: Այնքան ակնհայտ արդյունք է ստացվել...

Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում արդեն գործում է կոնտակտային լինզաների կաբինետը: Կոնտակտային լինզաները ակնոցների նկատմամբ շատ դեպքերում ունենում են անհերքելի առավելություններ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ