Ակնաբանություն
Աչքի լույսի պես պահել տեսողությունը
Քիչ է ասել, որ տեսողությունը կարևոր է. տեսողության շնորհիվ է մարդը ստանում զգայարանների միջոցով ստացվող տեղեկության 80%-ը: Ուստի հատուկ ուշադրություն ու խնամք է պահանջում` այս աշխարհը գունագեղ տեսնելու պարգևն աչքի լույսի պես պահելու համար:
Կարճատեսությունը թերևս ամենահաճախ հանդիպող տեսողական շեղումն է, որի առկայության դեպքում մարդը վատ է տեսնում հեռադիր օբյեկտները: Ակնախնձորը լինում է չափից ավելի ձգված, այդ պատճառով էլ պատկերը ոչ թե ցանցաթաղանթի վրա է կիզակետվում, ինչպես նորմալ է համարվում, այլ դրա առջև, ու ստացվում է լղոզված պատկեր: Կարճատեսությունը լինում է տարբեր տեսակների ու աստիճանների: Յուրաքանչյուր առանձին դեպքի համար բժիշկն առանձին միջոց պետք է որոշի: Սակայն կան բաներ, որոնք ընդհանուր են բոլոր խնդիր ունեցողների համար: Եթե այդ օրենքները խստիվ պահպանվեն, ապա գոնե տեսողության վատթարացում չի լինի:
Առաջին պարտադիր պայմանն այն է, որ կարճատեսություն ունեցող մարդը երբեք չպետք է աչքերը կկոցի: Շատերն են դիմում այդ միջոցին` տեսողությունը լարելու համար, սակայն դա ընդամենը մի ակնթարթ է օգնում, բայց վնասում է աչքը, որը, չափից դուրս սեղմվելով, ավելի է ձգվում: Տրամաբանորեն կարելի է եզրակացնել, որ աչքերը կկոցելը խորացնում է կարճատեսությունը:
Երկրորդ օրենք. չի կարելի կարդալ, գրել և ընդհանրապես գտնվել լույսի ուղիղ ճառագայթների տակ: Եթե դուք, ասենք, գիրք եք կարդում մութ սենյակում` միայն գրքին ուղղված լույսով, ապա այն ցանցաթաղանթի վրա կիզակետվում է վառ փոքրիկ հետքով: Այդ դեպքում բիբը առավելագույնս սեղմված է լինում` վառ լույսին դիմադրելու ու դրանից ցանցաթաղանթը պաշտպանելու համար: Հենց դա է պատճառը, որ մութ սենյակում հեռուստացույց դիտելուց կամ էլ գիրք կարդալուց աչքերը կարմրում են: Ցանցաթաղանթը պաշտպանելու նպատակով բիբը շատ սեղմվում է, ինչի հետևանքով արյան շրջանառությունն աչքում ուժգնանում է: Որքան ձեր շուրջը լույսը ցրված լինի, որքան մեծ լուսավոր գոտի լինի, այնքան աչքի համար հարմարավետ պայմաններ կլինեն: Հեռուստացույցի սիրահարներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում տնային կինոթատրոն ձեռք բերել. մեծ էկրանը նվազեցնում է ծանրաբեռնվածությունը տեսողության վրա: Սակայն չպետք է մոռանալ ցրված լուսավորության մասին: Եթե նույնիսկ մեծ էկրանով հեռուստացույց ձեռք բերեք, այնուամենայիվ մի մոռացեք լուսավորության նշված ձևի մասին: Պարտադիր է հեռուստացույց դիտելիս որոշակի հեռավորության պահպանումը. անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին է այն (մեծ, փոքր), պետք է հեռավորությունն առնվազն 1,5-2 մետր լինի:
Երրորդ օրենքը. երբեք, երբեք մի կարդացեք մետրոյում, այն էլ` ընթացքի ժամանակ: Աչքի ու գրքի միջև հեռավորությունը պետք է հաստատուն լինի: Տառերի ու գլխի անընդհատ շարժումը ստիպում է, որ աչքը տարբեր հեռավորությունների վրա շարունակ հարմարվի, ինչը լուրջ լարվածություն է ստեղծում աչքերի մկանների համար ու, բնականաբար, խիստ հոգնեցնում: Իսկ եթե այդուհանդերձ որոշել եք կարդալ, ապա փորձեք հաճախակի կտրվել ուշադրության օբյեկտից ու հայացքն ավելի հեռուն հառել, իսկ ընթերցանության ընթացքում օգտագործեք ձեր բնական ամորտիզատորը` ողնաշարը: Մեջքով մի հենվեք նստարանին, հնարավորինս այն թուլացրեք, այդպիսով կկարողանաք գրքի ու աչքերի միջև հաստատուն հեռավորություն պահպանել:
Եվ գլխավոր կանոնը կարճատեսություն ունեցողների համար. եթե ստիպված եք երկար ժամանակ աշխատել տեքստի կամ էլ մանրամասերի վրա, կարդալ կամ գրել, կամ էլ ձեր աշխատանքը համակարգչով է, փորձեք պարբերաբար աչքերի մարզանք կատարել: Օրինակ` փորձեք աչքերը փակ` «կույր», համակարգչի վրա տեքստ հավաքել. աչքերը կհանգստանան և թերևս ավելի կվարպետանաք ձեր գործում ու կկարողանաք առանց ստեղնաշարին նայելու կատարել աշխատանքը: Կամ էլ կես կամ մեկ ժամ աշխատելուց հետո փորձեք մոտադիր օբյեկտներից հայացքը սևեռել հեռուն, նայեք, ասես անսահմանության: Աչքերը պտտեք մեկ աջ, մեկ ձախ, վերև-ներքև: Նման մարզանքը հնարավորություն կտա աչքերի մկանային լարվածությունը թոթափել, հետևաբար` աշխատունակությունը բարձրացնել:
Կարճատեսության վերացման ժողովրդական միջոցներ
- Տեսողությունը կարելի է բարելավել հասարակ վարժություններով, որոնք տատիկներից են մեզ փոխանցվել: Ցուցամատի ծայրով մերսել աչքի ներքին անկյունները: Գործողությունը կատարել այնքան ժամանակ, մինչև կոպերի տակ լրիվ սև դաշտ հայտնվի:
-Ականջաբլթակի վրա են գտնվում տեսողության պատասխանատու կետերը: Ցուցամատով ու բութով բլթակները հարկավոր է տրորել 10 վայրկյան: Մերսումը պետք է կրկնել ոչ մեծ ընդմիջումներով, 5 անգամ: Այս մերսումով կարող եք հոգնածությունը անցկացնել, ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես աչքերը սկսում են ակտիվորեն շնչել: Կարճատեսությունը կանխել կարելի է նաև առողջ սնունդով: Ձեր կերակրացանկում թող հաստատուն տեղ զբաղեցնեն տավարի լյարդը, հնդկաձավարի շիլան, մեղրն ու, իհարկե, գազարը:
Մի լավ խորհուրդ էլ 80-ամյա մի տղամարդուց, որ մինչ օրս ակնոց չի կրում: Առավոտյան լվացվելիս բաց աչքերով սառը ջուր ցողել աչքերի մեջ: Այս միջոցն ամրացնում է աչքերի մկանային համակարգը:
Հետաքրքիր փաստեր կարճատեսության մասին
Առաջ կարճատեսության դեպքում բժիշկները խորհուրդ էին տալիս խստորեն սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը: Այսօր հակառակն է, բոլորը կողմ են մարզումներին: Հետազոտություններով պարզվել է, որ մարզումները բարելավում են ողջ, այդ թվում և աչքի մկանային համակարգի աշխատանքը: Բացառություն են բոքսը, ըմբշամարտը, ծանր ատլետիկան, հոկեյը, թռիչքները, ֆուտբոլը: Այսինքն` մարզաձևեր, որոնցով զբաղվելիս չեն բացառվում հարվածները, ուժեղ ցնցումներն ու գերլարումը: Ամենօրյա 30-40 րոպե տևողությամբ ֆիթնեսը գերազանց է կարճատեսության դեպքում:
Ի դեպ, կոնտակտային լինզաների հեղինակը Լեոնարդո դա Վինչին է: 1508-ին նա նկարել է մի սարքավորում, որը տեսողությունը «սրբագրում» է: Ըստ էության` նա ներկայացրել է ժամանակակից լինզաների նախատիպը:
Առաջին փափուկ լինզան հայտնվել է միայն XX դարի 50-ականներին. չեխ գիտնական Օտտո Վիխտերլենն առաջին անգամ սինթեզեց թափանցիկ պոլիմեր, որը կարող է հագենալ ջրով: Առաջատար արտադրողները հենց այդպիսի պոլիմերներ են կիրառում կոնտակտային լինզաների արտադրության համար:
17.01.2012 Կարդացեք նաև
05.03.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ