Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ակնաբանություն

Ինչպես պետք է կոնտակտային լինզաներ ընտրել

Ինչպես պետք է կոնտակտային լինզաներ ընտրել

Ի՞նչ են կոնտակտային լինզաները: Դրանք փոքրիկ, կորություն ունեցող լատեքսի կտորներ են, որոնք կրկնում են աչքի ձևը: Աչքերի մեջ տեղադրելուց հետո անմիջապես պատկերը փոխվում է այնպես, կարծես իրականում ակնոց դրած լինեք:

 

Ըստ էության, սրանք ակնոցի  հասարակ ու դյուրին փոխարինիչներ են: Վերջին շրջանում դրանք ավելի ու ավելի մեծ մասսայականություն են վայելում: Իսկ ո՞ւմ են դրանք անհրաժեշտ:

Կոնտակտային լինզաներին նախապատվություն տալիս են այն մարդիկ, ովքեր հոգնել են ակնոց կրելուց: Իսկապես էլ, անընդհատ քթի վրա երկու ապակու կտոր կրելն այնքան էլ հաճելի չէ, էլ չասած, որ անընդհատ պիտի զգույշ լինեք, որ դրանք չընկնեն ու չկոտրվեն: Փաստ է, որ շատերին էլ դրանք զարդարում են, սակայն խոստովանենք, որ ի վերջո, անընդհատ ակնոց կրելը հոգնեցնում է: Մի խոսքով, ակնոցները շատ բացասական կողմեր ունեն, էլ չասենք, որ ակնոցի ետևում ձեր դեմքը պարզապես կորչում է, երբեմն էլ աչքերի արտահատությունն է փոխվում:

Մարդկանց երկրորդ տեսակը, ում համար լինզաները շքեղության առարկա չեն, թույլ տեսնող մարզիկներն են: Պարապմունքի ժամանակ ակնոցը կարող է վնասվել ու նաև վնասել, իսկ կարճատեսները ակնոցով խաղալ ուղղակի չեն կարող: Այստեղ ընտրությունը անվերապահորեն լինզաների կողմն է:

Եվ, վերջապես, մարդկանց ամենանեղ շրջանակը, որ կրում է կոնտակտային լինզաներ, նորաձևության սիրահարներն են: Նրանց մեծ մասը գերազանց տեսողություն ունի,  և նրանց ընտրած լինզաներն էլ գունավոր են: Նպատակը աչքերի գույնը փոխելն է: Դրանք ձեր հայացքն աշխարհին ամենևին էլ չեն փոխում, պարզապես  աչքերն են այլ գույն ներկայացնում` երկնագույն, կանաչ, երբեմն էլ` կարմիր: Բժիշկները շարունակ զգուշացնում են, որ նման լինզաները վնասում են  աչքերը, սակայն նորաձևության սիրահարները կարծես չեն լսում:

Ուրեմն, եթե որոշել եք գնել լինզաներ, ապա դիմեք  ակնաբուժական կլինիկա կամ էլ մասնագիտացված սրահներ: Ճիշտ լինզաներ ընտրելու համար ակնաբույժը պետք է ձեզ հետազոտի: Ոչ մի սարսափելի բան չկա: Սովորական բուժզննում է, որով որոշվում է աչքի եղջրաթաղանթի զգայունությունը, միկրոֆլորայի տեսակը, ապա նոր միայն` լինզան:Իսկ երբ արդեն ընտրեք լինզաները, այն ժամանակ ինքներդ պետք է որոշեք, թե երբ պետք է դրանք կրել` ամեն օ՞ր, թե՞ անհրաժեշտության դեպքում: Սովորաբար այն պետք է կրել օրական առավելագույնը 10-12 ժամ, անպայման հանել քնելուց առաջ ու ամեն անգամ մշակել լուծույթով: Բժիշկները խորհուրդ չեն տալիս դրանցով լողանալ, քանի որ դրանք հեշտությամբ ջրի հետ դուրս կգան: Յուրաքանչյուր լինզան պետք է կիրառել 8-12 ամիս: Կան նաև երկարաժամկետ կիրառման  (մեկ ամիս ) լինզաներ: Մի անգամ հագնելով` կարող եք փաթեթին նշված ժամկետին համապատասխան` չհանել: Դրանք հատուկ մշակել հարկավոր չէ: Դրանցով կարելի է քնել ու նույնիսկ լողանալ: Դրանք այնքան էլ էժան չեն, սակայն առավելություններն էլ շատ են:

Ինչ լինզաներ կարելի է ընտրել` ձեր անձնական գործն է, սակայն գոյություն ունեն արգելքներ, որոնց հարկավոր է խստիվ հետևել:

-Չի կարելի կեղտոտ ձեռքերով ձեռք տալ լինզաներին:

-Չի կարելի լվանալ կամ էլ պահել այլ` դրա համար չնախատեսված  լուծույթի  կամ ջրի մեջ:

- Չի կարելի քնել առանց դրանք հանելու, եթե դրա համար նախատեսված չեն:

- Չի կարելի փոխանցել մեկ ուրիշի,  նույնիսկ հարազատին:

- Չի կարելի ձախն ու աջն իրար հետ շփոթել, քանի որ յուրաքանչյուր աչքի միկրոֆլորան տարբեր է, հետևաբար չեն բացառվում բորբոքումները:

Ընտրել լինզաներ, թե ոչ, ձեր անձնական գործն է, դրանք ակնոցից թանկ չեն: Այս դեպքում սոսկ մշակման դժվարությունն է, սակայն սրանք անխոս ավելի հարմար են կիրառման առումով:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նյարդաակնաբուժություն, ակնահատակի հետազոտություն. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am
Նյարդաակնաբուժություն, ակնահատակի հետազոտություն. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am

Նյարդակնաբուժության ծառայության առանձնահատկությունների, ակնահատակի հետազոտության հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ նյարդաակնաբույժ, նյադաբան, նյարդաբանության ամբիոնի դասախոս...

Դիպլոպիա (երկտեսություն). nairimed.com
Դիպլոպիա (երկտեսություն). nairimed.com

Դիպլոպիան պատկերի կրկնապատկումն է։ Սովորաբար, այդ վիճակն անվանում են երկտեսություն։ Դիպլոպիան հիվանդություն չէ, այլ` ախտանիշ, իսկ վերջինիս պատճառների հայտնաբերումը և բուժումը կարող է վերականգնել նորմալ տեսողությունը...

Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3
Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3

Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...

Սալուտեմ 3.2021
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ կուրության առաջացման գլխավոր պատճառ. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ կուրության առաջացման գլխավոր պատճառ. nairimed.com

Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը աչքերի ծանր հիվանդություն է և դրսևորվում է ցանցենու անոթների ախտահարմամբ: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ...

Ներզատաբանություն
Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը. Տաթևիկ Հակոբյան
Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը. Տաթևիկ Հակոբյան

Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալն է, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման...

Բժշկի ընդունարանում
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից...

Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. նորագույն մեթոդները` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, Ելենա Մալայան
Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. նորագույն մեթոդները` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, Ելենա Մալայան

Տեսողությունը բնությունից տրված լավագույն նվերն է մարդուն, որը հարկավոր է պահպանել ամեն կերպ: Տեսողության հետ առկա բոլոր տեսակի խնդիրներն այսօր կարող են բուժվել և վերականգնվել տարբեր վիրահատական միջամտություններով...

Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ մասնագիտություն է օֆթալմոլոգիան:

Օֆթալմոլոգիան զբաղվում է ուղեղի, ողնաշարի և այլ հիվանդությունների ժամանակ աչքի հատակում...

Ախտորոշում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ներզատաբանություն
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման  գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի...

Ախտորոշում
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

Նորմայի դեպքում աչքերից արցունքը հոսում է բարակ արցունքատար խողովակներով, որոնք ձգվում են աչքից մինչեւ քթի խոռոչ: Արցունքատար խողովակի խցանման մասին խոսում են, երբ մասամբ կամ ամբողջությամբ խախտվում է...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Ակադեմիկոս Ֆիլատովի կախարդական խառնուրդը. ankakh.com
Ակադեմիկոս Ֆիլատովի կախարդական խառնուրդը. ankakh.com

Ասում են` խորհրդային անվանի ակնաբույժ Վ.Պ. Ֆիլատովի կլինիկայում տեղեկատվական ցուցանակի վրա փակցված բաղադրատոմսը հիվանդները գրառել ու կիրառել են: Եվ նրանց մոտ վերականգնվել է տեսողությունը: Այնքան ակնհայտ արդյունք է ստացվել...

Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում արդեն գործում է կոնտակտային լինզաների կաբինետը: Կոնտակտային լինզաները ակնոցների նկատմամբ շատ դեպքերում ունենում են անհերքելի առավելություններ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ