Ակնաբանություն
Չոր աչքի համախտանիշի դեպքում կարող են օգնել աչքերը խոնավացնող միջոցները
Ժամանակակից աշխարհում մարդն ամեն րոպե կանգնած է տեսողության վատթարացման ռիսկի առջև, ուստի մեզանից յուրաքանչյունը կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է չոր աչքի համախտանիշ: Վտանգված են հատկապես գրասենյակային աշխատողները, ովքեր ժամանակի մեծ մասը անց են կացնում համակարգիչների առջև, նաև նրանք, ովքեր հեռուստացույց շատ են դիտում: Այս խնդրից չեն պաշտպանում ո՛չ հատուկ ակնոցները, ո՛չ hi-end հեռուստացույցն ու մոնիտորը:
Չոր աչքի համախտանիշի նախանշաններն են` աչքերի կարմրությունը, այրոցը, աչքի հոգնածության զգացողությունը, ինչ-որ մի բանի վրա հայացքի կենտրոնացման դժվարացումը: Պատճառը ակնախնձորի ապարատի գրգռվածությունը և եղջրաթաղանթի չորացումն է: Այս նախանշաններն անտեսել չի կարելի:
Այսօր ակնաբույժներին դիմողների մեծ մասը հենց չոր աչքի խնդիրներ ունի: Պետք չէ մտածել, թե ճառագայթումից պաշտպանություն ունեցող հատուկ ակնոցները կարող են լիովին պաշտպանել այս համախտանիշից։ Դրանք կարող են միայն թուլացնել աչքի հոգնածությունը: Համախտանիշը վտանգավոր է այնքանով, որքանով կարող է հանգեցնել տեսողության վատացման: Ընդ որում` սա առկա է ո՛չ միայն մեծերի, այլև երեխաների մոտ, ովքեր նման խնդրի դեպքում կարճատեսություն են ձեռք բերում:
Չոր աչքի համախտանիշը կարող է զարգանալ ո՛չ միայն հեռուստացույցի կամ համակարգչի առջև նստելուց: Առաջացման պատճառ կարող են լինել նաև լինզաները, արհեստականորեն ջերմացվող վայրում երկար մնալը:
Համախտանիշի կանխարգելման համար բժիշկները խորհուրդ են տալիս աշխատանքի ժամանակ ընդմիջումներ անել` ժամը մեկ անգամ, ինչպես նաև կատարել տեսողության գիմնաստիկա: Բացի այդ, չոր աչքի համախտանիշի դեմ պայքարել կարելի է նաև այսպես կոչված «արհեստական արցունքներ»-ով, որը աչքի խոնավացման հատուկ միջոց է:
Առաջարկվող դեղամիջոց ՍԱՆՏԵՆ դեղագործական ընկերության կողմից.

29.01.2013 Կարդացեք նաև
05.03.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ