Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

Քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները երիտասարդ մասնագետի աշխատանքում

Քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները երիտասարդ մասնագետի աշխատանքում

ՀՀ ԱՆ Վ․Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում։Ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգ, ուրոլոգ եվ անդրոլոգ  Ազատ Հայկազի Չախոյանը  զբաղվում է միզասեռական համակարգի չարորակ եվ բարորակ գոյացությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ, նաև  միզասեռական համակարգի ոչ օնկոլոգիական հիվանդությունների ու սեռավարակների բուժմամբ, տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վերականգնմամբ  եվ պահպանմամբ:


Բժիշկն ունի էնդոսկոպիկ, լապարասկոպիկ եվ  բաց վիրահատությունների իրականացման բավական մեծ փորձ: Նա իր պրակտիկայում հաջողությամբ ներդնում է քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները՝ ապահովելով արդյունավետ բուժում և երկարատև արդյունք: Եվրոպական եվ ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիաների ակտիվ անդամ է, հետեվում է նորություններին ու դրանք ներդնում իր պրակտիկայում:  Բժիշկ Չախոյանի հետ Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը զրուցել է տղամարդկանց շրջանում ամենաշատ տարածում ունեցող քաղցկեղի տեսակների մասին:


- Ուռուցքային որ հիվանդություններն են առավել տարածված տղամարդկանց շրջանում:


- Առավել հաճախ միզասեռական համակարգի օրգաններից ուռուցքային նորագոյացությունները առաջանում են շագանակագեղձում և միզապարկում: Համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում առավել հաճախ հանդիպում է շագանակագեղձի քաղցկեղը։ Բայց Հայաստանի վիճակագրությունը հակասում է համաշխարհային տվյալներին․ մեր երկրում ավելի տարածված է միզապարկի քաղցկեղը: Ապացուցված է՝ ծխելը  մեծապես նպաստում է միզապարկի քաղցկեղի առաջացմանը: Բանն այն է, որ տարիքի հետ տղամարդու շագանակագեղձը անխուսափելիորեն մեծանում է և արդեն 45-50 տարեկանից կարող է խանգարել միզարձակությանը, որ միզապարկն ամբողջությամբ դատարկվի: Ծխախոտում առկա ուռուցքածին նյութերը ծխի հետ անցնում են արյան հուն այնուհետև երիկամներում ֆիլտրացիայի են ենթարկվում և մեզի միջով անցնում միզապարկ։ Մնացորդային մեզ ունեցող պացիենտների մոտ, այդ ուռուցքածին նյութերը շարունակաբար բացասաբար ազդում են միզապարկի պատերի վրա: Ու քանի որ տղամարդը տարիքով է և իմունային համակարգը տուժված է, այդ նյութերն անում են իրենց չար գործը:

 

Քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները երիտասարդ մասնագետի աշխատանքում


Վատն այն է, որ միզապարկում գտնվող փոքր չափսերի ուռուցքային գոյացությունները որևէ գանգատ չեն առաջացնում: Չափսերի մեծացման դեպքում գոյացությունը կարող է վնասվել, որի դեպքում կառաջանա արյունամիզություն, որը որպես կանոն կրում է անցողիկ բնույթ: Արյունամիզության վերանալուց հետո պացիենտները այդ երևույթը վերագրում են՝ մրսածությանը, ակտիվ շարժմանը կամ այլ ինչ որ պատճառի և ուշադրություն չեն դարձնում:  Սակայն շատ կարևոր է այս գանգատին շատ լուրջ վերաբերվելը:


- Ինչպե՞ս եք պարզում միզապարկի քաղցկեղի զարգացումը որ փուլում է գտնվում:


- Միզապարկի քաղցկեղի զարգացման փուլը որոշելու համար  պացիենտներին անպայման համակարգչային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան  է  նշանակվում: Այս հետազոտությունները  կարևոր ինֆորմացիա են հաղորդում քաղցկեղի տարածվածության մասին, հիմք դառնում բուժման ճիշտ մարտավարության որոշման համար։ Բոլոր հետազոտությունները Ֆանարջյան Ուռուցքաբանության կենտրոնում կատարվում են տեղում, պացիենտները ստիպված չեն լինում այլ ախտորոշիչ կենտրոն գնալ։ Հետազոտությունների հիման վրա որոշվում է բուժման ռազմավարությունը:

 


- Ինչ բուժում եք կիրառում միզապարկի քաղցկեղի դեպքում:


- Երբ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, մենք դա կատարում ենք մինիմալ ինվազիվ եղանակով: Բարակ էնդոսկոպի օգնությամբ միզելու անցքով՝ միզուկով անցկացվում է գործիքը միզապարկ և հեռացվում չարորակ գոյացությունը առանց որևէ կտրվածքի: Վիրահատությունը  հիմնականում կատարվում է ողնուղեղային անզգայացման պայմաններում: Սա մինիմալ ինվազիվ և արդյունավետ վիրահատական միջոց է, որը թույլ է տալիս բուժել հիվանդին՝պահպանելով միզապարկն ու նրա ֆունկցիան։  
Հայաստանում միայն Ֆանարջյան կլինիկայում է կատարվում միզապարկի տրանսուրետրալ մասնահատում՝ ֆլուորեսցենտային ֆոտոդինամիկ հսկողությամբ:


- Իսկ ինչ գործոնների առկայությամբ է պայմանավորված շագանակագեղձի քաղցկեղը:


- Ամբողջ աշխարհում շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ թոքերի քաղցկեղից հետո ամենահաճախ ախտորոշվող քաղցկեղի տեսակն է։ Թե՞ որոնք են այս քաղցկեղի առաջացման էկզոգեն և էնդոգեն գործոնները, անհնար է նշել, հետևաբար կոնկրետ կանխարգելիչ մեթոդներ նույնպես ժամանակակից օնկոուրոլոգիան չի տալիս։ Ապացուցված է կապը շագանակագեղձի քաղցկեղի և պացիենտների տարիքի միջև, տարիքի մեծանալու հետ նաև մեծանում է քաղցկեղի առաջացման ռիսկը:

 

Շագանակագեղձի քաղցկեղը ունի ժառանգական նածատրմադրվածություն։ 50 տարեկանից սկսած պետք է անցնել պրոֆիլակտիկ հետազոտություններ, հանձնել PSA թեստ , որպեսզի շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվի վաղ փուլերում։

 

Քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները երիտասարդ մասնագետի աշխատանքում


- Ինչ գանգատներ են լինում շագանակագեղձի նորագոյացությունների դեպքում։


- Շագանակագեղձի քաղցկեղը որևէ գանգատ չի առաջացնում, երբ գտնվում է վաղ փուլերում, այդ ժամանակ ուռուցքը լինում է փոքր չափսերի։ Գոյացության մեծացման հետ առաջանում են տարբեր գանգատներ՝ հաճախամիզության, դժվարամիզության, ցավ միզելու ժամանակ, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացում, միզակապություն: Ուռուցքի տարածման (մետաստազներ) դեպքում կարող են առաջանալ ոսկրային ցավեր, քանի որ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում մետաստազները հիմնականում ոսկրերում են առաջանում։

- Ինչպես է ախտորոշվում շագանակագեղձի քաղցկեղը՝

- Պացիենտներին կատարվում է PSA թեստի որոշում, մատնային հետազոտությամբ շոշափվում է շագանակագեղձը և շեղումների դեպքում ցուցում դրվում բիոպսիա կատարելու։ Տեղային անզգայացման պայմաններում իրականացվում է շագանակագեղձի տրանս-ռեկտալ բիոպսիա և վերցրված կտորները ուղարկվում են հյուսվածքաբանական քննության, որի արդյունքում որոշվում է քաղցկեղի ագրեսիվության աստիճանը ըստ Գլիսոնի սանդղակի:


Բազմապրոֆիլ մասնագիտական <<Ֆանարջյան Ուռուցքաբանության>> կենտրոնը վերազինված է անհրաժեշտ հետազոտական ժամանակակից բազայով, շուտով կենտրոնը կունենա նաև նոր ՄՌՏ սարք, ինչը զգալիորեն կբարձրացնի հետազոտությունների որակը։

 

Քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները երիտասարդ մասնագետի աշխատանքում

 

- Որ դեպքերում է կատարվում վիրահատական բուժում։


- Երբ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլերում և ուռուցքը սահմանափակված է լինում շագանակագեղձում, այդ դեպքերում կատարվում է վիրահատական բուժումը, որի դեպքում հեռացվում է շագանակագեղձը և սերմնաբշտերը ամբողջությամբ։


- Որ դեպքերում է կատարվում հորմոնալ բուժում:


- Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ   հորմոնալ բուժումը կիրառվում է այն դեպքում, երբ քաղցկեղը ագրեսիվ բնույթ ունի և առկա է տեղային տարածում կամ մետաստատիկ ախտահարում: Շագանակագեղձի քաղցկեղը հորմոն-կախյալ ուռուցք է, այն սնվում է ամորձիներում արտադրվող արական սեռական հորմոններով: Հորմոնային բուժումն ագրեսիվ քաղցկեղի դեպքում հաճախ լինում է լավագույն լուծումը: Կա հորմոնային բուժման երկու տերբերակ. դեղորքային և վիրահատական՝ ամորձիների հեռացում:
Շագանակագեղձի քաղցկեղի տեղային տարածված դեպքերում կիրառվում է ճառագայթային բուժում, իսկ մետաստազավորման դեպքում հորմոնալ բուժման հետ մեկտեղ կատարվում է քիմիաթերապևտիկ բուժում։

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վահանաձև գեղձի ուռուցքներ. nairimed.com
Վահանաձև գեղձի ուռուցքներ. nairimed.com

էնդոկրին համակարգի ուռուցքների շարքում գերակշռում են վահանաձև գեղձի ուռուցքները:

Վահանաձև գեղձի քաղցկեղն առաջանում է, երբ վահանաձև գեղձում առողջ բջիջները փոփոխվում են...

Ներզատաբանություն
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com

Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...

Մաշկաբանություն Պլաստիկ վիրաբուժություն
Լիմֆանգիոմա. drtehmine.com
Լիմֆանգիոմա. drtehmine.com

Լիմֆանգիոման  հիվանդություն է, որին բնորոշ է մարդու ավշային համակարգում  բնածին բարորակ ուռուցքի առաջացումը: Այս հիվանդությունը դրսևորվում է բարորակ գոյացություն ունեցող բոլոր երեխաների 10-12 տոկոսի մոտ...

Օնկոմարկերներ. ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս. nairimed.com
Օնկոմարկերներ. ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս. nairimed.com

Ուռուցքաբանական հիվանդություններից աշխարհում յուրաքանչյուր տարի մահանում է մոտավորապես 8.8 մլն մարդ:  Այդպիսի բարձր թվերը բացատրվում են նաև նրանով, որ չարորակ ուռուցքները հիմնականում հայտնաբերվում են...

Ախտորոշում
Որո՞նք են կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման պատճառները. mednews.am
Որո՞նք են կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման պատճառները. mednews.am

Որպես ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ՝ Լևոն Նիկիտայի Գրիգորյանը իրականացնում է պլանային և շտապ վիրահատություններ բազմաբնույթ վիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Խալին ձեռք տալ չի՞ կարելի․ Արամ Բադալյան. nairimed.com
Խալին ձեռք տալ չի՞ կարելի․ Արամ Բադալյան. nairimed.com

Էսթետիկ և բժշկական ցուցումներով խալ հեռացնելու որոշում կայացրած յուրաքանչյուր մարդու այս հարցը շատ է վախեցնում և երբեմն հետ է պահում այդ գործողությունից...

Մաշկաբանություն
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող ոլորտն է. հարցազրույց Լևոն Բադալյանի հետ. nairimed.com
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող ոլորտն է. հարցազրույց Լևոն Բադալյանի հետ. nairimed.com

Մեր զրուցակիցն է ուռուցքաբան, բ. գ. թ., «Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ծառայության ղեկավար Լևոն Գրիգորի Բադալյանը...

Բժշկի ընդունարանում
Ստենտավորում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ. nairimed.com
Ստենտավորում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ. nairimed.com

Ստամոքսաղիքային ուղու որոշ հիվանդություններ բերում են վերջինիս նեղացման կամ, նույնիսկ, լիովին անանցանելիության զարգացման, որը բնական սնուցումը դարձնում են անհնար։ Նախկինում նմանատիպ խնդրի դեպքում բարդ վիրահատություն էր իրականացվում...

Բուժում Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Արգանդի հեռացումը միոմայի դեպքում. փրկության վիրահատություն, թե՞ չհիմնավորված վիրաբուժական միջամտություն. oncology.am
Արգանդի հեռացումը միոմայի դեպքում. փրկության վիրահատություն, թե՞ չհիմնավորված վիրաբուժական միջամտություն. oncology.am

Արգանդի միոման վերարտադրողական համակարգի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է: Ախտորոշումից հետո հաճախ բժիշկները հիվանդներին առաջարկում են խնդրից ազատվել արմատական եղանակով՝ հեռացնելով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սնուցումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am
Սնուցումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին հաճախ նախորդում է քրոնիկական պանկրեատիտը կամ մարսողական համակարգի այլ հիվանդությունները: Եվ այս ախտաբանության ռիսկի գործոններից մեկը սխալ սնուցումն է՝ շատ ուտելը, արագ սննդի, ճարպային, սուր համեմված...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Ոսկրի քաղցկեղ․ օստեոսարկոմա. oncology.am
Ոսկրի քաղցկեղ․ օստեոսարկոմա. oncology.am

Օստեոսարկոման՝ առաջնային ոսկրային քաղցկեղի ամենատարածված տեսակը, ագրեսիվ չարորակ նորագոյացություն է, որի բջիջներն առաջանում են ոսկրային հյուսվածքից։ Ամենից հաճախ օստեոսարկոման ախտահարում է ձեռքերի...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Թոքի քաղցկեղ․ աշխարհամարտերի ժառանգություն. oncology.am
Թոքի քաղցկեղ․ աշխարհամարտերի ժառանգություն. oncology.am

Թոքի քաղցկեղի և ծխելու կապը ապացուցել է բրիտանացի բժիշկ սըր Ռիչարդ Դոլը։ Իր շնորհիվ մարդկությունն այսօր վերացնում է երկու համաշխարհային պատերազմի սարսափելի արձագանքը․ ծխելու համընդհանուր համաճարակը...

Շնչառական համակարգ
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Մանկական հիվանդություններ
Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան. oncology.am
Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան. oncology.am

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ