Ուռուցքաբանություն
Թոքի քաղցկեղ․ աշխարհամարտերի ժառանգություն. oncology.am

Թոքի քաղցկեղի և ծխելու կապը ապացուցել է բրիտանացի բժիշկ սըր Ռիչարդ Դոլը։ Իր շնորհիվ մարդկությունն այսօր վերացնում է երկու համաշխարհային պատերազմի սարսափելի արձագանքը․ ծխելու համընդհանուր համաճարակը։
Դեռ 100 տարի առաջ թոքի քաղցկեղը հազվագյուտ հիվանդություն էր։ Երկրորդ աշխարհամարտի ավարտին Եվրոպայում այդ քաղցկեղով հիվանդացությունը տղամարդկանց մոտ աճեց վեց անգամ, կանանց մոտ՝ երեք։ Միտք առաջացավ, որ այդ երևույթը ինչ-որ կերպ կապված է ծխախոտի վաճառքների աճի հետ։
Ծխելը բթացնում է վախի և քաղցի զգացումը, ինչն էլ այն զինվորների համար հարմար սովորություն է դարձնում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատում հայտնվեց եվրոպացի երիտասարդ տղամարդկանց մեծամասնությունը, և այն տղամարդիկ, որոնք վերադարձան, մնացին մոլի ծխող։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կանայք ևս հայտնվեցին ռազմական գործողությունների գոտում, և նրանց կեսը ևս սկսեց ծխել։
Պատերազմի ավարտից անմիջապես հետո բրիտանական կառավարությունը հանձնարարեց ասթմայի մասնագետ Ռիչարդ Դոլին (1912-2005թթ․) ուսումնասիրել թոքային ախտաբանությամբ հիվանդների կենսակերպը։ Նրան օգնական նշանակեցին վիճակագիր Օսթին Հիլին (1897-1991թթ․).
Հինգ տարվա ընթացքում նրանք համեմատեցին 1018 լոնդոնաբնակի սովորություններն ու կյանքի հանգամանքները։ Նրանց 50%-ն ուներ թոքի քաղցկեղ, իսկ մնացած 50%-ը՝ այլ քրոնիկ հիվանդություններ։ 1950 թվականին գիտնականները հասկացան, որ խնդիրը ծխելն է։ Տպագրվեց Դոլի հոդվածը իր հանրահայտ եզրակացությամբ․ «Ուռուցքի զարգացման հավանականությունը համեմատական է ծխելու հաճախականությանը․ Այն մոտ 50%-ով բարձր է օրական 25 և ավելի սիգարետ ծխողների մոտ, քան չծխողների»։
Կասկածներ կային, որ միգուցե Լոնդոն քաղաքը ինչ-որ առաձնահատկություն ունի։ Անգամ ինքը Դոլը կարծում էր, որ ավելի մեղավոր է էկոլոգիական վատ իրավիճակը։ Բայց նույնիսկ էկոլոգիապես ամենամաքուր շրջաններում հաշվարկների արդյունքները նույնն էին։ Մինչև 1954 թվականը Դոլի խումբը մշակեց անգլիացի 20 հազար բժշկից ստացված տվյալները։ Նրանց եզրակացությունները հաստատեցին նաև ԱՄՆ և այլ երկրների հետազոտողները։
Դոլն այդ խնդրին նվիրեց կյանքի 50 տարին։ Նա հետևեց ծխողների մի ամբողջ սերնդի կյանքի ընթացքին՝ օրորոցից մինչև մահ, և հայտնաբերեց, որ միջինում ծխողները 10 տարի ավելի պակաս են ապրում, իսկ նրանց երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում ՍՇՎ-ով, և ավելի հակված են հանկարծակի մանկական մահվան սինդրոմի։ Եղան նաև լավ նորություններ․ պարզվեց որ ծխելուց հրաժարվելը երբեք էլ ուշ չէ․ ծխախոտից հրաժարումը երկարացնում է նույնիսկ մեծահասակների կյանքը։ Իսկ ամբողջ երկրագնդի մասշտաբով ծխախոտը ավելի շատ մարդ է սպանում, քան բոլոր ավտովթարները, սպանություններն ու ինքնասպանությունները միասին վերցրած։
1971 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհին Դոլին ասպետական տիտղոս շնորհեց, և նրան այլևս պետք էր կոչել «սըր»։ Բայց սըր Ռիչարդի համար ամենամեծ պարգևը եղավ ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիան, որը 2005 թվականի փետրվարի 27-ից պարտադիր է բոլոր ստորագրած երկրների համար: Դոլը մահացավ 2005 թվականի հուլիսի 24-ին և հասցրեց տոնել այդ հաղթանակը։


Կարդացեք նաև

Որո՞նք են ուռուցքային հիվանդությունների ռիսկի գործոնները:
Ուռուցքային հիվանդությունների ռիսկի գործոնները բազմաթիվ են և կախված են կոնկրետ ուռուցքային հիվանդությունից: Կան գործոններ, որոնք գրեթե բոլոր ուռուցքային հիվանդությունների համար ռիսկի գործոններ են. Դրանք, առաջին հերթին...



Օնկոմարկերները սպիտակուցներ են, որոնք օրգանիզմում միշտ ինչ-որ չափով արտադրվում են: Նրանց քանակությունն ավելանում է ուռուցքների և բորբոքային գործընթացների դեպքում, երբ սկսում են արտադրվել նաև ուռուցքային կամ բորբոքված...



Ե՞րբ հետազոտել կրծքագեղձը, ահհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե՞ բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության...



Ինչպիսի՞ նախանշաններ են հուշում ուռուցքային հիվանդության մասին:
Ուռուցքային հիվանդությունների ժամանակ գոյություն ունեն ընդհանուր նախանշաններ, որոնք կարող են լինել...



Ի՞նչ է բիոպսիան և արդյո՞ք այն պարտադիր է: Սա ուռուցքով հիվանդներին ամենաշատ հետաքրքրող հարցերից մեկն է: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գեոկչյանը...



ՀՀ ԱՆ Վ․Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում։Ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգ...



էնդոկրին համակարգի ուռուցքների շարքում գերակշռում են վահանաձև գեղձի ուռուցքները:
Վահանաձև գեղձի քաղցկեղն առաջանում է, երբ վահանաձև գեղձում առողջ բջիջները փոփոխվում են...



Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...



Լիմֆանգիոման հիվանդություն է, որին բնորոշ է մարդու ավշային համակարգում բնածին բարորակ ուռուցքի առաջացումը: Այս հիվանդությունը դրսևորվում է բարորակ գոյացություն ունեցող բոլոր երեխաների 10-12 տոկոսի մոտ...



Ուռուցքաբանական հիվանդություններից աշխարհում յուրաքանչյուր տարի մահանում է մոտավորապես 8.8 մլն մարդ: Այդպիսի բարձր թվերը բացատրվում են նաև նրանով, որ չարորակ ուռուցքները հիմնականում հայտնաբերվում են...



Որպես ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ՝ Լևոն Նիկիտայի Գրիգորյանը իրականացնում է պլանային և շտապ վիրահատություններ բազմաբնույթ վիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ...



Էսթետիկ և բժշկական ցուցումներով խալ հեռացնելու որոշում կայացրած յուրաքանչյուր մարդու այս հարցը շատ է վախեցնում և երբեմն հետ է պահում այդ գործողությունից...



Մեր զրուցակիցն է ուռուցքաբան, բ. գ. թ., «Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ծառայության ղեկավար Լևոն Գրիգորի Բադալյանը...



Ստամոքսաղիքային ուղու որոշ հիվանդություններ բերում են վերջինիս նեղացման կամ, նույնիսկ, լիովին անանցանելիության զարգացման, որը բնական սնուցումը դարձնում են անհնար։ Նախկինում նմանատիպ խնդրի դեպքում բարդ վիրահատություն էր իրականացվում...



Արգանդի միոման վերարտադրողական համակարգի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է: Ախտորոշումից հետո հաճախ բժիշկները հիվանդներին առաջարկում են խնդրից ազատվել արմատական եղանակով՝ հեռացնելով...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ընկերության մասին
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն