Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը:

- Ծառայության շրջանակում ինչպե՞ս է կազմակերպվում բժշկական օգնությունը:

- Մեր կլինիկայում բուժօգնությունն իրականացվում է համակարգային հետազոտման ու բուժման սկզբունքով: Միայն հստակ ախտորոշից հետո այս կամ այն բուժման մեթոդն ընտրելու վերաբերյալ որոշում է կայացվում: Դիմած հիվանդների մեծ մասը ենթարկվում է վիրահատական բուժման, սակայն կան հիվանդներ, որոնց նախավիրահատական բուժման սխեմայում պարտադիր ընդգրկվում է դեղորայքային կամ ճառագայթային բուժում:

-  Ինչպիսի՞ն է գործիքային հագեցվածությունը:

- Կլինիկայի ախտորոշիչ ծառայության եւ վիրահատարանի հագեցվածությունը և մասնագիտության մեջ հմուտ բժիշկներով համալրումը թույլ են տալիս դժվարագույն խնդիրներ լուծել և կյանքի կոչել ծանր հիվանդների: «Նաիրի» ԲԿ հագեցվածությունը գործնականորեն չի զիջում առաջատար եվրոպական կլինիկաներին:

- Նորարական ի՞նչ տեխնոլոգիաներ և մեթոդներ են կիրառվում ծառայությունում:

-Ոսկրերի չարորակ ուռուցքների բուժման ժամանակ մեր կարևոր խնդիրը ամպուտացիայից խուսափելը և ախտահարված վերջույթի պահպանումն է: Որպես կանոն, մենք կարողանում ենք հասնել մեր նպատակին` օգտագործելով եվրոպական ժամանակակից անհատական էնդոպրոթեզներ (հեռացված ոսկորի փոխարեն տեղադրվող արհեստական հոդեր): Համապատասխան էնդոպրոթեզները, հատուկ գծագրերի օգնությամբ, ընտրվում և պատրաստվում են նախքան վիրահատությունը եւ մեկ ամսվա ընթացքում ուղարկվում Հայաստան: Օրինակ, մենք ունեցել ենք դեպք, երբ մեկ անձի մոտ երեք հոդ է փոխվել (հիվանդի մոտ առկա էր մետաստազներով բարդացած ուռուցք):

Որոշ բարորակ ուռուցքների ժամանակ իրականացվում է, այսպես կոչված, նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտություններ, որոնք թույլ են տալիս հեռացնել ուռուցքն` առանց մեծ տրավմա հասցնելու մայր ոսկրին: Այս միջամտությունն ունի իր ընթացակարգը. իրականացվում է նախավիրահատական նավիգացիա, այսինքն, նշվում է ախտահարված հատվածը,  ինչը թույլ է տալիս վիրահատության ժամանակ հեռացնել միայն օջախը: Այսպիսի մոտեցման շնորհիվ հիվանդին հնարավոր է ավելի շուտ ոտքի կանգնեցնել:

 

Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում

Այս ամենից զատ, ծնկահոդի արտրոզների ժամանակ կիրառվում է նաև պրոքսիմալ ֆիբուլար օստեոտոմիայի մեթոդը` նույնպես նվազագույն ինվազիվ ճանապարհով, ինչը թույլ է տալիս հետաձգել էնդոպրոթեզավորման ժամկետը` օգտագործելով սեփական հոդի ռեսուրսները:

Ծառայության շրջանակում նորույթ է ոսկրերի բարորակ ուռուցքների վիրահատության ժամանակ ուռուցքը հեռացնելուց հետո սինթետիկ ծագմամբ հատուկ ոսկրանյութի կիրառումը, որը թույլ է տալիս կարճ ժամանակում վերականգնել հեռացված ոսկրի կառուցվածքը` շրջանցելով հիվանդի մարմնի մեկ այլ հատվածից ոսկր վերցնելու անհրաժեշտությունը:

- Ինչո՞վ է առանձնանում օնկոօրթոպեդիան` բժշկական այլ ոլորտներց:

- Օնկոօրթոպեդիան բարդ մասնագիտություն է` հայտնված երկու ինքնուրույն մասնագիտությունների խաչմերուկում: Հաշվի առնելով, որ պացիենտների շրջանում գերակշռում են երեխաներն ու դեռահասները, մանկաբուժությունը նույնպես ունի դերակատարում: Առանձնահատկություն է նաև այն, որ պահանջվում է հոգեբանական լուրջ միջամտություն, բժիշկների կողմից զգոնություն` ժամանակին հայտնաբերելու վաղ ախտահարման նշանները ու կազմակերպել ախտորոշումն և բուժումը:

- Ոսկրերի ուռուցքով տարեկան որքա՞ն պացիենտ է վիրահատվում:

- Բարորակ եւ չարորակ  ուռուցքներով տարեկան վիրահատվում է մոտավորապես 100-110 հիվանդ, ընդ որում, զգալի մասը կազմում են երեխաներն ու դեռահասները:

- Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ, հիմնականում ի՞նչ գանգատներով են Ձեզ դիմում:

- Ի տարբերություն ուռուցքների այլ տեղակայման՝ թոքի, կերակրափողի, ստամոքսի, որտեղ գոյություն ունեն հստակ նախաուռուցքային գործընթացներ, և որոնց չբուժելու դեպքում նախապայմաններ են ստեղծվում ուռուցքների զարգացմանը, երեխաների մոտ չկա հստակ հայտնաբերված ռիսկի գործոն: Այսինքն, ուռուցքները կարող են առաջանալ առանց ռիսկի գործոնի և որևէ տագնապ առաջացնող ախտանշանի: Նախանշան է ախտահարված հատվածում ցավը, ընդ որում, ցավերը չեն համընկնում կրած որևէ տրավմայի հետ, որոնք նաև չեն կարող ուռուցքի պատճառ լինել, սակայն կարող են ուռուցքի արագ աճելու առիթ հանդիսանալ:

- Ինպե՞ս է կազմակերպվում ուռուցքաբանական բազմամասնագիտական թիմի գործունեությունը ծառայությունում:

-Մեր ոլորտում թիմային աշխտանքը պարտադիր բաղադրիչ է, քանի որ ուռուցքաբանության մեջ միայն տեղային կամ վիրաատական բուժումը չի կարող ապահովել այն արդյունքը, որն այսօր համաշխարհային ուռուցքաբանության մեջ ստանդարտ է համարվում: Երբ գործ ունենք չարորակ ուռուցքի հետ, առաջին հերթին, անհրաժեշտ է ընդհանուր, համակարգային բուժում, որը հնարավոր է ապահովել քիմիաթերապևտի, ճառագայթաբանի  հետ միասին, որը պահանջում են նաև միջազգային ժամանակակից ուղեցույցերը: Մեր պրակտիկայում դժվար դեպքերի ախտորոշման ժամանակ  մշտական կապի մեջ ենք լինում նաև Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ոսկրի քաղցկեղ․ օստեոսարկոմա. oncology.am
Ոսկրի քաղցկեղ․ օստեոսարկոմա. oncology.am

Օստեոսարկոման՝ առաջնային ոսկրային քաղցկեղի ամենատարածված տեսակը, ագրեսիվ չարորակ նորագոյացություն է, որի բջիջներն առաջանում են ոսկրային հյուսվածքից։ Ամենից հաճախ օստեոսարկոման ախտահարում է ձեռքերի...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Թոքի քաղցկեղ․ աշխարհամարտերի ժառանգություն. oncology.am
Թոքի քաղցկեղ․ աշխարհամարտերի ժառանգություն. oncology.am

Թոքի քաղցկեղի և ծխելու կապը ապացուցել է բրիտանացի բժիշկ սըր Ռիչարդ Դոլը։ Իր շնորհիվ մարդկությունն այսօր վերացնում է երկու համաշխարհային պատերազմի սարսափելի արձագանքը․ ծխելու համընդհանուր համաճարակը...

Շնչառական համակարգ
Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան. oncology.am
Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան. oncology.am

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ...

Ախտորոշում
Օնկոմարկերներ. ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման մեթոդների վարկանիշը. oncology.am
Օնկոմարկերներ. ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման մեթոդների վարկանիշը. oncology.am

Օրգանիզմում ուռուցքային գործընթացի սկիզբը կարելի է հայտնաբերել առնվազն հինգ եղանակով, ընդ որում, մեկի կիրառումը, սովորաբար, պահանջում է մյուսի իրականացումը, որն առավել հստակեցնող և տեղեկատվական է...

Ախտորոշում
Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան. nairimed.com
Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան. nairimed.com

Կոլոռեկտալ ուռուցքը կանխարգելելու համար կիրառվում է, այսպես կոչված` թաքնված արյան թեստ: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք գենետիկայում ունեն կոլոռեկտալ քաղցկեղի բարձր ռիսկ, այսինքն, առաջին կարգի հարազատների մոտ եղել է...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ տեղն է գրավում։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք,  240 հազար կին մահանում է...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Իմունիտետն ու քաղցկեղը․ նոր հետազոտություն. oncology.am
Իմունիտետն ու քաղցկեղը․ նոր հետազոտություն. oncology.am

Քարդիֆի համալսարանի գիտնականների հայտնագործությունը թույլ կտա բժիշկներին այնպես կարգավորել մարդու իմունային համակարգը, որպեսզի այն պայքարի քաղցկեղային բջիջների դեմ։ Դա կարող է ճանապարհ հարթել դեպի քաղցկեղի դեմ համադարման դեղամիջոցը...

Իմունաբանություն
Ստամոքսի քաղցկեղի 5 տարածված ախտանշան. oncology.am
Ստամոքսի քաղցկեղի 5 տարածված ախտանշան. oncology.am

Ստամոքսի քաղցկեղի ախտանշանները հաճախակի շփոթում են այլ, ոչ այդքան վտանգավոր հիվանդությունների ախտանշանների հետ։ Մինչդեռ քաղցկեղի վաղ հայտնաբերումը զգալի դեր է խաղում հետագա բուժման հաջողության հարցում...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
ՀԱՐՑՐՈՒ ԲԺՇԿԻՆ հաղորդման հյուրն է ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն Ծառուկյանը (տեսագրություն)․ oncology.am
ՀԱՐՑՐՈՒ ԲԺՇԿԻՆ հաղորդման հյուրն է ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն Ծառուկյանը (տեսագրություն)․ oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն ծառույանը հարցազրույց է տվել NEWS.am- ին...

Ուրո-անդրոլոգիա
Հարցրու բժշկին. գլխուղեղի ուռուցքը կարո՞ղ է տարածվել դեպի այլ օրգաններ. med.news.am
Հարցրու բժշկին. գլխուղեղի ուռուցքը կարո՞ղ է տարածվել դեպի այլ օրգաններ. med.news.am

Այսօրվա հաղորդման հյուրն է նեյրովիրաբույժ Լևոն Հարությունյանը ։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին...

Նյարդաբանություն
Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման փուլերը. oncology.am
Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման փուլերը. oncology.am

Կրծքագեղձում գոյացության հայտնաբերման դեպքում, առաջին հերթին, պետք է պարզել՝ արդյո՞ք այն չարորակ է։ Դրա համար անհրաժեշտ է անցնել տարբեր հետազոտություններ։ Գոյացության ուռուցքային բնույթը հաստատվում է բիոփսիայով...

Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը եւ ո՞ր դեպքերում է կիրառվում. oncology.am
Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը եւ ո՞ր դեպքերում է կիրառվում. oncology.am

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում 2019 թվականի սկզբից կիրառվում է վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման արդի մեթոդներից մեկը՝ ռադիոյոդթերապիան...

Բժշկի ընդունարանում
Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ. oncology.am
Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ. oncology.am

Չարորակ ուռուցքները ախտահարում են հիմնականում բարձր տարիքային խմբի մարդկանց։ Վերջին տարիներին նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատվում է 60 տ անց տղամարդկանց...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը

Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ հորիզոնականում է։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ