Ուռուցքաբանություն
Օնկոմարկերներ. ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման մեթոդների վարկանիշը. oncology.am
Օրգանիզմում ուռուցքային գործընթացի սկիզբը կարելի է հայտնաբերել առնվազն հինգ եղանակով, ընդ որում, մեկի կիրառումը, սովորաբար, պահանջում է մյուսի իրականացումը, որն առավել հստակեցնող և տեղեկատվական է։
Այնուամենայնիվ, հարկ է գնահատել յուրաքանչյուր եղանակը և պարզել, թե դրանցից որն է առավել ընդունելի մեր ժամանակներում` ըստ բալային համակարգի.
- տեղեկատվություն. կարևոր գործոն, հենց առաջին հետազոտության ժամանակ առավել ճիշտ ախտորոշելու ունակությունը` 1-4 բալ,
- հասանելիություն. կախված գնի և մեթոդի տարածվածությունից` 1-3 բալ,
- ինվազիվություն՝ հետազոտությունն իրականացնելու համար օրգանիզմի հյուսվածքների անհրաժեշտ վնասման աստիճանը. 1-3 բալ։
գոյություն ունի 5 մեթոդ.
- Էնդոսկոպիա,
- բիոպսիա,
- ճառագայթային եղանակներ (ՄՌՏ, ռենտգեն, ՀՏ կամ ՈՒՁՀ),
- լաբորատոր ախտորոշում,
- հետազոտման ռադիոիզոտոպային եղանակ։
Էնդոսկոպիան հետազոտման եղանակ է՝ հիմնված օրգանիզմի խոռոչի մակերեսների վիզուալ զննման նպատակով օպտիկամանրաթելային գործիքի ներթափանցման վրա։ Երբեմն, իսկ ուռուցքի առկայության դեպքում` հաճախ,այն համակցվում է բիոպսիայի հետ՝ կենսանյութի նմուշի ստացումով։ Տեղեկատվության համար էնդոսկոպիան ստանում է 3 բալ, քանի որ հրաշալի տեսանելիությունը փորձառու բժշկին թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքը վաղ շրջանում, եթե, իհարկե, այն գտնվում է խոռոչում, այլ չի աճում պատի ներսում կամ օրգանի պարենխիմայում։ Այդ պատճառով 1 բալ չի ավելացվում։ Հասանելիության համար ստանում է 2 բալ, հետազոտությունը մատչելի չէ և ամենուրեք չի իրականացվում, քանի որ վիրահատական միջամտություն է և անհրաժեշտ է ստացիոնարի արտոնագիր։ Ինվազիվության համար ստանում է 2, քանի որ հիվանդների կողմից միջամտությունը ծանր է տարվում և երկարատև վերականգնում է պահանջում։
Ընդհանուր` 7 բալ։
Բիոպսիան հյուսվածաբանական հետազոտության նպատակով ուռուցքի կապակցությամբ կասկածելի օրգանի հյուսվածքներից նմուշի ստացումն է՝ հյուսվածքների ամբողջականության պարտադիր խախտումով։ Իրականացվում է էնդոսկոպիայով կամ անմիջապես օրգանից հատուկ ասեղներով պունկցիայի եղանակով ՝ ՈՒՁՀ կամ ռենտգեն հսկողությամբ։ Տեղեկատվության համար կստանա 4 բալ։ Բիոպսիայից ավելի հուսալի դժվար է այլ բան մտածել։ Հասանելիության համար, ինչպես էնդոսկոպիան ստանում է 2, իսկ ինվազիվության համար՝1։
Ընդանուր` 7 բալ։
Ճառագայթային եղանակները, որոնց վերաբերվում են ինչպես անվնաս ՈՒՁՀ-ն (ուլտրաձայնային հետազոտություն) և ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա), այնպես էլ համեմատաբար վտանգավոր ռենտգեն հետազոտությունները և համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ), կարելի է բաժանել երկու մասի, միջինացված բալ ստանալու համար։ ՈՒՁՀ-ն և ՄՌՏ-ն տեղեկատվության համար ստանում են 1 բալ, ուռուցքի զարգացման վաղ շրջանում այս մեթոդները հաճախ սխալվում են և ճշգրիտ չեն։ Նույնը վերաբերում է ռենտգենին և ՀՏ-ին՝ 1 բալ։ Հասանելիությունը քաղաքներում բավականին մեծ է, սակայն թանկ արժեն, այսպիսով, կտրվի 2 բալ։ Ինվազիվությունը ՈՒՁՀ և ՄՌՏ-ի համար կազմում է 3 բալ, ռենտգենի և ՀՏ-ի համար՝ 1 բալ։ Այսպիսով, ընդհանուր միջին բալը 6+4=10 և այն բաժանած 2-ի՝ 5 բալ։
Լաբորատոր ախտորոշումը հաճախ դառնում է խորացված հետազոտության եղանակ, երբ կողմնակի ախտանիշներով և վերը նշված եղանակներով հայտնաբերվել է ուռուցքի օջախ։ Լաբորատոր քննությունն, այս դեպքում, տարբերակում է ուռուցքի տիպը, տեսակը, ակտիվությունը, տալիս պատկերացում վերջինիս ծագման մասին։ Բացի այդ, լաբորատոր հետազոտությունները հայտնաբերում են ուռուցքը և վերջինիս տեսակը շատ ավելի վաղ, քան մնացած եղանակները։ Սա հնարավորություն է տալիս մեթոդը համարել հուսալի՝ ուռուցքային աճի վաղ ախտորոշման համար։ Այսպիսով, տեղեկատվության համար այն ստանում է 4 բալ։ Մեթոդի հասանելիությունը նույնպես բավականին բարձր է։ Արյան քննություն կարելի է հանձնել ցանկացած տեղ, հետազոտությունը թանկարժեք չէ։ Որոշ դեպքերում այն կարելի է հանձնել տանը կամ` նույնիսկ աշխատանքի վայրում։ Օնկոմարկերների հետազոտման համար հիվանդը չի պահանջվում, այլ միայն նրա արյան նմուշը, ինչը թույլ է տալիս հասանելիության համար գնահատել 3 բալ։
Ինվազիվությունը նվզագույն է և համեմատելի է ՈՒՁՀ-ի հետ։ Մեթոդը չունի սահմանափակումներ` ըստ առողջական վիճակի կամ ուղեկցող հիվանդությունների։ Այսպիսով, կարող ենք համարձակորեն 3 բալ տալ։ Այսպիսով, ուռուցքային գործընթցի վաղ շրջանում լաբորատոր ախտորոշմանն ընդհանուր տրվում է 10 բալ։
Ռադիոիզոտոպային մեթոդը վաղ ախտորոշման հնարավորություններով և ոչ բարձր ինվազիվությամբ մոտ է լաբորատոր ախտորոշմանը, սակայն հասանելիությամբ խիստ տարբերվում է։ Խոշոր քաղաքներում և շատ նեղ ցուցումներով կարելի է իրականացնել այս թեստը՝ բավականին թանկ գնով։ Այսպիսով՝ 4+1+3 , ընդհանուր այս մեթոդը ստանում է 8 բալ։
Այսպիսով, կարճ ամփոփենք արդյունքները.
- էնդոսկոպիա. 7 բալ,
- բիոպսիա. 7 բալ,
- ճառագայթային եղանակներ (ՄՌՏ, ՀՏ կամ ՈՒՁՀ). 5 բալ,
- լաբորատոր ախտորոշում. 10 բալ,
- հետազոտման ռադիոիզոտոպային եղանակ. 8 բալ։
Հավելենք, որ ճշգրիտ ախտորոշման համար հիմնականում կիրառվում է ոչ թե մեկ եղանակ, այլ մի քանիսը, և թե որ մեթոդների համակցումը կլինի ավելի ինֆորմատիվ, որոշում է բժիշկը, հաշվի առնելով ուռուցքի տեղակայումը և մեթոդի հասանելիությունը։
Մանրամասն` օնկոմարկերների մասին
Օնկոմարկերները նյութեր են, որոնք սինթեզվում են ուռուցքի կողմից կամ նրա բաղադրիչ մասն են։
Կլինիկական ախտորոշման մեջ օնկոմարկերները հիմնականում կիրառվում են հիվանդության ընթացքի և իրականացվող բուժման արդյունավետության վերահսկման համար։
Օնկոմարկերների օգնությամբ հնարավոր է ուռուցքը հայտնաբերել բավականին վաղ շրջանում, իսկ այլ եղանակների հետ միասին որոշել բուժման արդյունավետությունը և տեղեկատվություն ստանալ հիվանդության կանխատեսման մասին։
Օնկոմարկերների մակարդակի բարձրացումը, օրինակ са 15 3, կարող է արտացոլել մետաստազավորումը և/կամ հիվանդության կրկնությունը հիվանդության զարգացման կլինիկական ախտանիշների առաջացումից 6 և ավելի ամիսներ առաջ։ Օնկոմարկերների մակարդակի փոփոխությամբ պայմանավորված կարելի է ընտրել համապատասխան բուժում։ Եթե խտությունն աննշան է ավելանում կամ երկարատև մնում է նույնը, կարելի է խոսել ռեմիսիայի մասին։
18.02.2020 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

