Ուռուցքաբանություն
Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան. nairimed.com
Կոլոռեկտալ ուռուցքը կանխարգելելու համար կիրառվում է, այսպես կոչված` թաքնված արյան թեստ: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք գենետիկայում ունեն կոլոռեկտալ քաղցկեղի բարձր ռիսկ, այսինքն, առաջին կարգի հարազատների մոտ եղել է հաստ աղու ուռուցք, խորհուրդ է տրվում կատարել կղանքի թաքնված արյան թեստը: 40 տարեկանն անց մարդիկ ռիսկային խմբում են, հատկապես, եթե առկա է ժառանգան գործոն: Եթե ժառանգական գործոնը բացակայում է, հետազոտությունը հարկ է իրականացնել 50 տարեկանն անց անձանց մոտ: Իհարկե, առավել ցանկալի է, եթե դա իրականացվեր պոլիկլինիկաներում` որպես սքրինինգային թեստ:
Թաքնված արյան թեստը նախափուլային տարբերակ է և բավականին մատչելի, դյուրին իրականացվող: Թեստը դրական է նորագոյացությունների դեպքում, նաև` թութքի, ճաքի ժամանակ: Դրական արդյունքի դեպքում պարտադիր է կոլոնոսկոպիկ հետազոտությունը: Գոյացություններից՝ պոլիպներ հայտնաբերելու դեպքում, հեռացվում են էնդոսկոպիկ միջամտությամբ:
Հաստ աղու պոլիպները, բարորակ ուռուցքները չարորակացման միտում ունեցող գոյացություններ են: Այդ պատճառով անհրաժեշտ է կանխարգելիչ միջամտություն իրականացնել: Եթե գոյացությունը, պոլիպը հայտնաբերվել է ուշացած և բարդացած, ռիսկերը մեծ են: Եթե առկա է արյունահոսություն, կամ հեռացումից հետո ուշացած արյունահոսության վտանգ, պացիենտը պետք է գտնվի ստացիոնար հսկողության տակ: Մնացած բոլոր դեպքերում պոլիպէկտոմիան կատարվում է ամբուլատոր:
Միջամտությունը պացիենտի համար որևէ դժվարություն չի ներկայացնում, որևէ հետվիրահատական շրջան, խնամք և անկողնային ռեժիմ չի պահանջվում: Նրա զգացողությունը նույնն է, ինչ պլանային կոլոնոսկոպիայից հետո: Եվ, ինչպես կոլոնոսկոպիայից հետո, այս դեպքում նույնպես միջամտությունից 15-20 րոպե անց պացիենտը տուն է գնում:
Միջամտություններից հետո պացիենտները հսկվում են 3 տարին մեկ անգամ:
Որպես վերջաբան. էնդոսկոպիկ միջամտությամբ հնարավոր է լիովին կանխարգելել ուռուցքի զարգացումը հետագայում:
Թևոս Սարգսյան, էնդոսկոպիստ «Նաիրի» բժշկական կենտրոնում
10.02.2020 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
