Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ տեղն է գրավում։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք,  240 հազար կին մահանում է այդ հիվանդության հետևանքով։

Համարվում է, որ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը մարդու պապիլոմա վիրուսն է (ՄՊՎ)։ Այսօր հայտնի է ՄՊՎ ավելի քան 70 տեսակ, արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը մասնակցում  են 16, 18, 31, 45, 51–53  տեսակները, այսպես կոչված, ուռուցքածինները։

Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը կարելի է կանխել, եթե ժամանակին հայտնաբերվի դիսպլազիան՝ արգանդի վզիկի բջիջներում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք նպաստում են  ուռուցքի առաջացմանը կամ վկայում են ուռուցքային հիվանդության սկզբնական փուլի մասին։ Այս նպատակով իրականացվում է բջջաբանական սքրինինգ՝ կանանց կանխարգելիչ հետազոտում արգանդի վզիկի քսուկի բջջաբանական քնննությամբ՝  Рар-թեստի օգնությամբ։

Սքրինինգային հետազոտությունները հնարավորություն են տալիս զգալիորեն նվազեցնել արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացությունը և վերջինից մահացությունը, քանի որ դրանց օգնությամբ չարորականացման գործընթացը հայտնաբերվում է ամենավաղ շրջանում։

Այսպես, Սկանդինավյան երկրներում, որտեղ բջջաբանական սքրինինգը լավ է կազմակերպված, արգանդի վզիկի քաղցկեղից մահացությունը նվազել է 50–70 %-ով՝ նախաուռուցքային վիճակների և վաղ շրջանում գտնվող ուռուցքների ժամանակին հայտնաբերման և բուժման շնորհիվ։

ԱՄՆ-ում բոլոր աղջիկներին սեռական կյանք սկսելուց հետո կամ 20 տարեկանից հետո իրականացվում է կրկնակի  Рар-թեստ՝ մեկ տարի ընդմիջումով։

Եթե թեստի արդյունքը բացասական է, հետազոտությունը կրկնում են յուրաքանչյուր երեք տարի հետո։ Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան կոլեգիան խորհուրդ է տալիս Рар-թեստն իրականացնել յուրաքանչյուր տարի՝ գինեկոլոգիական հետազոտության ընթացքում։ Արգանդի վզիկի քաղցկեղը և դիսպլազիան կարող են առաջանալ տեսանելիորեն անփոփոխ արգանդի վզիկում, այդ պատճառով բջջաբանական հետազոտության համար քերուկ վերցնում են բոլոր կանանցից՝ անկախ տեսանելի ախտաբանության առկայությունից։ Եթե թեստի արդյունքները դրական կամ կասկածելի են, իրականացվում է կոլպոսկոպիա և արգանդի վզիկի ուղղորդված բիոպսիա։ Անկախ  Рар-թեստի արդյունքից՝ կոլպոսկոպիա իրականացվում է, եթե կնոջ մոտ հայտնաբերվել են արգանդի վզիկի լորձաթաղանթի ցանկացած տեսանելի փոփոխություն կամ հայտնաբերվել է մարդու պապիլոմա վիրուս։

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ