Ուռուցքաբանություն
Ժամանակին հետազոտվել` նշանակում է ապրել. oncology.am
Շատ կանայք համոզված են, որ մամոգրաֆիան վնասակար է։ Սակայն իրականում ավելի վտանգավոր է չիմանալ հիվանդության մասին, երբ այն արդեն առաջացել է։ Կրծքագեղձի քաղցկեղն աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է, և այդ ախտորոշումը կարող է լսել մոլորակի յուրաքանչյուր ութերորդ կին։ Լավ նորությունն այն է, որ այս հիվանդությունը հաջողությամբ բուժվում է, սակայն լավագույն արդյունքներ կարելի է ստանալ, եթե այն ախտորոշվել է ժամանակին։
Ապացուցված փաստ է, որ հիվանդության առաջին շրջանում բուժված կանանց 98%-ը կարող է լիովին ապաքինվել։
Շատ կարևոր է հիշել, որ կրծքագեղձի ինքնազննումը չի փոխարինում սքրինինգին։ Կինը կարող է ուշադրություն դարձնել մաշկի փոփոխություններին (թեփոտում, կարմրածություն, ոչ մեծ փոսիկներ կամ նարնջի կեղևի տեսք), պտուկից արտադրություն նկատել: Այս երևույթները պետք է ուռուցքաբանին այցելելու առիթ լինեն։ Սակայն ոչ մեծ չափերի ուռուցքն առանց ախտորոշման և հատուկ եղանակների, անհնար է հայտնաբերել։
40 տարեկանն անց կանանց խորհուրդ է տրվում անցնել մամոգրաֆիա՝ որպես սքրինինգային հետազոտություն։ Սա մեթոդ է, որն, իրավամբ, կյանք է փրկում, քանի որ էկրանի վրա բժիշկը կարող է նկատել նույնիսկ շատ փոքր՝ անգամ բրնձի հատիկից փոքր ուռուցքը։ Այս դեպքում բուժումը շատ արդյունավետ է, իսկ հիվանդը, մեծ հավանականությամբ, ընդմիշտ կմոռանա հիվանդության մասին։
Մամոգրաֆի ամենագլխավոր առավելությունը տոմոսինթեզի ֆունկցիայի առկայությունն է, որի շնորհիվ բժիշկները ստանում են կրծքագեղձերի հատույթային պատկերներ և հայտնաբերում են նորմայից ամենափոքր շեղումները։ Կրծքի հյուսվածքների յուրաքանչյուր միլիմետրը մանրազնին դիտվում և գնահատվում է։ Ընդ որում, հետազոտությունն անվտանգ է, քանի որ հատուկ ֆիլտրերը պաշտպանում են կնոջը ռենտգեն ճառագայթման բացասական ազդեցությունից։
Պետք չէ վախենալ հետազոտությունից, որը կարող է կյանք փրկել։ Խորհրդակցեք կլինիկական ուռուցքաբանի հետ, թե ո՞ր տարիքից և ի՞նչ հաճախությամբ պետք է հետազոտվել։
14.11.2019 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
