Ուռուցքաբանություն
Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ
Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը վտանգված է: Արդյո՞ք հնարավոր է պաշտպանվել «անկոչ հյուրերից»:
Փորձենք պարզել:
1. Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ)
Մարդու պապիլոմա վիրուսը մի խումբ վիրուսների ընդհանուր անվանումն է, որոնք աշխարհում լայնորեն տարածված են: Գոյություն ունեն ՄՊՎ ավելի քան 100 տեսակներ, որոնցից առնվազն 14-ը քաղցկեղածին եմ: ՄՊՎ որոշ տեսակներ առաջացնում են արգանդի վզիկի քաղցկեղ (ըստ ԱՀԿ տվյալների՝ 70% դեպքերում դրանք 16 և 18 տեսակներն են): Վիրուսը կարող է նաև առաջացնել հետանցքի, ամոթույքի (վուլվայի), հեշտոցի, առնանդամի և բերան-ըմպանի քաղցկեղ:
Հիշե՛ք, ներկայում վիրուսածին հիվանդությունների դեմ բուժում դեռևս չկա: Հիմնականում մարդու օրգանիզմն ինքնուրույն է պայքարում վիրուսի դեմ և «վնասազերծում» վերջինիս: Սակայն, երբեմն, վարակն անցնում է քրոնիկական ձևի՝ փոփոխություններ առաջացնելով բջիջներում՝ բերելով նախաքաղցկեղային, ապա` քաղցկեղային բջիջների առաջացման:
Նախաքաղցկեղային ախտաբանությունների բուժումը, սովորաբար, դժվարություն չի ներկայացնում և հնարավորություն է տալիս խուսափել քաղցկեղի զարգացումից: Դրա համար կարևոր է կանոնավոր անցնել սքրինինգային հետազոտություններ և իրականացնել ՊԱՊ թեստ (քսուկ` արգանդի վզիկի մակերեսից):
2. В և С հեպատիտներ
Այս վիրուսներով կարելի է հաճախ վարակվել չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ, ինչպես նաև գեղեցկության սրահներում` մատնահարդարման և այլ միջամտություների ժամանակ, երբ պահանջվում է գործիքների մանրակրկիտ ախտահանում:
В և С հեպատիտների դեպքում անհրաժեշտ բուժման բացակայության դեպքում կարող են առաջանալ լյարդի ցիրոզ և քաղցկեղ: Վտանգավորությունը նրանում է, որ վիրուսներով վարակները հաճախ ընթանում է անախտանիշ, և հիվանդությունը կարելի է ախտորոշել միայն հատուկ հետազոտությունների օգնությամբ:
Գոյություն ունի հեպատիտ В-ի վակցինա, որը ներառված է կանխարգելիչ պատվաստումների Ազգային օրացույցում: Պատվաստումը երաշխավորում է վտանգավոր վիրուսից լյարդի պաշտպանությունը:
3. Էպշտեյն-Բարի վիրուս (ԷԲՎ) (4 տիպի հերպեսի վիրուս)
Էպշտեյն-Բարի վիրուսը կարող է բարձրացնել քթըմպանի քաղցկեղի, Հոջկինի լիմֆոմայի և ոչ հոջկինյան լիմֆոմաների զարգացման ռիսկը: Ուռուցքային հիվանդություններ զարգանում են ԷԲՎ վարակված մարդկանց որոշ մասի մոտ: Գենետիկական առանձնահատկություններով պայմանավորված՝ ուռուցքներ հաճախ ախտորոշվում են Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրների բնակիչների մոտ:
Վիրուսի դեմ վակցինա չկա:
4. 8 տիպի (HHV-8) հերպեսի վիրուս
Վիրուսի այս տեսակը (HHV-8) հայտնաբերվել է 1990-ական թվականներին: Հետազոտություններն ապացուցում են, որ այն կապված է Կապոշի սարկոմայի առաջացման հետ: Ինչպես հերպեսի մյուս տեսակները, այնպես էլ HHV-8 տիպը փոխանցվում է սեռական հարաբերության ժամանակ և թքի միջոցով՝ օրինակ, ընդհանուր սպասքի կիրառման դեպքում: Վիրուսի հետևանքով քաղցկեղ հազվադեպ է զարգանում, հիմնականում իմունիտետի զգալի ընկճման դեպքում (ՄԻԱՎ կամ օրգանների փոխպատվաստումից հետո):
Վիրուսի դեմ վակցինա չկա:
5. Helicobacter pylori (H pylori)
Helicobacter pylori մանրէն բնակվում է ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթի վրա: Նրա կենսագործունեության արդյունքում կարող է բորբոքում առաջանալ, զարգանալ գաստրիտ կամ խոց: Արդյունքում` ստամոքսի պատերի վնասումը բերում է քաղցկեղի առաջացման:
Ստամոքսի լորձաթաղանթի փոփոխությունները ժամանակին հայտնաբերելու համար խորհուրդ է տրվում կանոնավոր անցնել սքրինինգային գաստրոսկոպիա: Միայն գաստրոսկոպիայի ժամանակ կարելի է ստամոքսի քաղցկեղը հայտնաբերել ամենավաղ շրջանում, երբ հիվանդությունը ենթարկվում է բուժման:
02.09.2019 Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
21.03.2024
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
18.12.2023
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
27.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
06.12.2022
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
05.12.2022
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
20.10.2022
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
07.10.2022
20.09.2022
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
16.09.2022
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
30.08.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYJDvsBS' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
