Ուռուցքաբանություն
Ախտորոշումն ուռուցք: Առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին. oncology.am
10 տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդացությունն ավելացել է 20 անգամ: Հիվանդների 50%-ը իր հիվանդության մասին տեղեկանում է 3-4-րդ շրջանում, երբ նրանց օգնելն արդեն հեշտ չէ: Ինչպե՞ս չհայտնվել այդ իրավիճակում, ինչպե՞ս բուժվել և չհիվանդանալ:
Ուռուցքով հիվանդների թիվն ամբողջ աշխարհում աճում է: Սա պայմանավորված է ո՛չ միայն հիվանդացության աճով, այլ նաև հայտնաբերման լավացմամբ: Ավելացել է կյանքի տևողությունը, իսկ տարիքը հիվանդության զարգացման գլխավոր գործոնն է: Բժշկության ձեռքբերումների շնորհիվ սկսել են երկար ապրել նաև ուռուցքով հիվանդները, ինչը նույնպես ավելացնում է ուռուցքային հիվանդների քանակը:
Հիվանդները շատ են, քանի որ սխա՞լ են բուժվում:
Կալիֆորնիական համալսարանի բժշկական ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի պրոֆեսորը, 25 տարի ուսումնասիրելով քաղցկեղով հիվանդների կյանքի տևողությունը , եկավ այն եզրակացության, որ իբր քիմիաթերապիա ստացած հիվանդները միջինը ապրում են 3 տարի, իսկ ով հրաժարվել է բուժումից՝ 12.5 տարի:
Բժիշկները վաղուց գիտեին, որ քիմիաբուժությունը քաղկեղի ժամանակ ոչ միշտ և ոչ բոլորին է օգնում: Վերջերս պարզ է դարձել, թե` ինչու: Նախկինում համարվում էր, որ ուռուցքը բաղկացած է մեկ տեսակի բջիջներից: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուռուցքը, որպես կանոն, համասեռ չէ և բաղկացած է ցողունային բջիջների մի քանի պուլից: Քիմիաթերապիան մի շարք դեպքերում անարդյունավետ է, քանի որ ազդում է մի տեսակի բջիջների վրա, իսկ մյուս պուլի ռեցեպտորները բուժմանը «չեն պատասխանում»: Քաղցկեղը հաղթահարելու շանսերը մեծացնում է օնկոռադիոլոգիայի կիրառումը:
Հնարավո՞ր է քաղցկեղով երկար ապրել:
Գրող Ալեքսանդր Սոլժենիցին բուժվել է 4-րդ շրջանի քաղցկեղից և ապրել է 89 տարի: Մանկական գրող Անատոլի Ալեքսին այդ ախտորոշմամբ ապրել է 92 տարի:
Ուռուցքով հիվանդների կյանքի տևողությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ ուռուցքի տեղակայմամբ և վերջինիս ագրեսիվությամբ, հիվանդի առողջական վիճակով ու տարիքով, ինչպես նաև նրա ստացած բուժմամբ: Սակայն կարևոր է, թե որ փուլում է հայտնաբերվել հիվանդությունը: Չարորակ նորագոյացությունները վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում 5 տարվա ապրելիությունը կազմում է 85%: Որոշ տեղակայումների դեպքում (օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի դեպքում) բուժված հիվանդների թիվը կազմում է 95%: Ցավոք, հիվանդների 50%-ը բժշկի տեսադաշտում հայտնվում են հիվանդության 3-4-րդ շրջանում: Ընդ որում, անթույլատրելի է հաճախ տեսանելի տեղակայման բարձիթողի նորագոյացությունները. ինչպիսիք են բերանի խոռոչի (61,3%), ուղիղ աղու (46,9%), արգանդի վզիկի (32,9%), վահանաձև գեղձի (29,6%) ուռուցքները: Ցավոք, ընդհանուր պրակտիկայի բժիշկների մոտ դեռևս շատ ցածր է ուռուցքների նկատմամբ զգոնությունը: Դեռ դիսպանսեր հսկողությունը ևս չի արդարացրել հույսերը: Նորագոյացություններով հիվանդների ընդամենը 18%-ն է հայտնաբերվել կանխարգելիչ զննումների ընթացքում:
Ինչպե՞ս զգալ հիվանդությունը:
Եթե մարդն զգում է ընդհանուր թուլություն, տրամադրության անկում, առանց պատճառի քաշի կորուստ, անհրաժեշտ է դիմել բժշկի: Չի կարելի անուշադրության մատնել նաև խալի մգեցումը, ձևախախտումը կամ չափերի մեծացումը, երկարատև չլավացող վերքերը, արյան հայտնվելը (մեզի, կղանքի, հազի ժամանակ` խորխի մեջ ), աղիների գործունեության խանգարումը, մարմնի վրա ավշային հանգույցների կամ նորագոյացությունների առաջացումը, ձգձգվող հազը:
Որո՞ն ք են կանխարգելիչ միջոցառումները:
Մի՛ ծխեք. ծխելը թոքի քաղցկեղի ռիսկը մեծացնում է 30 անգամ: Մի՛ չարաշահեք սպիրտը, ալկոհոլը հրահրում է լյարդի քաղցկեղը: Մի՛ տարվեք շատակերությամբ և քաղցրակերությամբ. սննդակարգի մեջ ճարպերի և ածխաջրերի բարձր պարունակությունը նպաստում է ուռուցքի առաջացմանը: Պաշտպանվե՛ք արևից, այն կփրկի մելանոմայից: Ֆիզիկական ակտիվությունը կնվազեցնի ցանկացած տեսակի քաղցկեղի ռիսկը: Անցեք կանխարգելիչ զննումներ. վաղ ախտորոշումն անվանում են նաև պատվաստում քաղցկեղի դեմ:
09.03.2019 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
