Ուռուցքաբանություն
Ավշային կանգ` կրծքագեղձի հեռացումից հետո. oncology.am
Կրծքագեղձի հեռացումից հետո (մաստէկտոմիա) վերին վերջույթների այտուցի զարգացումը (լիմֆեդեմա) տարածված բարդություն է: Այս հիվանդության առաջացումը այնքան էլ հեշտ չէ կանխատեսել, քանի որ շատ բան կախված է վիրահատության ծավալից, հիվանդի ընդհանուր վիճակից և մաստէկտոմիայից հետո կիրառվող բուժման եղանակներից:
Ձեռքի լիմֆեդեմայի առաջացման պատճառները
Մաստէկտոմիայի ընթացքում կարող է հեռացվել ոչ միայն կրծքագեղձը , այլ նաև ավշային հանգույցները և անոթները: Սակայն ավիշը (հյուսվածքային հեղուկ, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմին նյութափոխանակության արգասիքներից մաքրվելու համար) միևնույնն է պետք է շարունակի շարժումը, այդ պատճառով այն ուղի է փնտրում վիրահատական միջամտության ընթացքում չվնասված ավշային անոթներով շարժվելու համար: Այս ամենի արդյունքում իրականացված վիրահատության կողմը ավշի հոսքը կտրուկ դանդաղում է, և սկսում է ձեռքի այտուց զարգանալ: Մաստէկտոմիայից հետո զարգացած այտուցի աստիճանը պայմանավորված է հեռացված ավշային հանգույցների քանակով, ինչպես նաև նրանով, թե ի սկզբանե ինչ նշանակության ավշային անոթներ են ներգրավված եղել ավշի արտահոսքի մեջ:
Կարևո՛ր է. Ուշադիր եղեք ձեռքի նկատմամբ և խուսափեք քերծվածքներից, վնասվածքներից և ծանրաբեռնվածությունից
Արտահայտված ծանրաբեռնվածությունը հաճախ հանդիսանում է մաստէկտոմիայից հետո ձեռքի այտուցի առաջացման նպաստող գործոն, քանի որ բերում է երակային և ավշային անոթների լայնացման և բեռնվածության մեծացման: Ընդ որում կարևոր է խուսափել ինչպես ծանրություններ բարձրացնելուց, այնպես էլ ձեռքի կրկնվող միանման շարժումներից: Լիմֆեդեմայի ամենավտանգավոր բարդությունը հանդիսանում է կարմիր քամին: Այն մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի վարակ է, որը բերում է տենդի, ձեռքի կարմրածության, ինքնազգացողության վատացման, որն էլ նպաստում է ձեռքի կտրուկ և կայուն այտուցի հարաճմանը: Մեկ անգամ առաջացած այս ծանր վարակը կարող է կրկնվել նորից ու նորից: Կարմիր քամի առաջացնող ստրեպտոկոկերը տարածված են ամենուրեք, այդ թվում օդում և բոլորը պարբերաբար առնչվում են նրանց հետ: Սակայն վարակի զարգացման ռիսկը կտրուկ աճում է մաշկի տարբեր վնասումների ժամանակ (սալջարդ, վնասվածք) և ավշային այտուցի առկայության դեպքում: Այս «արատավոր շրջանը» ընդհատել նույնիսկ համալիր բուժման դեպքում դժվարանում են նույնիսկ փորձառու մասնագետները:
Ինչպիսի՞ նշաններով կարելի է հասկանալ, որ լիմֆեդեմա է զարգանում
Լիմֆոստազի (ավշի կանգ) հիմնական դրսևորումը հանդիսանում է այտուցը, որը կարող է առաջանալ վիրահատական բուժումից անմիջապես հետո կամ ամիսներ և տարիներ անց: Հիվանդության սկզբնական շրջանում այն միշտ անցավ է և առաջին հերթին ընդգրկում է նախաբազուկը և դաստակը: Արտաքնապես ձեռքը դառնում է այտուցված, կարող են մատանին, ձեռքի ժամացույցը մաշկի վրա հետքեր թողնեն:
Եթե ավշային այտուցն ուղեկցվում է ցավային զգացողություններով, այն պետք է զգոնացնի: Առաջին հերթին հենց ցավերն են առիթ հանդիսանում լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու և բժիշկ-ուռուցքաբանի խորհրդատվության համար (հիմնական հիվանդության ռեցիդիվը բացառելու համար): Լիմֆեդեմայի բուժման կապակցությամբ պետք է դիմել լիմֆոլոգին և այս հարցը չպետք է ձգձգել: Այտուցի զարգացման վաղ շրջանում մաշկում և ենթամաշկային ճարպաբջջանքում դեռևս անդարձելի փոփոխություններ տեղի չեն ունենում: Այտուցները փափուկ են, և դրանց վերացումն այդ շրջանում ավելի հեշտ է, քան հետո, երբ այտուցը դառնում է ավելի կարծր և շատ դժվարությամբ է վերանում:
Ավշային այտուցների ախտորոշումը և բուժումը
Մաստէկտոմիայից հետո լիմֆեդեմայի բուժումը պետք է լինի համալիր և մի քանի փուլից բաղկացած:
Առաջին հերթին անհրաժեշտ է լիմֆոլոգի խորհրդատվություն և ախտորոշում: Զննման ժամանակ բժիշկը որոշում է այտուցի խտությունը և չափում ձեռքը, որն անհրաժեշտ կլինի հետագայում այտուցի նվազեցման վերահսկման համար: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է վերին վերջույթների ուլտրաձայնային անգիոսկանավորում:
Երկրորդ փուլ՝ ձեռքից հեղուկի արտահոսքի բարելավում: Դրա համար ողջ աշխարհում կիրառվում է համալիր ոչ դեղորայքային բուժում, որի հիմքը հանդիսանում է մանուալ լիմֆոդրենաժը և վերջույթի բանդաժավորումը: Սակայն պրոցեդուրաների իրականացման առանձնահատկությունը, տևողությունը, սեանսների քանակը, բուժման լրացուցիչ եղանակները ընտրում է բժիշկ-լիմֆոլոգը ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հիվանդի անհատական առանձնահատկությունները:
Այտուցի նվազեցման պրոցեսի ավարտից հետո հաջորդում է վերջնական փուլը՝ հատուկ նշումներով կոմպրեսիոն տրիկոտաժեղենի ընտրությունը: Էլաստիկ կոմպրեսիան հանդիսանում է արդյունավետ բուժման կարևոր բաղադրիչներից մեկը: Լիմֆեդեմայի բուժման ժամանակ կիրառվում է հարթ գործվածքի կոմպրեսիոն տրիկոտաժի բացարձակապես առանձին տեսակ: Այն օժտված է ձգման ցածր աստիճանով, պահում է ձևը և կատարում է բանդաժի ֆունկցիա:
Ավշային այտուցը չբուժելու դեպքում հյուսվածքներում, բացի հեղուկից, աստիճանաբար կկուտակվեն սպիտակուցային մոլեկուլներ, որոնք հնարավոր չէ ինքնուրույն «մաքրել»: Այստեղ պարտադիր պահանջվում է պրոֆեսիոնալ բժշկական օգնություն: Սպիտակուցային մոլեկուլների կուտակման հետևանքով սկսում է ֆիբրոզ զարգանալ՝ հյուսվածքների անդարձելի փոփոխություններ:
Կանխարգելում
Մի շարք դեպքերում հաջողվում է այտուցը լրիվ վերացնել, երբեմն էլ՝ միայն նվազեցնել: Դրանից է կախված հետագա կանխարգելիչ և պահպանող ցուցումները, որոնք վերաբերվում են կոմպրեսիոն տրիկոտաժի կրման ռեժիմին, բուժական գիմնաստիկային, սնուցմանը և այլն:
Ներկայումս լիմֆեդեմայի ցմահ բուժում գոյություն չունի, քանի որ նրա առաջնակի պատճառը հանդիսանում է ավշային հանգույցների հեռացումը և ավշային ուղիների վնասումը, որոնք բժշկությունը դեռևս ի վիճակի չէ վերականգնելու: Այդ պատճառով բժիշկ-լիմֆոլոգի կանխարգելիչ զննումները և պարզ խորհուրդներին հետևելը թույլ է տալիս պահպանել ձեռքի նորմալ տեսքը, լավ ինքնազգացողությունը և խուսափել բարդությունների զարգացումից:
09.01.2019 Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
21.03.2024
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
18.12.2023
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
27.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
06.12.2022
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
05.12.2022
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
20.10.2022
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
07.10.2022
20.09.2022
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
16.09.2022
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
30.08.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYl2g1yi' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
