Ուռուցքաբանություն
Երիկամի քաղցկեղ. urolog.am
Երիկամի քաղցկեղը բնորոշվում է երիկամային հյուսվածքում չարորակ բջիջների առաջացմամբ: Երիկամները զույգ օրգաններ են, այդ պատճառով ուռուցքը կարող է զարգանալ մեկում (աջում կամ ձախում), կամ` միաժամանակ երկուսում:
Հիվանդությունն արագ է զարգանում և հիմնականում ախտահարում է տղամարդկանց: Երիկամաբջջային քաղցկեղը վտանգավոր է, քանի որ այն արագ է ընթանում ու սկզբնական շրջանում գրեթե անախտանիշ է:Ցավի և անհարմարության բացակայության պատճառով հիվանդները չեն կասկածում օրգանիզմում տեղի ունեցող խանգարումների մասին և արդեն կլինիկա են դիմում ուշ շրջանում: Այդ ընթացքում չարորակ ուռուցքը հասցնում է մետաստազներով ախտահարել մոտակա և հեռակա օրգանները:
Երիկամի քաղցկեղի բուժման դեպքում հիվանդների միջին ապրելիությունը պայմանավորված է ախտաբանության հայտնաբերման փուլով և որակավորված բուժմամբ: Երբ չարորակ ուռուցքը հայտնաբերվում է առաջին փուլում, հիվանդների ապրելիությունը միջինը կազմում է ավելի քան 70 %, երկրորդ փուլի դեպքում՝ 65-70%: Եթե հիվանդի մոտ քաղցկեղն ախտորոշվում է երրորդ փուլում, միջին ապրելիությունը կազմում է 50%, չորրորդ փուլի դեպքում այն համապատասխանաբար կազմում է 10%:
Երիկամի քաղցկեղի տեսակները
Ժամանակակից բժշկության մեջ տարբերում են երիկամի չարորակ ուռուցքի մի քանի տեսակ: Քաղցկեղի տեսակը կարելի է որոշել ժամանակակից ախտորոշիչ սարքերով համալիր հետազոտությունից հետո:
Երիկամի քաղցկեղի հիմնական տեսակներն են.
- երիկամաբջջային քաղցկեղ,
- անցումային բջջային քաղցկեղ,
- սարկոմա,
- Վիլմսի ուռուցք:
Երիկամաբջջային քաղցկեղի զարգացման հիմնական պատճառներն են.
- երկարատև ծխելը,
- աշխատանքն անբարենպաստ պայմանները (թունավոր նյութերի հետ շփումը, նավթի արտադրությունում, բարձր ճառագայթման պայմաններում աշխատելը),
- ավելորդ քաշը,
- երիկամների բնածին արատները և քրոնիկական հիվանդությունները, երիկամային անբավարարությունը, պիելոնեֆրիտը, երիկամների պոլիկիստոզը,
- միզատար համակարգի բնածին կամ ձեռք բերովի ախտաբանությունները,
- կրած տուբերկուլոզի հետևանքները:
Երիկամի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները
Հիվանդության զարգացմանը նպաստող հիմնական պատճառներն են.
- հիվանդի սեռը. առավել հաճախ ախտորոշվում տղամարդկանց մոտ, հիմնականում 50 տարեկանից հետո,
- ծխելը,
- զարկերակային գերճնշումը,
- ավելորդ քաշը,
- երիկամների ախտաբանությունները և քրոնիկական հիվանդությունները,
- թունավոր նյութերի հետ աշխատանքը,
- ժառանգական նախատրամադրվածությունը:
Երիկամի քաղցկեղի ախտանիշները
Հիվանդության զարգացման սկզբնական փուլում հիվանդը գրեթե անհարմարություն չի զգում: Երիկամի քաղցկեղի նշանները նկատվում են ախտաբանության զարգացումից հետո միայն: Այդ պատճառով հիվանդությունն ախտորոշվում է քաղցկեղի ուշ շրջանում:
Երիկամի քաղցկեղի հիմնական ախտանիշներն են.
- արյունամիզություն,
- ցավ. բութ, նվացող ցավը տեղակայվում է ախտահարված օրգանի շրջանում և արտահայտվում է քաղցկեղի ուշ շրջանում,
- քաշի անկում, մաշկի գույնի փոփոխություն, ընդհանուր թուլություն, մշտական հոգնածություն,
- կարծր ուռուցքի չափերի մեծացում,
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում. քաղցկեղի վաղ շրջանում մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ հիվանդության դեմ իմունիտետի պայքարի արդյունքում: Ավելի ուշ շրջանում մարմնի բարձր ջերմաստիճանի պահպանումը պայմանավորված է օրգանի հյուսվածքների մեռուկացմամբ և շրջակա օրգաններում բազմաթիվ բորբոքումների առկայությամբ:
Երիկամի քաղցկեղի փուլերը
Երիկամային կարցինոմայի զարգացումը դասակարգվում է չորս փուլով: Յուրաքանչյուր փուլը որոշվում է ուռուցքի չափերով և մոտակա ու հեռակա օրգաններում մետաստազների առկայությամբ:
Առաջին փուլ: Բնորոշվում է ուռուցքի նվազագույն չափերով: Նորագոյացությունը դեռևս ախտահարված երիկամի սահմաններում է: Չկան մետաստազներ, ինչպես նաև ավշային հանգույցների ախտահարում:
Երկրորդ փուլ: Ուռուցքի չափերը հասնում են մինչև 7 սմ, տեղակայված է երիկամի սահմաններում: Մետաստազներ և ավշային հանգույցների ախտահարում չի հայտնաբերվում:
Երրորդ փուլ: Ուռուցքը հասնում է մեծ չափերի (3-7 սմ), դուրս է գալիս ախտահարված երիկամի սահմաններից, սակայն գտնվում է երիկամային փակեղի սահմաններում: Ավշային հանգույցներում կան մետաստազներ: Հեռակա մետաստազներ չեն հայտնաբերվում:
Չորրորդ փուլ: Ուռուցքի չափերը չեն որոշվում, այն դուրս է գալիս երիկամային փակեղի սահմաններից: Ավշային հանգույցներում և հեռակա օրգաններում կան մետաստազներ:
Երիկամի քաղցկեղի մետաստազները
Երիկամի հեռացումից հետո երեք տարիների ընթացքում ուռուցքի կրկնակի առաջացման և օրգաններում մետաստազավորման ռիսկը բարձր է:
Երիկամի քաղցկեղի ժամանակ մետաստազներ հիմնականում առաջանում են հետևյալ օրգաններում.
- լյարդ,
- թոքեր,
- ուղեղ,
- ոսկրեր:
Երիկամի քաղցկեղի ախտորոշումը
Երիկամի կարցինոմայի ախտորոշման առաջին փուլը անամնեզի հավաքումն է, պացիենտի հիվանդության պատմության ուսումնասիրումը և արյան քննության իրականացումը (ընդհանուր, կենսաքիմիական): Քննության նորմալ ցուցանիշներից շեղումների դեպքում ուռուցքը բացառելու նպատակով անհրաժեշտ է երիկամների մանրամասն հետազոտություն իրականացնել: Հետազոտման ժամանակակից եղանակները հնարավորություն են տալիս որոշել երիկամի չարորակ ուռուցքի չափերը և զարգացման փուլը:
Երիկամի քաղցկեղի ախտորոշման եղանակները.
- Համակարգչային շերտագրություն
- Մագնիսառեզոնանսային շերտագրություն
- Պունկցիոն բիոփսիա
Երիկամի քաղցկեղի բուժումը
Երիկամի քաղցկեղի բուժման եղանակը պայմանավորված է օրգանիզմում ուռուցքի տարածվածության աստիճանից, ինչպես նաև մեծ նշանակություն ունի մետաստազների առկայությունը:
Երիկամի քաղցկեղի բուժման եղանակները.
- վիրաբուժական եղանակ,
- ճառագայթային բուժում,
- Քիմիաթերապիա,
- Իմունաթերապիա:
Ապաքինվելու հնարավորությունը բաց չթողնելու կամ կյանքի որակը զգալի բարձրացնելու նպատակով հիվանդները պետք է տարեկան առնվազն մեկ անգամ կանխարգելիչ զննում անցնեն և իրականացնեն երիկամների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ): Երիկամի քաղցկեղի վաղ ախտորոշումը մեծացնում է ապաքինման հավանականությունը:
30.08.2018 Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
21.03.2024
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
18.12.2023
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
27.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
06.12.2022
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
05.12.2022
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
20.10.2022
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
07.10.2022
20.09.2022
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
16.09.2022
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
30.08.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYDzBwjx' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
