Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը նպաստող հայտնի գործոններ և վիճակներ. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը նպաստող հայտնի գործոններ և վիճակներ. oncology.am

Տարիքը

Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը տարիքի հետ մեծանում է. 40 տարեկանից հետո կանայք յուրաքանչյուր տարի պետք է այցելեն մամոլոգին և կատարեն սոնոգրաֆիկ և/կամ մամոգրաֆիկ քննություն ըստ բժշկի ցուցումի:

Ժառանգականությունը

Եթե հարազատների մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, ուռուցքի առաջացման հավանականությունը բարձր է նույնիսկ երիտասարդ տարիքում: Նախատրամադրվածության հայտնաբերման նպատակով կարող է պահանջվել բժիշկ-գենետիկի խորհրդատվություն:

Հորմոններ

«Հորմոնային գործոն» հասկացության տակ տվյալ դեպքում հասկացվում են գրեթե բոլոր շեղումները՝ 30 տարեկանից հետո առաջին հղիությունը, հղիությունների և ծննդաբերությունների բացակայությունը, հրաժարումը կրծքով կերակրումից, հորմոնային հակաբեղմնավորիչների բազմամյա ընդունումը, գինեկոլոգիական որոշ հիվանդություններ և այլն: 

Ավելորդ քաշ

Դաշտանադադարի շրջանում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծանում է` հատկապես, եթե կինը քաշ է ավելացրել և ճարպը կուտակվել է որովայնի շրջանում:

Վնասվածքներ և հիվանդություններ

Կա թեզ, որ կրծքագեղձի տրավմաների ժամանակ և խրոնիկական բորբոքումների ժամանակ ավելանում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:  Ցանկացած վնասվածքի կամ ցավային զգացողությունների դեպքում պահանջվում է մամոլոգի խորհրդատվություն:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ