Ուռուցքաբանություն
Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները. oncology.am
                            Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է կրծքագեղձի հետազոտություն նոր թվային մամոգրաֆով եւ տոմոսինթեզով՝ HOLOGIC Selenia Dimensions, Digital mammography system, Digital Tomosynthesis system։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոգրաֆիայի բաժանմունքի ղեկավար Հասմիկ Դավթյանը։
Նրա խոսքով՝ թվային մամոգրաֆիան աշխարհում բոլորովին վերջերս է հայտնվել, իսկ իրենց կենտրոնում այն տեղադրվել է 2016-ի հուլիսից։ Դրա հիմնական առավելություններն այն են, որ ճառագայթման չափաբաժինը նվազագույնի է հասցվում, իսկ հետազոտության արդյունքներն ավելի հավաստի են լինում։«Տոմոսինթեզով թվային մամոգրաֆիա հետազոտության առանձնահատկություններն են փոքր քաղցկեղների հայտնաբերումը, գոյացությունների եզրերի, չափի, տեղակայման ավելի ստույգ որոշումը, ինչպես նաեւ բոլոր ուռուցքների հայտնաբերումը՝ քաղցկեղի բազմաօջախային աճի դեպքում», – Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները ասաց նա։
Ըստ մասնագետի՝ թվային մամոգրաֆիայի շնորհիվ մեծացել է հետազոտությունների արագությունը, ռենտգեն պատկերները ստացվում են համակարգչի էկրանին, կրճատվել է հետազոտության ժամանակը, հեշտացել է կրծքագեղձի ռենտգեն պատկերների պահպանումը։ Մասնագետը կարող է աշխատել էկրանին ռենտգեն պատկերների վրա, մեծացնելով դրանց չափսը ու ինտենսիվությունը, նաեւ կարող է համեմատության համար էկրանի վրա նոր պատկերների կողքին հին պատկերները դիտել։
Հասմիկ Դավթյանը նշեց, որ տվյալ մեթոդի եւս մեկ կարեւոր առավելություն է ավելորդ բիոպսիաների կրճատումը։ Փոքր, չշոշափվող նորագոյացությունների հայտնաբերման դեպքում թվային մամոգրաֆիան թույլ է տալիս ասեղային ուղեցուցային տեղայնացում կատարել. կրծքագեղձի կասկածելի օջախի մեջ մտցվում է շատ բարակ ասեղ` լարով, ու այդ լարով վիրաբույժը գտնում է ուռուցքը վիրահատության ժամանակ։ Վիրաբույժը հեռացնում է կրծքագեղձի ամբողջ կասկածելի օջախը, որը նորից ուղարկվում է ռադիոլոգին` նախավիրահատական նկարների հետ համեմատության համար, որից հետո կտորը ուղարկվում է լաբորատորիա՝ հետազոության։Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները Կատարվում են նաեւ բիոպսիաներ` ուռուցքների հյուսվածաբանական հետազոտությամբ: Ստացվում են չարորակ գոյացությունների լիարժեք իմունոհիստոլոգիական տվյալներ` չարորակ գոյացության տիպը, էստրոգեն/պրոգեստերոն ER, PR ստատուսը, HER2, ki67 եւ այլն: Որոշվում են ուռուցքի լյումինալ A, լյումինալ B եւ եռակի նեգատիվ ձեւերը: Չարորակ ուռուցների այս տվյալները շատ կարեւոր են հիվանդության բուժման եւ ելքի կողմնորոշման հարցում: 
Հասմիկ Դավթյանի խոսքով՝ դեպքերի 80 տոկոսում կրծքագեղձի նորագոյացությունները կանանց մոտ բարորակ են լինում: Երբեմն լինում են կասկածներ քաղցեղի վերաբերյալ կամ էլ այդ ուռուցքները քաղցկեղային են լինում։ Ամենից հաճախ հանդիպող գոյացություններից են կիստաները, որոնց խոշոր չափերի դեպքում կատարվում է ասպիրացիա եւ հիվանդը մնում է հսկողության տակ։ Երիտասարդ տարիքում, մասնագետի խոսքով, հաճախ են հանդիպում ֆիբրոադենոմաներ, ադոնեմաներ, կերակրող մայրերի մոտ լինում է գալակտոցելե։ Հանդիպում են նաեւ ինտրակիստոզ պապիլոմաներ, որոնք խորհուրդ է տրվում հեռացնել։
Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները Բժիշկը հավելել է, որ կան ֆիբրոադենոմաների տեսակներ, օրինակ տերեւանման ֆիբրոադենոմաները, որոնց հանդեպ պետք է ծայրաստիճան ուշադիր լինել, քանի որ դրանք չարորակ գոյացությունների՝ սարկոմայի ու կարցինոմայի վերածվելու ներուժ ունեն։ «Դրա համար էլ մենք խորհուրդ ենք տալիս դրանք շտապ հեռացնել»,- ասել է նա։Հասմիկ Դավթյանի խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում կանխատեսումները շատ լավն են, ուստի ինքը կանանց խորհուրդ է տալիս մշտապես ուշադիր լինել կրծքագեղձի նկատմամբ։ «Պետք է ամեն ամիս՝ դաշտանի ցիկլից հետո, շոշափել կուրծքը եւ ուշադրություն դարձնել դրա ձեւին, հասկանալ, թե կուրծքն ու պտուկը ներքաշված են, թե ոչ։ Եթե շոշափելիս կինն ինչ–որ նոր բան է նկատում, պետք է անհապաղ դիմել բժշկի», – ասել է նա։
Բժիշկը նաեւ հիշեցրել է, որ մինչեւ 35 տարեկան կանանց խորհուրդ է տրվում կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն անցնել տարին մեկ անգամ։ 35-40 տարեկանում խորհուրդ է տրվում մեկ անգամ մամոգրաֆիա անել բազային մամոգրամա ունենալու համար։ 40-50 տարեկան հասակում կանայք պետք է 2 տարին մեկ անգամ մամոգրաֆիա անցնեն, իսկ 50-ից հետո՝ տարին մեկ անգամ։
«Այսինքն՝ մամոգրաֆիան առողջ կանանց հետազոտություն է։ Պարտադիր չէ, որ կինը բողոքներ ունենա, գոյացություններ շոշափի, արնահոսություն ունենա պտուկից, որ գնա մամոգրաֆիայի։ Միակ ցուցումն այստեղ տարիքն է»,– ասել է նա։
17.01.2018                    Կարդացեք նաև
                                        
                                
                Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
21.03.2024                                    
                                        
                                
                Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
18.12.2023                                    
                                        
                                
                Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023                                    
                                        
                                
                Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023                                    
                                        
                                
                Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
27.02.2023                                    
                                        
                                
                Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023                                    
                                        
                                
                Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
06.12.2022                                    
                                        
                                
                Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
05.12.2022                                    
                                        
                                
                Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
20.10.2022                                    
                                        
                                
                Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
07.10.2022                                    
20.09.2022                                    
                                        
                                
                Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
16.09.2022                                    
                                        
                                
                Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
30.08.2022                                    
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
