Ուռուցքաբանություն
Նախաքաղցկեղային հիվանդություն. oncology.am
Ժամանակակից բժշկության մեջ քաղցկեղի դեմ պայքարը հիմնված է ինչպես նախաքաղցկեղային, այնպես էլ ուռուցքային գործընթացի վաղ ձևերի կանխարգելման, ժամանակին հայտնաբերման և բուժման վրա:
Ի՞նչ է նախաքաղցկեղը և ինչպիսի՞ տեսակներ գոյություն ունեն
Նախաքաղցկեղային հիվանդությունը վիճակ է, որը նախորդում է քաղցկեղի զարգացմանը: Ներկայումս ըստ գիտնականների չարորակ նորագոյացությունները առողջ օրգանիզմում գրեթե չեն առաջանում. յուրաքանչյուր քաղցկեղի նախորդում է որոշակի նախաքաղցկեղային հիվանդություն: Համարվում է, որ նորմալ բջիջների ուռուցքայինի անցման գործընթացը տեղի է ունենում միջանկյալ փուլերով, որոնք կարելի է ախտորոշել պաթոհյուսվածաբանական եղանակներով(հյուսվածաբանական և բջջաբանական քննություն): Նախաքաղցկեղային հիվանդությունների հայտնաբերումը բժիշկներին հնարավորություն է տալիս առանձնացնել քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց, նրանց նկատմամբ սահմանել հսկողություն և ժամանակին նշանակել հակաուռուցքային բուժում:
Նախաքաղցկեղային հիվանդությունը վիճակ է, որին բնորոշ է քաղցկեղին անցման ավելի մեծ հավանականություն, քան միջին պոպուլյացիայում: Սակայն նախաքաղցկեղի առկայությունը չի նշանակում, որ այն անխուսափելիորեն կվերածվի քաղցկեղի: Նախաքաղցկեղային հիվանդությունը լինում է օբլիգատ և ֆակուլտատիվ: Օբլիգատ նախաքաղցկեղային հիվանդությունը վաղ ուռուցքաբանական ախտաբանություն է, որը վաղ թե ուշ, վերածվում է քաղցկեղի: Ֆակուլտատիվ նախաքաղցկեղն առավել քիչ վտանգավոր է, և ոչ միշտ է չարորականում, սակայն պահանջում է ուշադիր դիտարկում և հսկողություն:
Տարբերում են քաղցկեղի զարգացման չորս հաջորդական փուլեր.
- I —ֆակուլտատիվ նախաքաղցկեղային հիվանդություն,
- II — օբլիգատ նախաքաղցկեղային հիվանդություն,
- III —նախաինվազիվ քաղցկեղ(carcinoma in situ),
- IV — վաղ ինվազիվ քաղցկեղ:
Ֆակուլտատիվ նախաքաղցկեղային հիվանդություններ
Ֆակուլտատիվ նախաքաղցկեղային հիվանդությունների խմբում կարելի է դասել տարբեր քրոնիկական հիվանդություններ, որոնք ուղեկցվում են հյուսվածքների ատրոֆիկ և դիստրոֆիկ փոփոխություններով, ինչպես նաև բջիջների վերականգնողական մեխանիզմների խանգարումներով: Դա բերում է բջիջների անզուսպ աճի, որի մեջ հնարավոր է ուռուցքային աճ: Ֆակուլտատիվ նախաքաղցկեղի փոխակերպումը չարորակ նորագոյացության համեմատաբար հազվադեպ է: Ֆակուլտատիվ նախաքաղցկեղային հիվանդություններից են ատրոֆիկ գաստրիտը, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, Կրոնի հիվանդությունը, եղջերային կերատոման (մաշկային եղջյուր), արգանդի վզիկի էրոզիան, պապիլոման, կերատոականտոման և այլ հիվանդություններ:
Օբլիգատ նախաքաղցկեղային հիվանդություններ
Օբլիգատ նախաքաղցկեղային հիվանդությունները հաճախ պայմանավորված են բնածին կամ ժառանգական գործոններով և ժամանակի ընթացքում վերածվում են քաղցկեղի: Դրանց թվին են պատկանում հյուսվածքների և օրգանների դիսպլազիան, որոնք ուղեկցվում են հյուսվածքների ցողունային բջիջների ոչ լրիվ զարգացմամբ, բջիջների բազմացման և հասունացման գործընթացների միջև հավասարակշռության խանգարմամբ: Օրգանների մեծ մասում դիսպլազիան զարգանում է բջիջների քանակի ավելացման ֆոնի վրա (հիպերպլազիա)՝ կապված քրոնիկական բորբոքման հետ: Տարբերում են դիսպլազիայի երեք աստիճան՝ թույլ արտահայտված(I աստիճան), չափավոր արտահայտված (II աստիճան) և խիստ արտահայտված (III աստիճան): Դիսպլազիայի աստիճանը սահմանող չափանիշը բջիջների ատիպիկության (կառուցվածքի փոփոխության) արտահայտվածությունն է: Ժամանակի ընթացքում դիսպլազիան կարող է զարգանալ տարբեր ուղղություններով՝ հարաճել կամ, ընդհակառակը, հետզարգանալ: Որքան արտահայտված է դիսպլազիան, այնքան քիչ է նրա հետզարգացման և հյուսվածքի նորմալ կառուցվածքի վերականգնման հավանականությունը: Օբլիգատ նախաքաղցկեղային գործընթացները պահանջում են ուռուցքաբանի պարտադիր հսկողություն և քաղցկեղի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում: Օբլիգատ նախաքաղցկեղ են համարվում հաստ աղու ընտանեկան պոլիպոզը, Բոուենի դերմատոզը, պիգմենտային քսերոդերման, ստամոքսի ադենամատոզ պոլիպը:
Նախաինվազիվ քաղցկեղ
Նախաինվազիվ քաղցկեղը («քաղցկեղ տեղում»(carcinoma in situ)) քաղցկեղային գործընթաց է, որը սահմանափակված է միայն էպիթելային թաղանթով՝ հիմային թաղանթի ամբողջականության պահպանման պայմաններում: Այն է` փոփոխված բջիջների կուտակում, որոնք չեն թափանցում ստորադիր հյուսվածքներ: Նախաինվազիվ քաղցկեղի ախտորոշումը հաստատվում է ախտահարված հյուսվածքների մանրամասն ուսումնասիրման հիման վրա(հյուսվածաբանական հետազոտություն): Այս փուլը կարող է բավականին երկար տևել՝ մինչև 10 տարի և ավելի: Նախաինվազիվ քաղցկեղից չարորակ ուռուցքի ձևավորման շրջանը նորագոյացության ինվազիվ աճն է (թափանցումը այլ հյուսվածքներ):
Վաղ ինվազիվ քաղցկեղ
Միկրոկարցինոման կամ վաղ ինվազիվ քաղցկեղը չարորակ էպիթելային ուռուցք է, որն աճում է հիմային թաղանթի սահմաններից դուրս, սակայն ոչ ավելի, քան 3 մմ, մետաստազներ չի տալիս: Այս փուլում ուռուցքը լավ է ենթարկվում բուժման և ունի բարենպաստ կանխատեսում(5-ամյա ապրելիության բարձր շեմ): Վաղ ինվազիվ քաղցկեղի ժամանակ, որպես կանոն, ցուցված է վիրահատական բուժում՝ առանց հավելյալ ճառագայթային բուժման կամ քիմիաթերապիայի:
Պետք է նշել, որ նախաքաղցկեղային հիվանդությունները պարտադիր էտապ չեն չարորակ ուռուցքի վերջնական առաջացման համար, այսինքն քաղցկեղը կարող է զարգանալ նաև նորմալ հյուսվածքում` առանց նախաքաղցկեղային հիվանդության:
Նախաքաղցկեղային հիվանդությունների իմացությունը, դրանց հսկողությունը և համարժեք բուժումը կարևոր են չարորակ ուռուցքների կանխարգելման տեսանկյունից:
06.11.2017 Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
21.03.2024
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
18.12.2023
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
27.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
06.12.2022
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
05.12.2022
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
20.10.2022
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
07.10.2022
20.09.2022
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
16.09.2022
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
30.08.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYBrR5jI' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
