Ուռուցքաբանություն
Թաքնված վտանգ: Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել ուռուցքային հիվանդությունը. oncology.am
Ընդհանուր ինքնազգացողության վատթարացման ֆոնին կարելի է կամ հեշտությամբ բաց թողնել վտանգավոր հիվանդությունների ախտանիշները, կամ էլ չհիմնավորված խուճապահար լինել: Ինչպե՞ս ժամանակին հայտնաբերել անախտանիշ քաղցկեղը:
Ուռուցքային հիվանդությունները նենգ են: Մարդը կարող է իրեն լավ զգալ և «այրվել» տառացիորեն մի քանի ամիսների ընթացքում: Կամ, ընդհակառակը, կարող է երկար հիվանդանալ, կասկածել սարսափելի ախտանիշներ, այցելել բժիշկներին և… սխալվել կասկածներում:
Ո՞ր ախտանիշներին արժե ուշադրություն դարձնել` պարզելու, պե՞տք է անհանգստանալ, թե` ոչ, АиФ.ru-ի հարցերին պատասխանում է Մոսկվայի կլինիկական գիտական կենտրոնի վիրաբույժ -ուռուցքաբան, բ.գ.թ. Կոնստանտին Տիտովը:
Ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում
Քաղցկեղի անախտանիշ ընթացքը բավականին տարածված երևույթ է, յուրաքանչյուր տարի աշխարհում գրանցվում է 12,7 մլն նոր դեպք: Այնուամենայնիվ, հազվադեպ է պատահում, որ այսպիսի լուրջ հիվանդությունը ոչ մի կերպ չդրսևորի իրեն, պարզապես, որպես կանոն, նրա ախտանիշները սկզբում կարող են աննշան թվալ:
Այդ պատճառով կարևոր է սեփական անձի նկատմամբ ուշադիր լինելը: Հնարավոր է, որոշ ազդակներ պարզապես անտեսվում են, ինչպիսիք են, օրինակ, թուլությունը, հոգնածությունը, ախորժակի և քաշի անկումը: Անհրաժեշտ է նաև կանոնավոր կանխարգելիչ զննումներ իրականացնել. արյան և մեզի հետազոտություն իրականացնել, կատարել որովայնի խոռոչի և փոքր կոնքի ՈՒՁՀ, կրծքավանդակի օրգանների ֆլուրոգրաֆիա: Կանայք պետք է մամոգրաֆիա իրականացնեն և կանոնավոր այցելեն գինեկոլոգին: Այս հետազոտությունների իրականացման հաճախությունը պետք է կազմի առնվազն տարին մեկ անգամ:
Իրենց առողջությանը հատուկ ուշադրություն պետք է դարձնեն հատկապես նրանք, ում ընտանիքում արդեն եղել է ուռուցքային հիվանդություն: Այս մարդիկ գտնվում են ռիսկի խմբում, նրանք կարող են լրացուցիչ արյուն հանձնել օնկոմարկերները ստուգելու համար և իրականացնել հատուկ գենետիկական հետազոտություններ, որոնք կարող են խնդիրները վաղ փուլերում հայտնաբերել:.
Անհանգստանալու առիթներ
Հաճախ այնպես է լինում, որ մարդն իրեն առանձնապես լավ չի զգում, սակայն, միևնույն ժամանակ, չի կարողանում որևէ հատուկ ախտանիշ առանձնացնել: Այնուամենայնիվ, ե՞րբ պետք է զգուշանալ:
Տագնապային ազդակներից է քաշի կտրուկ անկումը: Բժշկին հնարավորին շուտ այցելելու և հետազոտվելու առիթ է առանց տեսանելի պատճառի մի քանի ամիսների ընթացքում 5-10 կգ քաշի անկումը, երբ նյարդայնացման առիթներ չեն եղել, սննդակարգը չի տուժել, կյանքում որևէ ակնհայտ փոփոխություն չի եղել:
Անհանգստանալու ազդակ է նաև անսովոր և երկարատև ընդհանուր թուլությունը: Հոգնածությունը, ուժերի բացակայությունը, որոնք չեն վերականգնվում նույնիսկ հանգստից և քնից հետո, կարող են վկայել լուրջ խնդրի մասին:
Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը նույնպես վկայում է հիվանդության մասին: Սակայն, որպես կանոն, քաղցկեղի զարգացման ժամանակ սուբֆեբրիլ ջերմություն է արձանագրվում, իսկ 37,2°С քչերն են ուշադրություն դարձնում, վերագրելով այն, օրինակ, սուր շնչական հիվանդություններին: Ախտանիշը չպետք է անտեսել, և եթե ջերմաչափի ցուցմունքները մեկ շաբաթից ավելի բարձր են, անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի:
Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել նաև մաշկի խնդիրներին: Խալերի հանկարծակի առաջացումը (պիգմենտային նևուսներ), չլավացող խոցերը, մարմնի վրա գոյություն ունեցող գոյացությունների կտրուկ աճը հաճախ ընկալվում են որպես ալերգիա, օրգանիզմի պատասխան ռեակցիա սթրեսի կամ ստամոքսաղիքային համակարգի ոչ ճիշտ աշխատանքի նկատմամբ: Սակայն այդ փոփոխությունները կարող են առաջանալ նաև լուրջ պատճառների հետևանքով, ինչպիսին է, օրինակ, մելանոման:
Մրսածությու՞ն, թե` ոչ
Կան նաև այնպիսի ախտանիշներ, որոնք նման են սովորական քրոնիկական հիվանդությունների նշաններին: Այդ պատճառով շատերին այն չի վախեցնում և բժշկի դիմելու ցանկություն չի առաջացնում, թեև անհրաժեշտ է:
Միզասեռական համակարգի, աղիների աշխատանքի խանգարումը հաճախ ընկալվում է որպես երիկամների, լյարդի, ստամոքսի հիվանդություն, որպես խնդիրներ՝ կապված սխալ սննդակարգի և գերսառեցման հետ: Սեփական ուժերով հիվանդությունը հաղթահարելու փորձերը կարող են մասնակիորեն արդյունավետ լինել, սակայն ուռուցքային հիվանդության դեպքում այն միայն ժամանակ է խլում:
Երկարատև հազը, ցավը կոկորդում և ձայնի խռպոտումը հաճախ ՍՌՎՎ-ի նշան է: Սակայն, եթե վիրուսային վարակը բուժված է, իսկ ախտանիշները մնում են, ավելի լավ է դիմել բժշկի: Դա նաև այն դեպքում, երբ մրսածությունը մշտապես կրկնվում է:
Պետք չէ անտեսել նաև ցավը: Տհաճ զգացողւթյունները կարող են լինել մշտական կամ ժամանակավոր, ուժեղ կամ թույլ: Նրանց պատճառը պետք է հնարավորին շուտ փնտրել:
Միգրենը, այտուցները, որոնք նախկինում չեն դիտվել, տհաճ հոտը բերանից, որն ատամները լվանալուց հետո չի անցնում , մաշկի երկարատև կարմրածությունը, ինչպես նաև աչքերի սպիտակուցների և մաշկի դեղնավուն երանգը, սրանք այն ախտանիշները չեն, որոնց հետ կարելի է հաշտվել և հույս ունենալ, որ ինքնուրույն կանցնեն:
Անհապաղ դիմել բժշկի
Բնականաբար, «յուրաքանչյուր փռշտոցի» համար դիմել ուռուցքաբանական հետազոտության, չարժե: Թեև խոսքը հնարավորին շուտ բժշկին դիմելու մասին է, հարկ է հասկանալ, երբ է իրավիճակը դեռ նորմայի սահամաններում, իսկ երբ պետք է ամենամոտ ժամանակում այցելել բժշկի:
Այսպես, եթե ախտանիշներն առաջանում և անցնում են տարբեր հիվանդությունների ժամկետներում, օրինակ ՍՌՎՎ-ի դեպքում՝ 7օր, անհանգստանալու պատճառ չկա: Նույնիսկ, եթե անհանգստացնում են մնացորդային հազը և ոչ շատ բարձր ջերմասիճանը:
Եթե ախտանիշները երկար են պահպանվում՝ երկու շաբաթ և ավելի, անհրաժեշտ է անհանգստանալ:
Ցանկացած հարաբերականորեն երկարատև ախտանիշ օրգանիզմում խնդրի մասին վկայող ազդակ է՝ բորբոքում, բարորակ ուռուցք, քաղցկեղ և այլն: Երկարատև սրտխառնոցը, որը չի անցնում դեղորայքի ընդունման դեպքում, տանջող գլխացավերը, որոնք կանոնավոր կրկնվոմ են, պահանջում են մասնագետի խորհրդատվություն: Ինքնաբուժումը տվյալ դեպքում կբերի միայն ժամանակի կորստի:
06.06.2017 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
