Ուռուցքաբանություն
Գրոհ ուռուցքի վրա: Առասպելներ ուռուցքաբանական վիրահատությունների մասին. oncology.am
Ուռուցքաբանական վիրահատությունները միշտ համարվել են ամենաբարդերից՝ աննկարագրելի վախ պատճառելով բոլոր նրանց, ովքեր սպասում են վիրահատության: Որքանո՞վ են այդ վախերը արդարացված:
Ստորև Էնդովիրաբույժների միության խորհրդի անդամ, Ռուսաստանի վիրաբույժների միության անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Վալերի Եգիեվինի մեկնաբանություններն են:
Համարվում է. վիրահատությունը ծայրահեղ միջոց է. պետք չէ ձեռք տալ ուռուցքին և այն չի « արթնանա»:
Իրականում. այսպես մտածում են ոչ միայն հիվանդները, այլ նաև բժիշկները, ովքեր համարում են, որ ուռուցքի ամբողջականության խախտումը բերում է ուռուցքային բջիջների արտազատման, և կանխատեսման վատթարացման: Այս տեսության վրա է հիմնված նաև ներկայումս լայն կիրառում ունեցող «no touch» («ձեռք չտալ» ՝անգլ.) վիրաբուժական եղանակը, որի էությունը մինչև ուռուցքի հեռացումը այն սնող բոլոր անոթները հատումն է՝ շրջակա հյուսվածքներ ուռուցքային բջիջների տարածումը կանխելու նպատակով: Թեև այս տեխնոլոգիայի առավելությունը մինչև վերջ ապացուցված չէ, վիրաբույժների մեծ մասն իսկապես կիրառում է այն:.
Համարվում է. ուռուցքաբանական վիրահատությունները շատ վնասվածքային են
Իրականում. անվիճելի է: Ուռուցքաբանական վիրահատության հաջողության հիմնական չափանիշը նրա արմատական իրականացումն է: Այս իրավիճակում կարևոր է ոչ միայն հեռացնել օջախը (ուռուցքը), այլ նաև նրա մետաստազավորման բոլոր հնարավոր ուղիները, այդ պատճառով պարտադիր հեռացվում են ոչ միայն ուռուցքով ախտահարված հյուսվածքները, այլ նաև նրան շրջապատող հյուսվածքները, ընդ որում ռեզերվով:
Սակայն վերջերս վիրաբուժական ուռուցքաբանությունը դարձել է խնայող: Նույնիսկ մեծ ծավալի հյուսվածքների հեռացման դեպքում հաճախ կիրառվում է լապարասկոպիկ մուտք (մի քանի անցքերի միջոցով), ինչը զգալիորեն նվազեցրել է վնասումը, հեշտացրել հետվիրահատական վերականգնումը և կրճատել ստացիոնարում հիվանդների գտնվելու ժամանակահատվածը՝ խնայելով ժամանակ նրանց բուժման հաջորդ փուլերի համար , ինչպիսիք են քիմիաբուժությունը և ճառագայթային բուժումը:
Իսկական տեխնոլոգիական բեկում էր հանդիսանում նաև էներգիայի նոր տեսակների ներդրումը, որոնք կիրառվում են հյուսվածքների հատման և այրման նպատակով: Եվ եթե նախկինում, օրինակ, ենթաստամոքսային գեղձի ուռուցքի հեռացումը տևում էր մոտ տաս ժամ և ուղեկցվում էր մեծ քանակությամբ արյան կորստով՝ մոտ լիտրի չափ, ապա ներկայումս նման վիրահատությունը տևում է 3 ժամ՝ 100 մլ-ի կարգի արյան կորստով: Ընդ որում ժամանակակից վիրաբուժական տեխնիկան ինքն է փոխում հոսանքի հզորությունը, ընտրում օպտիմալ կտրվածք և իրականացնում է արյան կորստի դադար:
Համարվում է. մետաստազների առկայության դեպքում վիրահատությունն անիմաստ է
Իրականում. այսօր այդ իրավիճակը հակացուցում չի համարվում հետագա բուժման համար, այ թվում վիրահատական: Եվ եթե նախկինում, օրինակ, համարվում էր, որ խթաղու քաղցկեղի դեպքում, եթե լյարդում արդեն կան մետաստազներ, հիվանդը ոչ վիրահատելի է, ներկայումս այդպիսի հիվանդներին կատարվում են մի քանի վիրահատություններ, և նրանք շարունակում են ապրել ինչպես 5, այնպես էլ տաս տարի: Անհրաժեշտության դեպքում բժիշկներն իրականացնում են նախնական քիմիաբուժություն, նվազեցնում են մետաստազները, ապա իրականացնում են վիրահատությունը:
Համարվում է. ուռուցքաբանական վիրահատույուններն անկանխատեսելի են
Իրականում. յուրաքանչյուր վիրահատությունից առաջ բժիշկները պարտադիր գնահատում են տվյալ հիվանդի համար նրա ռիսկի աստիճանը: Այս առումով գոյություն ունեն հատուկ սանդղակներ, որոնք հաշվի առնելով հիվանդի տարիքը և նրա վիճակը՝թույլ են տալիս շատ թե քիչ գնահատել հնարավոր հետվիրահատական բարդությունները: Եթե այդ ռիսկը բարձր է, բժիշկները հրաժարվում են վիրահատական բուժումից և ընտրում են այլ ճանապարհ:
Այս խնդիրը հաջողությամբ շտկվում է նաև հետագա վիրահատության համակարգչային մոդելավորմամբ: Իսկ վերջերս Ռուսաստանի առաջատար կլինիկաների վիրաբույժները կիրառում են ինչպես ուռուցքի (բժիշկները սրա համար հատուկ տպիչ սարք են կիրառում), այնպես էլ այն սնող անոթների եռաչափ մոդելավորումը : Բարդ դեպքերում սա թույլ է տալիս կանխատեսել վիրահատական սեղանի վրա իրադարձությունների հնարավոր զարգացման տարբերակները:
03.05.2017 Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
21.03.2024
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
18.12.2023
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
27.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
06.12.2022
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
05.12.2022
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
20.10.2022
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
07.10.2022
20.09.2022
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
16.09.2022
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
30.08.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
