Ուռուցքաբանություն
Քիմիաթերապիայից հետո իմունային համակարգի վերականգնումը կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am
Գնահատելով կրծքագեղձի քաղցկեղ վերապրած կանանց մոտ քիմիաթերապիայի երկարաժամկետ հետևանքները՝ գիտնականները հայտնաբերեցին, որ հիվանդների իմունային համակարգը թուլացած է բուժման ավարտից հետո նվազագույնը ինն ամիսների ընթացքում: Դա կարող է թուլացնել օրգանիզմի դիմադրողականությունը այնպիսի ծանր վարակների նկատմամբ, ինչպիսիք են թոքաբորբը և փայտացումը, նույնիսկ, եթե կինը նախկինում պատվաստում է ստացել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Breast Cancer Research պարբերականում:
Հետազոտության գլխավոր հեղինակներից Թոմաս Հյուգսը (Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի (University of Leeds) բժշկության ամբիոնի գիտաշխատող) ասում է. «Մենք զարմացած էինք, որ քիմիաթերապիայի հետևանքներն այդքան երկար են պահպանվում»: Քիմիաթերապիայի պատրաստուկները դեղեր են, որոնք «հարձակվում» են արագ բաժանվող բջիջների վրա, առաջին հերթին` քաղցկեղային բջիջների վրա: Սակայն կարմիր ոսկրածուծի բջիջները ևս բավականին ակտիվ են բաժանվում, այդ պատճառով նրանք այս կամ այն չափով քիմիաթերապիայի ընթացքում վնասվում են: Չէ՞ որ հենց կարմիր ոսկրածուծում են առաջանում լեյկոցիտները՝ իմունային համակարգի բջիջները: Որոշ լիմֆոցիտներ և հակամարմիններ թուլացած էին ինն ամիսների ընթացքում:
Գիտնականները հետևեցին կրծքագեղձի առաջնային քաղցկեղով 88 հիվանդի՝ քիմիաթերապիայից 2 շաբաթ անց մինչև 9-րդ ամիսը: Հետազոտության ընթացքում կանանց մոտ վերահսկվում էին իմունային համակարգի տարբեր օղակները, այդ թվում` հակամարմինների և լեյկոցիտների խմբի՝ լիմֆոցիտների ակտիվությունը: Արդյունքները ցույց տվեցին, որ վիրուսների և մանրէների դեմ պաշտպանությունն ապահովող լիմֆոցիտների հիմնական տեսակների (T-լիմֆոցիտներ, B-լիմֆոցիտներ) մակարդակը զգալիորեն նվազում է քիմիաթերապիայի կուրսից հետո: B-լիմֆոցիտները պատասխանատու են հակամարմինների արտադրության համար, իսկ T-լիմֆոցիտների հատուկ տեսակները (T-օգնական բջիջները) օգնում են նրանց այդ հարցում: Հակամարմիններն անհրաժեշտ են, որպեսզի իմունային համակարգը կարողանա հայտնաբերել և ոչնչացնել հիվանդաբեր միկրոօրգանիզմները:
Գիտնականները հայտնաբերեցին, որ թոքաբորբ և փայտացում առաջացնող մանրէների նկատմամբ առաջացող հակամարմինների մակարդակը կտրուկ նվազում է քիմիաթերապիայից հետո, և նրանց մակարդակը շարունակում է ցածր մնալ ինն ամսվա ընթացքում:
Տարբեր քիմիաթերապևտիկ պատրաստուկներ իմունիտետն ընկճում են տարբեր աստիճանով: Հետազոտողները որոշեցին համեմատել քիմիաթերապիայի տարբեր տեսակներն՝ ըստ իմունիտետն ընկճելու հատկության: Նրանք հայտնաբերեցին, որ, մասնավորապես, անտրացիկլինների խմբի պատրաստուկներով բուժումը B-լիմֆոցիտների և T-օգնականների քանակը նվազեցնում է միայն սկզբնական շրջանում , իսկ հետո նրանց նորմալ մակարդակը վերականգնվում է: Սակայն, եթե անտրացիկլիններով քիմիաթերապիայից հետո տաքսանով կուրս իրականացվի, B-լիմֆոցիտների և T-լիմֆոցիտների մակարդակը չի վերականգնվի:
Հետազոտության հեղինակները նշում են, որ ծխելն ազդում է քիմիաթերապիայի կուրսից հետո իմունային բջիջների վերականգնման վրա: Ծխողների մոտ նրանց մակարդակը վերականգնվում է 50%-ով, չծխողների մոտ՝ 80%-ով: Բժիշկ Հյուգսն ասում է, որ իրենք՝ գործընկերների հետ միասին, զարմացած էին՝ հայտնաբերելով քիմիաթերապիայի տեսակի և ծխելու ազդեցությունն իմունային համակարգի վերականգնման աստիճանի վրա. « Հնարավոր է, մենք ստիպված լինենք կրծքագեղձի քաղցկեղով կանանց իմունային համակարգի վիճակը դիտարկել բուժման պլանավորման հեռանկարում, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի պարզենք, արդյոք դա կլավացնի բուժման արդյունքներն` ընդհանուր առմամբ»: Գիտնականները նաև բարձրացնում են քիմիաթերապիայի կուրսից հետո որոշ վարակների նկատմամբ կրկնակի պատվաստման անհրաժեշտության հարցը:
Հետազոտության հեղինակները նախազգուշացնում են. քիմիաթերապիայի, ծխելու և իմունային համակարգի միջև ընդամենը կապ է հայտնաբերված: Սակայն չի կարելի պնդել, որ այս գործոններից մեկն ուղղակիորեն ազդում է մյուսների վրա: Իմունիտետի իջեցումը քիմիաթերապիայի հնարավոր կողմնակի ազդեցություններից ընդամենը մեկն է, լինում են նաև այլ բարդություններ: Ճիշտ ընտրված օժանդակ բուժումը օգնում է դրանք նվազագույնի հասցնել: Եվրոպական կլինիկայում այդ հարցերին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում: Քաղցկեղի բուժումը կարող է հարմարավետ լինել:
17.03.2017 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
