Ուռուցքաբանություն
Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները. oncology.am
Վահանաձև գեղձի քաղցկեղը սկսվում է վահանաձև գեղձում: Այս գեղձը տեղակայված է պարանոցի առաջային հատվածում՝ կոկորդից անմիջապես ներքև, որը հայտնի է նաև որպես «ձայնային արկղ»: Վահանաձև գեղձը ներզատիչ (էնդոկրին) համակարգի մաս է, որը կարգավորում է հորմոնների մակարդակն օրգանիզմում: Վահանաձև գեղձն արյան հոսքից ներծծում է յոդը՝ արտադրելով վահանաձև գեղձի հորմոններ, որոնք կարգավորում են մարդու նյութափոխանակությունը: Նորմայում վահանաձև գեղձը բաղկացած է 2 բլթից, որոնք տեղակայված են շնչափողի երկու կողմում և միմյանց միանում են հյուսվածքի նեղ շերտով` հայտնի որպես նեղուց: Առողջ վահանաձև գեղձը հազիվ նկատելի է, ինչը նշանակում է, որ այն դժվար է հայտնաբերել շոշափելով: Վահանաձև գեղձում ուռուցքի առաջացման դեպքում այն շոշափվում է պարանոցի վրա գոյացության տեսքով:
Այտուցված կամ մեծացած վահանաձև գեղձը կոչվում է խպիպ, որը կարող է առաջանալ անբավարար քանակությամբ յոդ ընդունելու հետևանքով: Այնուհանդերձ, ամերիկացիների մեծ մասը յոդի բավարար քանակություն ստանում է աղի միջոցով, և, չնայած այս հանգամանքին, խպիպն առաջանում է այլ պատճառներով:
Վահանաձև գեղձի ուռուցքների մասին
Վահանաձև գեղձի քաղցկեղն առաջանում է, երբ վահանաձև գեղձում առողջ բջիջները փոփոխվում են և սկսում են աճել վերահսկողությունից դուրս՝ ձևավորելով զանգված, որը կոչվում է ուռուցք:
Վահանաձև գեղձը բաղկացած է երկու տեսակի բջիջներից.
- Ֆոլիկուլյար բջիջներ: Այս բջիջները պատասխանատու են թիրեոիդային հորմոնի արտադրության համար: Թիրեոիդ հորմոնն ապրելու համար անհրաժեշտ պայման է, ինչը վերահսկում է օրգանիզմի հիմնական նյութափոխանակությունը, կարգավորում է կալորիաների այրման արագությունը: Ուստի նրա ազդեցությունը չափազանց մեծ է քաշի կորստի կամ քաշի ավելացման վրա, կարող է դանդաղեցնել կամ արագացնել սրտի աշխատանքը, բարձրացնել կամ նվազեցնել մարմնի ջերմաստիճանը, ազդել մարսողական ուղիով սննդի տեղաշարժման արագության վրա, վերահսկել մկանների կծկումը, ինչպես նաև` մահացող բջիջների փոխարինման արագությունը:
- C բջիջներ: Այս բջիջները կալցիտոնին են արտադրում, որը կալցիումի փոխանակությանը մասնակցող հորմոն է:Ուռուցքը կարող է լինել քաղցկեղային կամ բարորակ: Քաղցկեղային ուռուցքը կարող է աճել և տարածվել մարմնի այլ հատվածներ: Բարորակ ուռուցքը կարող է աճել, սակայն այն չի տարածվում: Վահանաձև գեղձի ուռուցքները կարող են կոչվել նաև հանգույցներ, ընդ որում, դրանք 90% դեպքերում բարորակ են:
Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները
Տարբերում են վահանաձև գեղձի քաղցկեղի 5 հիմնական տեսակ.
- Վահանաձև գեղձի պապիլյար (պտկիկային) քաղցկեղ: Վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղն առաջանում է ֆոլիկուլյար բջիջներից և, սովորաբար, դանդաղ է աճում: Սա վահանաձև գեղձի քաղցկեղի ամենատարածված տեսակն է: Այն սովորաբար հայտնաբերվում է մեկ բլթում: Միայն 10-20% դեպքերում է վահանաձև գեղձի քաղցկեղը հայտնաբերվում երկու բլթում միաժամանակ: Սա վահանաձև գեղձի տարբերակված քաղցկեղն է, ինչը նշանակում է, որ մանրադիտակի տակ ուռուցքը նման է վահանաձև գեղձի նորմալ հյուսվածքին: Վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղը հաճախ կարող է տարածվել դեպի ավշային հանգույցներ:
- Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար քաղցկեղ: Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար քաղցկեղը նույնպես առաջանում է ֆոլիկուլյար բջիջներից և, սովորաբար, դանդաղ է աճում: Սա ևս տարբերակված քաղցկեղ է, սակայն պապիլյար քաղցկեղի համեմատ ավելի քիչ է հանդիպող է և հազվադեպ է տարածվում դեպի ավշային հանգույցներ:
Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար և պապիլյար քաղցկեղները վահանաձև գեղձի ամենատարածված տարբերակված քաղցկեղներն են:
Դրանք շատ հաճախ բուժման են ենթարկվում, հատկապես, եթե վաղ են հայտնաբերվում, իսկ հիվանդները 50-նն անց չեն: Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար և պտկիկային քաղցկեղները միասին կազմում են վահանաձև գեղձի քաղցկեղի բոլոր տեսակների մոտավորապես 95%-ը:
- Հյուրթլե բջջային քաղցկեղ (Hurthle cell cancer): Հյուրթլե բջջային քաղցկեղը նաև կոչվում է Հյուրթլե բջջային կարցինոմա և առաջանում է ֆոլիկուլյար բջիջների որոշ տեսակներից: Հյուրթլե բջջային քաղցկեղն ավելի շատ է հակված տարածվելու ավշային հանգույցներով, քան վահանաձև գեղձի ֆոլիկուլյար քաղցկեղի մյուս տեսակները:
- Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղ: Այն առաջանում է C բջիջներում և հաճախ բազմակի էնդոկրին նեոպլազիաների 2 տեսակի գենետիկական համախտանիշի արդյունք է: Այս ուռուցքը վահանաձև գեղձի նորմալ հյուսվածքի հետ ավելի քիչ նմանություն ունի: Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղը հաճախ կարող է վերահսկվել, եթե այն ախտորոշվում և բուժվում է մինչև մարմնի այլ մասեր տարածվելը (մետաստազավորվելը): Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղը կազմում է վահանաձև գեղձի քաղցկեղների մոտավորապես 3%-ը: Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի մոտավորապես 25%-ն ընտանեկան է: Սա նշանակում է, որ ընտանիքի բոլոր անդամները նման ախտորոշման հավանականություն ունեն: RET պրոտոօնկոգեն թեստը կարող է հաստատել, եթե ընտանիքի անդամների մոտ նույնպես առկա է վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի ընտանեկան ձևը:
- Վահանաձև գեղձի անապլաստիկ քաղցկեղ: Սա հազվադեպ հանդիպող տեսակ է, կազմում է վահանաձև գեղձի քաղցկեղի մոտավորապես 1%-ը: Այն արագ աճող, քիչ տարբերակված և բավականին ագրեսիվ քաղցկեղ է, որն սկսում է զարգանալ վահանաձև գեղձի տարբերակված քաղցկեղից կամ վահանաձև գեղձի բարորակ ուռուցքից: Վահանաձև գեղձի անապլաստիկ քաղցկեղը կարող է ենթատեսակավորվել հսկա բջջային քաղցկեղների դասակարգմամբ: Քանի որ քաղցկեղի այս տեսակը շատ արագ է աճում, այն դժվարությամբ է արդյունավետ բուժման ենթարկվում:
Ի հավելումն, նշենք, որ քաղցկեղի մյուս տեսակները կարող են առաջանալ վահանաձև գեղձի մեջ կամ նրա շուրջը:
Հաստատված Cancer.Net Editorial Board-ի կողմից, 09/2016
19.01.2017 Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
21.03.2024
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
18.12.2023
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
27.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
06.12.2022
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
05.12.2022
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
20.10.2022
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
07.10.2022
20.09.2022
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
16.09.2022
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
30.08.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
