Ուռուցքաբանություն
15 խորհուրդ քաղցկեղի բուժումից հետո անվտանգ մարզումների համար. oncology.am
Վերականգնողական Ֆիթնեսը, որի հիմանդիրն է Քարոլ Մայքլսը (MBA. գործարար կառավարման մագիստրոս, ACE. մարմնամարզության ամերիկյան խորհրդական, ACSM. սպորտային բժշկության ամերիկյան քոլեջ), ազգային ճանաչում գտած վարժությունների ծրագիր է՝ նախատեսված օգնելու քաղցկեղով հիվանդներին վիրահատական կամ այլ բուժումներից հետո վերականգնվելու համար:
Քարոլ Մայքլսը մրցանակների արժանացած մարզիչ է, հեղինակ, վարող և խորհրդատու, ով իր աստիճանը ստացել է Փենսիլվանիայի համալսարանի Վարթոնի դպրոցում: Նա թողարկել է DVD սկավառակներ, ստեղծել Քաղցկեղի մասնագիտացված վերականգնման կուրս՝ համագործակցելով Պրոֆեսիոնալ մարզիչների ազգային ֆեդերացիայի հետ: Նրա «Վարժություններ քաղցկեղը վերապրածների համար» գիրքը նախատեսված է օգնելու բոլոր նրանց, ում կատարվել է քաղցկեղի վիրահատական կամ այլ տեսակի բուժում:
Ձգումը և ուժային մարզումները ֆիթնեսի դասական 2 բաղադրիչներ են, որոնք օգնում են վերականգնվել քաղցկեղի բուժումից հետո: Եթե պացիենտը ստանում է այս երկու տեսակի մարզումներով զբաղվելու բժշկի համաձայնությունը, ապա նպատակն առողջությունն է: Արդյունավետությունն ապահովելու համար պետք է սկսել դանդաղորեն, կատարել այն վարժությունները, որոնք ճիշտ են տվյալ դեպքում, ժամանակի կոնկրետ հատվածում: Հարկ է հիշել. եթե անգամ պացիենտը ֆիզիկապես ակտիվ է եղել նախքան քաղցկեղով հիվանդանալը, միևնույն է, պետք է դանդաղորեն վերականգնի նախաքաղցկեղային ակտիվության մակարդակը: Ձգման և ուժային ճիշտ ծրագիրը կարող է նվազեցնել սթրեսը, հոգնածությունը, դեպրեսիան, տագնապը և ավելացնել էներգետիկ մակարդակը, մկանային զանգվածը, ճկունությունը, դիմադրողականությունը և վստահությունը:
Ստորև ներկայացվում է 15 խորհուրդ մարզումներն անվտանգ սկսելու համար.
1. Դիտարկե՛ք Ձեր միջավայրը. Եթե Ձեր իմունային համակարգը ուժեղ չէ, մարզվե՛ք տանը. սպորտային ակումբներում վարակի մեծ ռիսկ կա:
2. Կենտրոնացե՛ք հավասարակշռության վրա: Վատ հավասարակշռությունը կարող է պայմանավորված լինել քաղցկեղի բուժմամբ, թույլ մկաններով, նյարդաբանական խնդիրներով կամ ծերացման նորմալ գործընթացներով: Բացի այդ, քաղցկեղի բուժման հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից է ծայրամասային նեյրոպաթիան, որն արտահայտվում է ոտքերում և ձեռքերում զգացողության խանգարումներով:
3. Պաշտպանե՛ք Ձեզ վայր ընկնելուց: Եթե ունեք հավասարակշռության հետ կապված խնդիրներ կամ ծայրամասային նեյրոպաթիա, ընտրեք այնպիսի մարզումներ, որոնք կնվազեցնեն Ձեր ընկնելու ռիսկը: Օրինակ, խուսափե՛ք անհարթ մակերեսներից, առանց բռնակների տրեդմիլի փոխարեն օգտվեք ստացիոնար հեծանիվից:
4. Կրե՛ք հարմարավետ հագուստ և համապատասխան կոշիկներ: Ծայրամասային նեյրոպաթիայով հիվանդների համար, որոնց մոտ ախտահարված են ոտքերը, ճիշտ կոշիկներն, իսկապես, կարևոր են:
5. Մարզվե՛ք ջերմաստիճանային վերահսկվող միջավայրում: Ցածր ջերմաստիճանից կարող է մաշկը ճաքճքել, իսկ շատ բարձր ջերմաստիճանը կարող է բերել մարմնի այտուցի կամ շշմածության:
6. Նախավարժանք: Սկսե՛ք փոքր-ինչ խորը շնչելով: Ապա քայլե՛ք, քայլք տեղում կամ վարե՛ք ստացիոնար հեծանիվ՝ մինչև Ձեր մարմինը տաքանա:
7. Շնչե՛ք: Մի՛ պահեք շնչառությունը, երբ մարզվում եք: Խորը շնչելով՝ Դուք կարող եք բարելավել մարզման արդյունավետությունը և կանխել գլխապտույտը:
8. Հեղուկներ: Խմե՛ք առատ հեղուկներ, հատկապես, երբ քրտնում եք:
9. Շարժվե՛ք դանդաղ և սահուն: Լավ կառուցվածք ունենալը կարևոր է: Երբեք մի՛ ձգվեք կամ` լարվեք՝ կիրառելով կտրուկ շարժումներ: Ձեր գործողությունների որակն ընդգծեք կրկնողությունների քանակով:
10. Մի՛ կենտրոնացեք նույն մկանային խմբերի վրա, կատարե՛ք տարբեր վարժություններ:
11. Կենտրոնացե՛ք ձևի վրա: Ծանրությունների կիրառման դեպքում մինչև քաշի ավելացումը համոզված եղեք, որ կատարյալ ձևով կարող եք կրկնել այն տաս անգամ: Ութերորդ կրկնության ժամանակ Դուք որոշակի հոգնածություն կզգաք:
12. Աստիճանաբար ավելին կատարե՛ք: Ավելացրե՛ք ծանրության քաշն աստիճանաբար: Համբերատար լինելը Ձեզ կօգնի նպատակներին հասնել առանց վնասվածքների:
13. Ուժային մարզումների միջև 48 ժամ դադար տվե՛ք: Ուժային մարզումների դասընթացների արանքում մեկ օրը նվիրեք աէրոբիկ վարժություններին, ձգումներին և հանգստացնող շնչառությանը:
14. Դանդաղ ավարտե՛ք: Ուժային մարզումից հետո կատարե՛ք կարճ քայլք կամ ձգում: Տաք ցնցուղը կամ լոգանքը նույնպես կօգնեն Ձեզ թուլացնել մկանները:
15. Իմացե՛ք Ձեր սահմանափակումների մասին: Փորձեք տարբերել մկանային հոգնածությունը և ոչ սովորական ցավը: Կա՛նգ առեք, երբ ցավ կզգաք: Եթե ինչ-որ բանից լավ չեք զգում, մի՛ կատարեք այն: Տեղեկացրե՛ք Ձեր բժշկին, եթե ցավ եք զգացել, այտուց կամ ոչ սովորական հոգնածություն:
Չգիտե՞ք ինչպես սկսել ձգումների կամ ուժային մարզումների պլանը. դիմե՛ք Ձեր բժշկին, որպեսզի օգնի գտնել մարզումների մասնագետ:
27.12.2016 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
