Ուռուցքաբանություն
Քաղցկեղի 7 տեսակ, որոնք կարելի է կանխել սպորտի միջոցով. news.am
Քաղցկեղի դեպքերի մոտավորապես 50 տոկոսը կարելի է կանխել առողջ կենսակերպի միջոցով, պնդում են American Cancer Society-ի մասնագետները: Քաղցկեղի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը ֆիզիկական վարժություններն են, որոնք նաեւ օգնում են ազատվել ավելորդ քաշից, կարգավորում են զարկերակային ճնշումը եւ հոգեկան վիճակը:
Երբեք ուշ չէ սպորտով զբաղվել սկսելը, պնդում է Georgetown University Medical Center's Lombardi Comprehensive Cancer Center-ի ուռուցքաբանության պրոֆեսոր Պրիսցիլա Ֆերթը. որ տարիքում էլ մարդը սպորտով զբաղվի, դա անպայման նրա առողջության համար օգտակար կլինի:
Ներկայացնում ենք քաղցկեղի 7 տեսակ, որոնք կարելի է կանխել ֆիզիկական վարժությունների օգնությամբ:
Էնդոմետրիայի քաղցկեղ
Yale School of Public Health-ի գիտնականների հետազոտության համաձայն՝ շաբաթական 150 րոպե վարժություններին հատկացրած կանայք 34 տոկոսով ավելի քիչ են բախվել էնդոմետրիայի քաղցկեղին, քան նրանց ավելի պասիվ հասակակիցները: Հետազոտողները նաեւ պարզել են, որ մարմնի զանգվածի 25-ից ցածր ինդեքս ունեցող կանանց շրջանում քաղցկեղի այս տեսակը 73 տոկոսով ավելի հազվադեպ է առաջացել, քան 25-ից բարձր ինդեքսով գեր կանանց շրջանում:
Կոլորեկտալ քաղցկեղ
British Medical Journal ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ օրական նվազագույնը 30 րոպե սպորտով զբաղվելը զգալիորեն նվազեցնում է կոլորեկտալ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ավելին՝ կոլորեկտալ քաղցկեղի դեպքերի 23 տոկոսը կարելի էր կանխել առողջ կենսակերպի շնորհիվ, պնդում են Institute of Cancer Epidemiology in Copenhagen-ի գիտնականները:
Շագանակագեղձի քաղցկեղ
Մի քանի հետազոտություններով պարզվել է, որ սպորտով զբաղվելը տղամարդկանց պաշտպանում է շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղից: Հետազոտության համաձայն, որը 2006 թվականին հրապարակվել է International Journal of Cancer-ում, կանոնավորապես սպորտով զբաղվող տղամարդիկ քաղցկեղի այս տեսակով ավելի հազվադեպ են հիվանդանում եւ դրա հետեւանքով ավելի հազվադեպ են մահանում: Նույնպիսի արդյունքներ է ցուցադրել եւս մեկ հետազոտություն, որը 2005 թվականին հրապարակվել է European Journal of Epidemiology-ում:
Կրծքի քաղցկեղ
Սպորտը կարող է օգնել նաեւ կրծքի քաղցկեղի դեպքում. այն կանայք, ում ընտանիքի հիվանդության պատմության մեջ կրծքի քաղցկեղով հիվանդ է եղել (ինչը նշանակում է, որ նրանք բարձր ռիսկի խմբում են), 25 տոկոսով ավելի հազվադեպ են հիվանդացել քաղցկեղի այս տեսակով, եթե օրական 20 րոպե ֆիզիկական վարժություններին են հատկացրել: Այս մասին նշված է Breast Cancer Research-ում հրապարակված հետազոտության մեջ:
Journal of Clinical Oncology-ում հրապարակված մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ եթե դաշտանադադարից հետո կանայք սկսել են սպորտով զբաղվել, դա արդյունավետ է եղել նրանց հորմոնալ համակարգի համար եւ նվազեցրել է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Թոքերի քաղցկեղ
Ֆիզիկական վարժությունները կօգնեն նվազեցնել նաեւ ներկա եւ նախկին ծխողների թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Cancer Epidemiology Biomarkers & Prevention ամսագրում հրապարակված հոտազոտության համաձայն՝ կանոնավոր սպորտով զբաղվող կանայք ավելի հազվադեպ են բախվում թոքերի քաղցկեղին: Իսկ American Journal of Epidemiology-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ սպորտը կարող է կանխել քաղցկեղի այս տեսակը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում, եթե անգամ նրանք ծխող են:
Ձվարանների քաղցկեղ
Կարծիք կա նաեւ, որ սպորտը նվազեցնում է ձվարանների էպթելային քաղցկեղի առաջացման հավանականությունը, չնայած դա դեռ պետք է ապացուցել նոր հետազոտությունների ընթացքում:
Ստամոքսի քաղցկեղ
2008 թվականին Cancer Epidemiology Biomarkers and Prevention ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ստամոքսի քաղցկեղին 50 տոկոսով ավելի հազվադեպ են բախվում այն մարդիկ, ովքեր կանոնավորապես սպորտով են զբաղվում: Մեկ այլ հետազոտությամբ, որը 2007 թվականին հրապարակվել է European Journal of Cancer-ում, պարզվել է, որ ամբողջ կյանքի ընթացքում սպորտով ակտիվորեն զբաղվող մարդիկ 20-40 տոկոսով ավելի հազվադեպ են հիվանդանում ստամոքսի քաղցկեղով, քան նրանք, ովքեր վարժություններ են կատարում ամիսը 1 անգամ կամ` ավելի հազվադեպ:
07.12.2016 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
