Ուռուցքաբանություն
Ճառագայթային բուժման կողմնակի ազդեցությունները. oncology.am

Այսօր ուռուցքաբանական հիվանդությունները մարդկանց համար դատավճիռ չեն, քանի որ ախտորոշման, բուժման և ուղեկցող թերապիայի ժամանակակից եղանակները պացիենտների մեծ մասին թույլ են տալիս լիովին ապաքինվել և շարունակել բնականոն, լիարժեք կյանքը:
Հիվանդության վաղ ախտորոշման դեպքում այն հաղթահարելու շանսերն էապես մեծանում են: Բժիշկների ջանքերի շնորհիվ շատերը երկրորդ կյանք են ստանում և նորմալ ապրում: Ժամանակակից ուռուցքաբանության զինանոցը բավականին հարուստ է.
զանազան ուռուցքաբանական վիրահատություններին զուգահեռ՝ լայնորեն կիրառվում են նաև դեղորայքային և ճառագայթային բուժման եղանակներ: Յուրաքանչյուր պացիենտի համար ուռուցքաբաններն անհատականորեն ընտրում են բուժական եղանակների այն համակցությունը, որը տվյալ դեպքում կարող է ապահովել լավագույն արդյունք:
Ուռուցքով հիվանդների մինչև 50%-ն իրենց բուժման այս կամ այն փուլում ստանում են ճառագայթային բուժում, և շատերի համար մտահոգիչ հարց է ճառագայթային բուժման կողմնակի ազդեցությունները:
Իհարկե՛, ինչպես բուժման ցանկացած այլ եղանակ, ճառագայթային բուժումը ևս ունի իր կողմնակի ազդեցությունները և հնարավոր բարդությունները: Անհրաժեշտ է նշել, որ ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումների կիրառման պայմաններում այս երևույթների հավանականությունը հասցված է նվազագույնի: Դեպքերի գերակշռող մեծամասնությունում դրանք ունեն անցողիկ բնույթ, և լիովին վերանում են բուժումն ավարտելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում:
Ճառագայթային բուժման հետ կապված կողմնակի ազդեցությունները (ռադիոտոքսիկ երևույթները) կարող են լինել ընդհանուր և տեղային:
Ընդհանուր բնույթի երևույթները կարող են արտահայտվել թեթև ընդհանուր թուլությամբ, դյուրհոգնելիությամբ, տրամադրության, քնի (անքնություն կամ ընդհակառակն՝ քնկոտություն) խանգարումներով, ախորժակի բացակայությամբ: Ընդհանուր երևույթների շարքին կարելի է դասել արյան բջջային կազմի փոփոխությունները՝ սովորաբար, արյան սպիտակ գնդիկների քանակի նվազումը:
Այս երևույթներն անցողիկ են և ճիշտ ընտրված սննդակարգի, պատշաճ առօրյա ռեժիմի միջոցով կարող են զգալիորեն սահմանափակվել, սակայն, երբեմն, կարող է լինել ուղեկցող դեղորայքային բուժման անհրաժեշտություն:
Ճառագայթային բուժման հետ կապված տեղային կողմնակի ազդեցությունը կախված է մարմնի այն հատվածից, որը ճառագայթվում է: Ամենատարածված կողմնակի երևույթը, թերևս, մաշկի հնարավոր մգացումը և կարմրությունն են ճառագայթահարվող հատվածում, որոնք կարող են ուղեկցվել քորով, այրոցի զգացումով: Որպես կանոն, բուժման ընթացքում ճառագայթային ուռուցքաբանները պացիենտներին տրամադրում են համապատասխան խորհուրդներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նշանակում են կանխարգելիչ բուժում մաշկային նման փոփոխությունները կանխարգելելու համար: Սովորաբար, բուժումն ավարտելուց հետո 2-3 շաբաթվա ընթացքում այդ երևույթները լիովին վերանում են:
Եթե ճառագայթային թերապիան անցկացվում է գլխի և պարանոցի շրջանում, կարող են լինել տհաճ զգացողություն բերանում, բերանի չորություն, հնարավոր է նաև լորձաթաղանթի գրգռվածություն, համային զգացողության փոփոխություն, հոտառության աղավաղում: Երբեմն կարող է լինել նաև կլման ցավոտություն: Մազածածկ հատվածներում ճառագայթային բուժումը կարող է բերել տեղային մազաթափության: Այս երևույթները հնարավորինս կանխարգելելու, ավելի տանելի դարձնելու համար, սովորաբար, նշանակվում է համապատասխան ուղեկցող բուժում:
Եթե ճառագայթային բուժումը անցկացվում է կրծքավանդակի հատվածում, պացիենտների մոտ կարող են դիտվել շնչուղիներում չորության զգացում, երբեմն՝ չոր հազ, կլման ցավոտություն: Այս երևույթները ևս մեծավ մասամբ անցողիկ են և «կառավարելի», այսինքն, պատշաճ առօրյա ռեժիմի և ուղեկցող բուժման պայմաններում, որևէ լուրջ հետևանքի չեն հանգեցնում և ճառագայթային բուժումն ավարտելուց հետո լիովին վերանում են:
Երբ ճառագայթային բուժումն անց է կացվում որովայնի շրջանում, պացիենտների մոտ կարող են լինել ախորժակի բացակայություն, սրտխառնոց, հազվադեպ՝ փսխում, երբեմն նաև՝ փորլուծություն: Կոնքի շրջանի ճառագայթային բուժման դեպքում ևս կարող են դիտվել ախորժակի բացակայություն, սրտխառնոց, միզարձակման հաճախացում և ցավոտություն, փորլուծություն, կեղծ նիքեր: Կանանց մոտ հնարավոր են դաշտանային ցիկլի խանգարումներ, չորության զգացում արտաքին սեռական օրգանների շրջանում: Տղամարդկանց մոտ կարող է դիտվել էրեկտիլ դիսֆունկցիա, սերմնաբջիջների արտադրության և դրանց բեղմնավորող ունակության նվազում: Սա է պատճառը, որ, սովորաբար, բժիշկները խորհուրդ են տալիս ճառագայթային բուժումից հետո հետագա 2-3 տարիների ընթացքում չպլանավորել երեխա ունենալ:
Երբեմն, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, կարող է զարգանալ կայուն անպտղություն: Նման դեպքերում պացիենտների հետ մինչև բուժումը սկսելը, սովորաբար, քննարկվում է ձվաբջիջների կամ սերմնահեղուկի վաղորոք պահեստավորման հարցը:
Ճառագայթային բուժման հեռավոր կողմնակի ազդեցություններից ներկայում կարևորվում է նրա քաղցկեղածին ազդեցությունը, նկատի ունենալով, որ ժամանակակից ուռուցքաբանության հաջողությունների շնորհիվ մեծաթիվ պացիենտներ լիովին ապաքինվում են և ապրում տասնյակ տարիներ: Ճառագայթային բուժում ստացած հիվանդների մոտ հետագայում (10-15 տարի և ավելի ուշ) որոշ չափով բարձր է նոր ուռուցքային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:
Երբեմն լինում են նաև իրավիճակներ, երբ, կապված հիվանդության տեղակայման, բնույթի, տարածման առանձնահատկությունների հետ, ճառագայթային բուժումը կարող է բերել որոշակի լուրջ բարդությունների: Նման դեպքերում բժիշկները խնդիրը հանգամանալից քննարկում են պացիենտի և նրա հարազատների հետ, որպեսզի նրանք կարողանան առավելագույն ճիշտ կողմնորոշվել՝ բուժման մասին որոշում կայացնելիս:

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...


Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...


Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...


Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...


Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...


Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...


Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...


Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...


Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...


Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...



Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...


Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն