Ուռուցքաբանություն
Հետդաշտանադադարի շրջանում ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը. oncology.am
Կանայք, ովքեր հետդաշտանադադարի շրջանում նվազագույնը ութ տարի հետևում էին ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգին, կարողացան նվազեցնել մահվան ռիսկը կրծքագեղձի քաղցկեղի ագրեսիվ ուռուցքներից: Միաժամանակ, նման սննդակարգը մեծացնում էր ապրելիությունը այն կանանց համեմատ, ովքեր սնվում էին՝ առանց հետևելու նմանատիպ սննդակարգի: Այսպիսի հետևությունների է հանգել Լոս-Անջելեսի Կենսաբժշկական հետազոտական ինստիտուտի գիտնականների աշխատանքը:
Մոտավորապես 50 տարի առաջ ճարպերի ընդունման և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև նման կապի մասին արդեն հնչել էր գիտական հանրության շրջանում, սակայն դիտարկումներից ստացված արդյունքները համոզիչ չէին: Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման և ընթացքի վրա ճարպի տարբեր պարունակությամբ սննդակարգերի ազդեցությունը որոշելու նպատակով բ.գ.դ. Rowan Chlebowski-ն իր թիմով իրականացրեց ռանդոմիզացված կլինիկական փորձարկումների լրացուցիչ ուսումնասիրություն, որոնց մասնակցում էին հետդաշտանադադարի շրջանում գտնվող 48 835 կին: Հիշենք, որ հետդաշտանադադարն սկսվում է դաշտանադադարի ավարտից հետո մինչև 65-69 տարեկանը:
Այս հետազոտությանը մասնակցում էին 50-79 տարեկան կանայք, որոնց մոտ կրծքագեղձի քաղցկեղ չէր հայտնաբերվել, ունեին մամոգրաֆիայի նորմալ տվյալներ, և նրանց սնուցումը համապատասխանում էր ճարպի պարունակության նորմալ ցուցանիշներին:
Բոլոր մասնակիցներից 19 541 կին տեղափոխվեց ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգի, որն ապահովվում էր սննդաբանի հետ խմբային պարապմունքների օգնությամբ: Այս կանանց սննդակարգում ճարպը կազմում էր սննդային ամբողջ էներգետիկ ծավալի մոտավորապես 20%-ը, և սննդաբանները կանանց ուշադրությունն ուղղում էին մրգերի, բանջարեղենի և հատիկավոր մթերքի ընդունման ավելացման վրա: Մնացած 29 294 կանայք սնվում էին իրենց համար սովորական սննդով՝ առանց որևէ փոփոխության:
Մոտավորապես ութ տարի հետո ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգի վրա գտնվող կանանցից 1 767-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվեց: Գիտնականները համեմատեցին այս կանանց ապրելիության ժամանակը կրծքագեղձի քաղցկեղով այլ կանանց հետ, և հայտնաբերեցին, որ ախտորոշման պահից ընդհանուր ապրելիությունը 4%-ով ավելի բարձր էր ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգին հետևող խմբում (82%` ընդդեմ 78%-ի):
«Սա առաջին դեպքն է, երբ մենք ուսումնասիրեցինք ապրելիությունը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումից հետո՝ փորձարկվողների այսպիսի խմբում, և հայտնաբերեցինք, որ ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգի վրա մշտապես գտնվելը մեծացնում է հետդաշտանադադարի շրջանում գտնվող կանանց ապրելիությունը», - ասաց բժիշկ Chlebowski՝ ներկայացնելով իր աշխատանքի արդյունքները: «Մեր հետևությունները ցույց են տալիս նաև, որ կանայք պետք է մնան ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգի վրա, որպեսզի օգտվեն նմանատիպ սնուցման առավելություններից»:
Գիտնականները հայտնել են նաև, որ կրծքագեղձի չարորակ ուռուցքների բնութագրերի մեծ մասը՝ ուռուցքի չափը, տեղակայումը և ուռուցքի ագրեսիվության տեսակը ներառյալ (եռակի բացասական քաղցկեղ և her2 դրական ուռուցք), կանանց երկու խմբում էլ գրեթե նույնն էր: Սակայն ճարպի ցածր պարունակությամբ սնունդ ընդունող կանանց խմբում պրոգեստերոնի ռեցեպտորների քանակն ավելի քիչ էր՝ 28.4%` ընդդեմ 33%-ի: Բացի այդ, հետազոտողները նշեցին, որ ճարպի ցածր պարունակությամբ սնվող կանանց խմբում սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունն ավելի ցածր է:
03.06.2016 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
