Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Գլխուղեղի ուռուցքը հաճախ առաջանում է ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ. oncology.am

Գլխուղեղի ուռուցքը հաճախ առաջանում է ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ. oncology.am

Ճարպակալումը 50 տոկոսով բարձրացնում է մենինգիոմա անվամբ գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը,- եզրակացնում է նոր հետազոտությունը:

Գիտնականները հայտարարել են, որ նախորդ 13 հետազոտությունների մետաանալիզը, որտեղ ներառել էին գլխուղեղի ուռուցքով ավելի քան 6000 մարդ, չի ապացուցում, որ ճարպակալումը բերում է գլխուղեղի ուռուցքի առաջացման: Սակայն նրանք հայտնում են, որ հայտնաբերվել է անսպասելի կապ գլխուղեղի ուռուցքի բարձր ռիսկի և մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) միջև:

Ավելորդ քաշով հիվանդները 21 տոկոսով ավելի են հակված մենինգիոմայի զարգացման, քան նորմալ քաշով մարդիկ, սակայն ճարպակալմամբ հիվանդների մոտ մենինգիոմայի զարգացման հավանականությունը 54 տոկոսով ավելի մեծ է:

Գիտնականներն ուսումնասիրել են գլխուղեղի ուռուցքի առավել տարածված տեսակներից երկուսը՝ մենինգիոման և գլիոման, որոնք միասին կազմում էին գլխուղեղի ուռուցքի 120 հայտնի տեսակների 70 տոկոսը: Մենինգիոման առաջանում է գլխուղեղը և ողնուղեղը ծածկող թաղանթներից, որոնք կոչվում են ուղեղային թաղանթներ: Գլիոման առաջանում է գլիալ բջիջներից, որոնք ապահովում են նեյրոնների պահպանումն ու պաշտպանությունը:

Բարեբախտաբար, բժիշկները կարողանում են հաջողությամբ բուժել մենինգիոման. 5 տարվա ընթացքում ապրելիությունը կազմում է մոտավորապես 65 տոկոս,- ասում են հետազոտողները: Ի տարբերություն վերջինիս, գլիոման ավելի ագրեսիվ է. ապրելիությունը 5 տարվա ընթացքում կազմում է մոտավորապես 10 տոկոս՝ ըստ գլխուղեղի ուռուցքի ամերիկյան ասոցիացիայի տվյալների:

Ընդհանրապես, գլխուղեղի ուռուցքները քաղցկեղի հարաբերականորեն հազվադեպ տեսակ են, որն ախտահարում է 100 000 մարդուց մոտավորապես 20-ին:

Թե ինչու ճարպակալումը կարող է մենինգիոմայի հետ կապ ունենալ, իսկ գլիոմայի հետ՝ ոչ, պարզ չէ,- ասում է հետազոտության համահեղինակ Գանդուլա Բերենսը Ռեգենսբուրգ քաղաքում գտնվող Ռեգենսբուրգ համալսարանից:

«Գոյություն ունեն մի քանի կենսաբանական մեխանիզմներ, որոնք, հնարավոր է, կապում են ճարպակալումը քաղցկեղի ռիսկի հետ, այդ թվում՝ էսթրոգենների, ինսուլինի և բորբոքային ցիտոկինների մակարդակի բարձրացումը, որոնք իմուն համակարգի ղեկավարմանը մասնակցող սպիտակուցներ են »,- Live Science-ին ասաց Բերենսը: «Այնուամենայնիվ, քաղցկեղի ոչ բոլոր տեսակներն են, ըստ երևույթին, կապված ճարպակալման հետ: Մենք ենթադրում ենք, որ այդ կապը զգալիորեն տարբերվում է՝ կախված հյուսվածքի տեսակից, որտեղ առաջանում է քաղցկեղը, և տեղից»:

Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ ֆիզիկական վարժությունները կապված են մենինգիոմայի ռիսկի նվազման հետ: Այն մարդիկ, ովքեր ակտիվորեն զբաղվում են ֆիզիկական գործունեությամբ, 27 տոկոսով քիչ հավանական է, որ կունենան մենինգիոմա, քան սակավաշարժ կենսակերպ վարող մարդիկ՝ անկախ ճարպակալման առկայությունից:

«Այս տվյալները կարևոր են, քանի որ առկա են մենինգիոմայի զարգացման մի քանի հայտնի ռիսկի գործոններ, և կան այնպիսի ռիսկի գործոններ, որոնք մենք գիտենք, սակայն չենք կարող փոխել»,- ասել է Բերենսը: Այս ռիսկի գործոնները ներառում են տարեց հասակը և իգական սեռը: Կանայք երկու անգամ ավելի հաճախ են տառապում մենինգիոմայով, քան՝ տղամարդիկ:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ