Ուռուցքաբանություն
5 ախտանշան, որ կարող են հուշել թոքերի քաղցկեղի զարգացման մասին. tert.am
ԱՄՆ-ում յուրաքանչյուր 14-ից մեկի մոտ կյանքի ընթացքում թոքի քաղցկեղ է ախտորոշվում, որը ավելի հաճախ մահացություն բերող քաղցկեղի տեսակներից է, քան կրծքի, շագանակագեղձի, հաստ աղիքի քաղցկեղը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ քաղցկեղից մահացածների 27 տոկոսը մահացել է թոքերի քաղցկեղից: Ինչպես հաղորդում է healthylivinghouse.com-ը` թոքերի քաղցկեղից մահացողների 90%-ը ծխողներ կամ պասիվ ծխողներ են (նրանք, ովքեր շրջապատված են ծխախոտի ծխով):
Քաղցկեղի ախտորոշումից հետո բուժումն անհամեմատ ավելի բարդ է, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրս պետք է լավ ճանաչենք մեր օրգանիզմը և ուշադիր լինենք ցանկացած ախտանշի նկատմամբ, որը կարող է հուշել հետագայում քաղցկեղի առաջացման մասին: Վաղ փուլում թոքերի քաղցկեղը հայտնաբերելու համար պետք է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանիշերին:
Մշտական հազ
Եթե չկա մրսածություն կամ որևէ այլ պատճառ հազի համար, իսկ այն չի դադարում, պետք է ուշադրություն դարձնել դրան, հատկապես, եթե հազն ուղեկցվում է լորձի կամ արյան անսովոր պարունակությամբ:
Շնչառական խնդիրներ կամ ցավ կրծքավանդակում
Եթե շնչառության հանկարծակի դժվարացում կա` առանց որևէ ակտիվ աշխատանքի, պետք է որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի: Այս ախտանշին ուշադրություն կարելի է չդարձնել, եթե առկա է ասթմա կամ ալերգիա: Մնացած ցանկացած դեպքում շնչառական խնդիր ունենալիս պետք է դիմել բժշկի:
Կրծքավանդակի կրկնվող վարակներ
Եթե առկա է շնչառական համակարգի բորբոքում, ինչպես բրոնխիտի կամ թոքաբորբի դեպքում, դա ևս անհանգստանալու առիթ է: Թոքերի քաղցկեղի առաջանալը կարող է հաճախակի հիվանդանալու պատճառ դառնալ:
Խռպոտություն և ձայնի փոփոխություն
Եթե ձայնի տոնայնության մեջ հանկարծակի փոփոխություն կա, պետք է դարձյալ դիմել բժիշկի օգնությանը:
Քաշի նվազում կամ ախորժակի անկում
Այս ախտանշի առկայությունը կարող է այնքան էլ վտանգավոր չլինել, սակայն, եթե ուղեկցվում է որևէ հիվանդությամբ կամ այլ ախտանշով, այն անհանգստանալու առիթ է և խոսում է օրգանիզմում փոփոխությունների մասին:
22.05.2015 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
