Ուռուցքաբանություն
Քաղցկեղի առաջացման մասին հուշող 8 անսպասելի ախտանիշ. tert.am
Այս փոփոխություններն օրգանիզմում հաճախ աննշան խնդիրների տեղ ենք ընդունում, սակայն դրանց ետևում ավելի լուրջ առողջական խնդիր կարող է թաքնված լինել:
Քաղցկեղն այն հիվանդությունն է, որը միշտ անակնկալի է բերում: Այս մասին գրում է fithacker.ru-ն և ներկայացնում այն նախանշաններն ու աշխտանիշները, որոնք կարող են հուշել քաղցկեղի առաջացման մասին:
1. Մեջքի ցավ
Մեջքի «նորմալ» ցավն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ արտասովոր ֆիզիկական վարժանքից, սակայն, երբ ցավը հայտնվում է հանկարծակիորեն և երկար ժամանակ չի անցնում, անհրաժեշտ է դիմել բժշկի: Ցավի ամենավտանգավոր տեսակը կարող է մատնանշել ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրները կամ քաղցկեղի առկայությունը, իսկ մեջքի վերին հատվածում ցավը խոսում է թոքերի քաղցկեղի մասին: Մեջքի ներքևի հատվածի ցավը մատնանշում է շագանակագեղձի ուռուցք տղամարդկանց մոտ:
2. Հազ և հևոց
Հազի և հևոցի պատճառն առանջնահերթ կապում են սրտի խնդիրների հետ, հատկապես՝ եթե մարդը ծխում է, բայց երկարատև ու անբուժելի հազի պատճառը կարող է թոքերի քաղցկեղը լինել:
3. «Տարօրինակ եղունգներ»
Եղունգի գույնի և ձևի փոփոխությունը կարող է մատնանշել մի քանի հիվանդությունների ի հայտ գալը: Եթե եղունգները գունատվել են, դարձել են գրեթե սպիտակ, ապա հեռու չեն լյարդի հետ կապված խնդիրները: Տարօրինակ սև գծերը եղունգների տակ խոսում են մաշկի քաղցկեղի մասին: Եթե մատների ծայրերն ավելի հաստ են դարձել և եղունգները ձևափոխվել են, ապա հնարավոր է՝ քաղցկեղ է առաջանում թոքերում:
4. Մարմնի ջերմաստիճանը
Առողջ օրգանիզմի ջերմաստիճանը պետք է լինի 36.6 աստիճան: Եթե այն 37 աստիճանից անցել է և, ամենակարևորը, չի իջնում շաբաթներ շարունակ, անրաժեշտ է արյան հետազոտություն իրականացնել: Վտանգ կա, որ չարորակ բջիջներ են առաջանում ավշային համակարգում:
5. Քաշի նվազում
Քաշի բնականոն կորուստ կարող է լինել միայն երկու պարագայում` ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածության և դիետաների արդյունքում, կամ երկարատև էմոցիոնալ ու հոգեկան լարվածության հետևանքով: Իսկ եթե քաշը նվազում է՝ ոչինչ չանելով, դա նշանակում է, որ չարորակ բջիջներ են առաջացել օրգանիզմում, ամենայն հավանականությամբ՝ զարգանում է թոքերի կամ վահանաձև գեղձի քաղցկեղ:
6. Հանկարծակի հոգնածություն
Աշխատունակության անկումը, մշտական հոգնածությունը և երկարատև վատ տրամադրությունը ևս ազդանշաններ են, որոնք կարող են հուշել օրգանիզմում տեղի ունեցող բացասական փոփոխությունների, մասնավորապես` ստամոքսի կամ հաստ աղիքի քաղցկեղի մասին:
7. Պետք է հետևել մաշկին
Ծննդանշանները, խալերը, գորտնուկները և պեպենները չպետք է հանկարծակիորեն փոխեն գույնն ու ձևը: Դա տեղի է ունենում մելանոմայի ժամանակ: Մաշկի քաղցկեղի մասին հուշում է նաև մաշկի մի հատվածի գույնի փոփոխությունը:
8. Լնդերի արյունահոսությունը
Եթե լնդերում կապտուկներ են առաջանում, սովորական բժշկի այցը քիչ է, պետք է արյան հետազոտություն իրականացնել: Դա խոսում է լեյկեմիայի և արյան քաղցկեղի ախտանիշերի մասին:
Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
