Նյարդաբանություն
Ի՞նչ է մկանային դիստոնիան, ռիսկի գործոնները, ախտանիշները, բուժումը, կանխատեսումը. nairimed.com

Դիստոնիան ընդհանուր բժշկական տերմին է, որը ներառում է մկանային կծկանքները, ջղակծկումները կամ ցնցումներ առաջացնող մի շարք շարժողական խանգարումներ։
Ցնցումները և կծկանքները կարող են լինել դանդաղած և անցողիկ, պարբերական։ Բացի այդ, դիստոնիայով հիվանդներին անհարմարություն է պատճառում մարմնի դիրքը. վերջույթները և գլուխը դողում են, դիրքերը ցավոտ են և անբնական` առողջ մարդու համար։ Դողը դիստոնիայի միայն որոշ տեսակների ախտանիշ է, այն բնորոշ չէ հիվանդության բոլոր ենթատեսակներին։
Դիստոնիան նյարդաբանական հիվանդություն է (ուղեղի և նյարդային համակարգի խնդիրների հետևանքով առաջացած)։ Սակայն դեպքերի մեծամասնությունում ուղեղի գործառույթները, ինչպես, օրինակ, ինտելեկտը, հիշողությունը, խոսքը և այլն, մնում են անփոփոխ։
Մկանային դիստոնիայի տեսակները
Դիստոնիան կարող է ազդել միայն մեկ մկանի կամ մկանային խմբերի վրա։
Ֆոկուսային։ Ընդգրկում է միայն մեկ մկան կամ մարմնի մաս, օրինակ, ձեռքեր կամ աչքեր։ Օրինակ, բլեֆարոսպազմը՝ մեկ կամ երկու կոպերի անոմալ կծկումները, պարանոցային ջղաձգումը, գրելու կամ ձեռքի այն մկանների ջղաձգումը, որոնք պատասխանատու են գրիչը կամ մատիտը ճիշտ բռնելու համար։ Այլ կերպ ասած, եթե կծկանքը կամ ցնցումն ընդգրկում է մեկ որոշակի տեղամաս, դիստոնիայի այս տեսակն անվանում են ֆոկուսային։
Պարանոցային։ Վերաբերվում է պարանոցի մկաններին։ Պարանոցային դիստոնիայի ժամանակ հիմնական ախտանիշը ծուռվզությունն է, որը հատկապես տարածված է 30-ն անց անձանց մոտ։ Հիվանդության այս ձևի ժամանակ պարանոցի մկաններն այնքան կծկված են, որ գլուխը հետ է թեքվում կամ պտտվում կողքի, հնարավոր է նաև արտահայտված առաջ թեքում։ Պարանոցային դիստոնիան հաճախ դեղերի ընդունման հետևանք է, որն ընդհատում են։
Սեգմենտային։ Վերաբերվում է մարմնի երկու և ավելի շրջաններին, օրինակ, պարանոց և ոտք, երկու ոտք, երկու ձեռք և այլն։
Գանգային։ Ընդգրկված են ստորին ծնոտի, լեզվի և կզակային մկանները։ Առաջացնում է սննդի, ջրի, թքի կլման դժվարացում։ Կարող է ազդել ձայնի տեմբրի, խոսելու ունակության վրա։
Բազմաֆոկալ։ Ընդգրկված են մարմնի երկու և ավելի մասեր, ընդ որում, միմյանց միջև կապը պարտադիր չէ։
Ընդհանրացված։ Տեղակայվում է հետևյալ ձևով՝ ողնաշարի մկանները և առնվազն երկու վերջույթ, կամ մարմնի ցանկացած երկու հատված։ Ոտքի մկանները միշտ չէ, որ ախտահարված են։
Հեմիդիստոնիա։ Մարմնի մեկ կեսի ախտահարում։
Դեղորայքային։ Կարող է առաջացնել դիստոնիայի տարբեր տեսակներ, օրինակ, ֆոկուսային կամ բազմաֆոկալ։ Արձանագրվել են դեպքեր, որոնց ժամանակ դեղորայքային դիստոնիան ինքնուրույն անցել է մկանային կծկանքներ առաջացնող դեղերն ընդհատելուց մի քանի օր անց։
Ընտանեկան, ոչ ընտանեկան։ Դիստոնիայի ժառանգական տեսակը կոչվում է ընտանեկան, կարող է ժառանգվել վերոնշյալներից ցանկացածը։ Ոչ ընտանեկան` նշանակում է, որ նույնիսկ լիովին առողջ հարազատների մոտ հիվանդությունը կարող է դրսևորվել կամ ծննդյան պահից, կամ ավելի ուշ շրջանում։
Իդիոպաթիկ։ Զարգանում է առանց ակնհայտ պատճառների, սպոնտան։
Դիստոնիան դասակարգում են նաև ըստ մարմնի ախտահարված մասերի կամ վերջույթների։
Դիստոնիայի բոլոր դրսևորումների գրեթե 90%-ը կազմում է պարանոցային դիստոնիան, որն ընդգրկում է պարանոցի մկանները կամ բլեֆարոսպազմը (կոպերը)։ Երկուս էլ իրականում ֆոկալ դիստոնիայի ենթատեսակներ են, որոնք զարգանում են ավելի հասուն տարիքում և ոչ վաղ մանկության շրջանում, բուժման ենթարկվում են ժամանակին ախտորոշման և համալիր թերապևտիկ մոտեցման դեպքում։
Մկանների դիստոնիայի պատճառները, ախտորոշումը
Հիմնականում մկանային դիստոնիան չունի հստակ պատճառներ։ Դիստոնիան ուղեղի հիմային հանգույցների աշխատանքի խանգարման հետևանք է։ Ուղեղի այս հատվածը պատասխանատու է մկանների կծկման նախաձեռնության համար։ Տվյալ վիճակի հիմնական խնդիրը նյարդային իմպուլսների և մկանների միջև հաղորդակցման խանգարումն է։
Ձեռքբերովի դիստոնիան միշտ հիմային հանգույցների վնասման հետևանք է։
Վերոնշյալներից զատ, դիստոնիայի պատճառներ կարող են լինել.
- ուղեղի վնասվածքը,
- կաթվածը,
- ուղեղի ուռուցքը,
- թթվածնային քաղցը,
- վարակիչ հիվանդությունները (վարակիչ բնույթի էնցեֆալիտ, մենինգիտ),
- դեղերի նկատմամբ ռեակցիան,
- կապարով թունավորումը,
- ածխածնի մոնօքսիդի թունավոր ազդեցությունը։
Իդիոպաթիկ կամ առաջնային դիստոնիան ժառանգվում է ծնողներից։ Այս խնդրի որոշ կրողներ, ըստ էության, առողջ են, սակայն հիվանդությունը փոխանցվում է նրանց երեխաներին։ Նույն ընտանիքում իդիոպաթիկ դիստոնիայի ախտանիշները կարող են տարբերվել ընտանիքի յուրաքանչյուր անդամի մոտ։ Ինտենսիվությունը կարող է տարբեր լինել՝ չափավորից, որն անվնաս է, մինչև ինտենսիվ, որը խոչընդոտում է առօրյա խնդիրների իրականացմանը։
Եթե դիստոնիայի պատճառները հայտնի չեն, այն կոչվում է առաջնային։
Երկրորդային մկանային դիստոնիան զարգանում է որպես հիմնական հիվանդության ախտանիշ կամ վնասվածքի հետևանք։
Երկրորդային դիստոնիայի ընդհանուր պատճառներն են.
- գանգուղեղային վնասվածք,
- էնցեֆալիտ,
- պարկինսոնյան հիվանդություն,
- կաթված,
- մենինգիտ։
Հիվանդության տեսակը որոշվում է ջղաձգման շրջանով։ Բարձիթողի վիճակներն ախտորոշվում են արտաքին նշաններից ելնելով՝ առանց լրացուցիչ ախտորոշիչ միջոցառումների։
Ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ է.
- արյան քննություն,
- մեզի քննություն,
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա,
- գենետիկ փորձաքննություն,
- ֆիզիկական զննում։
Դիստոնիայի ախտանիշները, ռիսկի գործոնները
Դիստոնիայի ախտանիշները տատանվում են՝ հիվանդության տեսակով և տարիքով պայմանավորված։ Վաղ սկզբի դեպքում ախտանիշները դրսևորվում են մանկության կամ դեռահասունության շրջանում։ Սովորաբար, առաջինը տուժում են ոտքերը և ձեռքերը, կամ մարմնի վերին մասի մկանները։
Դիստոնիայի ժամանակ առավել հաճախ ախտահարվող մկանների տեսակները.
- պարանոցի մկաններ,
- ոտքերի և ձեռքերի մկաններ,
- մեջքի մկաններ։
Հասուն տարիքում սկսվող դիստոնիայի ժամանակ ախտահարվում են պարանոցը, ձեռքերը կամ գլուխը։
Վաղ մկանային դիստոնիայի ախտանիշները.
- մկանային կծկանքներ,
- ախտաբանական սխալ կեցվածք (կորացած և արտափքված կրծքավանդակ),
- ձեռքի կամ ոտքի պտույտ դեպի ներս՝ դեպի իրանը,
- մարմնի հաճախակի և արագ ջղաձգումներ,
- անոմալ քայլվածք (հավասարակշռության բացակայություն),
- մարմնի թեքում մի կողմի վրա,
- միոկլոնուս,
- միակողմանի կամ երկկողմանի շլություն,
- ոտնաթաթի լարում,
- մկանների ավելորդ լարվածություն,
- գերլարվածության հետևանքով առաջացած մկանացավեր,
- մկանների կոշտություն,
- պարանոցի ոլորում,
- գլխի աննորմալ թեքում մի կողմի վրա,
- ոտնաթաթի և ոտքի դիրքի փոփոխություն մարմնի առանցքի նկատմամբ,
- մատների կծկանքներ,
- աչքերի լորձաթաղանթի գրգռում,
- լուսազգայնության բարձրացում,
- աչքերի անվերահսկելիորեն փակում,
- ճնշված, ցածր ձայն,
- գիշերային խռմփոց,
- «չորացած կոկորդի» զգացում,
- խոր ներշնչման հետ կապված խնդիրներ,
- վերջույթների դող,
- տարբեր տեսակի ցնցումներ (մեքենագրուհու ջղաձգումներ, գոլֆիստի ջղաձգումներ),
- ձեռքի մեջ գրիչը, մատիտը կամ այլ մանր առարկաները պահելու անկարողություն։
Մկանային դիստոնիայի գրեթե բոլոր տեսակներն իրենց ախտանիշներով նման են և ավելի ինտենսիվ արտահայտվում են սթրեսի, վատ ինքնազգացողության, հոգնածության, մկանների հետ կապ չունեցող հիվանդությունների ժամանակ։
Ռիսկի գործոնները կամ գործոններ, որոնց հետևանքով մկանային դիստոնիան ուժեղանում է.
- սթրես,
- անքնություն,
- հոգնածություն,
- հուզական գերբեռնվածություն,
- մեծ քանակությամբ նոր տեղեկատվություն,
- վարակիչ հիվանդություններ,
- նյարդաբանական խանգարումներ,
- ալկոհոլի կիրառում,
- սուրճի և կոֆեին պարունակող մթերքների ընդունում,
- հոգեակտիվ նյութերի կիրառում,
- թմրամիջոցների կիրառում։
Մկանային դիստոնիայի բուժման մեթոդները, կանխատեսումը
Դիստոնիայի բուժումը որոշվում է հիվանդության տեսակով և հստակ կլինիկական պատկերով։ Սակայն գոյություն ունի բուժման չորս հիմնական մեթոդ, որոնք կիրառվում են գրեթե բոլոր տեսակների ժամանակ.
- բոտուլոտոքսին. լայնորեն կիրառվում է այնպիսի նյարդաբանական վիճակների բուժման համար, ինչպիսիք են մկանների անոմալ ջղակծկումները. տոքսինը ներմուծվում է հենց ախտահարված մկանների մեջ՝ կծկանքները ժամանակավորապես թուլացնելու կամ նվազեցնելու նպատակով,
- դեղեր. օրինակ, հակախոլիներգիկ պատրաստուկներ, բակլոֆեն և միոռելաքսանտներ,
- ֆիզիոթերապիա. մկանային տոնուսի և տարածության մեջ մարմնի դիրքի բարելավման, մկանային թուլության կանխարգելման համար վարժությունների հատուկ ծրագիր,
- վիրահատական բուժում. կիրառվում է այն դեպքում, երբ բուժման այլ մեթոդները սպասելի արդյունք չեն տալիս։ Բուժման այս ձևի դեպքում մկանները վերահսկող նյարդերը ենթարկվում են ընտրովի ծայրամասային նյարդազրկման։
Բուժման մեթոդ է նաև հատուկ սարքով էլեկտրոդների ժամանակավոր փոխպատվաստումը` գլխուղեղ, որը նման է սրտի ռիթմը վարող սարքին (ուղեղի խորը խթանման մեթոդ)։
Դիստոնիայի դրսևորումները նվազեցնող պատրաստուկներ են.
- Լևոդոպան,
- Պրոցիկլիդին հիդրոքլորիդը,
- Դիազեպամը,
- Լորազեպամը,
- Կլոնազեպամը,
- Բակլոֆենը։
Կանխատեսումը
Դիստոնիան անկանխատեսելի հիվանդություն է։ Այն դանդաղ զարգանալու հակում ունի, և հիվանդի ախտանիշների ծանրության աստիճանը կախված է անհատական պատճառներից, ընդհանուր առողջական վիճակից, հիվանդության առաջխաղացման աստիճանից և ընդհանուր գործոններից։ Ֆոկալ դիստոնիան զարգանում է դանդաղ` գրեթե 5 տարվա ընթացքում, որից հետո տեղի է ունենում առողջական վիճակի կտրուկ վատթարացում։
Երբեմն հիվանդի վիճակն ինքնուրույն բարելավվում է, իսկ ախտանիշները գրեթե անհետանում են։ Այս վիճակը կոչվում է ամբողջական ռեմիսիա, տեղի է ունենում հիվանդների մոտավորապես 5-10%-ի մոտ։ Ընդհանուր ռեմիսիան բնորոշ է երկրորդային դիստոնիայով մարդկանց, որն առաջանում է դեղերի ընդունման կամ սթրեսի, վնասվածքի կամ այլ գործոնների ազդեցությամբ։ Պարկինսոնի հիվանդության ժամանակ, օրինակ, բարձր մկանային տոնուսի ախտանիշները պահպանվում են մինչև կյանքի վերջ։


Կարդացեք նաև

Ի՞նչ պատճառներ ունի ներգանգային գերճնշումը
Ներգանգային գերճնշումը /ՆԳԳ/ որպես համախտանիշ հանդիպում է շատ հիվանդությունների...



Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...



Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...



Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...



Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...



Ո՞ր գործոններն են նպաստում ինսուլտի առաջացմանը, և ինչպե՞ս կանխարգելել այն։
Ինսուլտի առաջացմանը նպաստող հիմնական գործոններն են՝ ծխելը, զարկերակային հիպերտենզիան...



Ի՞նչ է ցրված սկլերոզը և որո՞նք են նրա առաջացման պատճառները
Ցրված սկլերոզը /ՑՍ/ առավել հաճախ հանդիպող դեմիելինիզացնող հիվանդություններից է...



Ներգանգային հիպերտենզիան /ՆԳՀ/ ճնշման բարձրացումն է գլխում: Այն կարող է ի հայտ գալ գլխուղեղի հիվանդությունների ժամանակ/ գլխուղեղային վնասվածք, ուռուցք, ներգանգային արյունազեղում, էնցեֆալոմենինգիտ և այլն/...



Ներգանգային հիպերտենզիան /ՆԳՀ/ ճնշման բարձրացումն է գլխում: Այն կարող է ի հայտ գալ գլխուղեղի հիվանդությունների ժամանակ/ գլխուղեղային վնասվածք, ուռուցք, ներգանգային արյունազեղում, էնցեֆալոմենինգիտ և այլն...



Մի քանի խոսք Ժիլ Դե Լա Տուրետտ համախտանիշի մասին
Զրույցը սկսենք պատմական ակնարկից։ Նման ախտորոշում, սակայն ոչ այդ անունով, առաջին անգամ տրվել է...



Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, նևրոզով հիվանդների քանակը վերջին 65 տարվա ընթացքում ավելացել է 24 անգամ։ Ստացվում է՝ նևրոզի հետ առնչվելու հավանականությունն ավելի մեծ է, քան մեզ թվում է...



Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...



Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված ձևն է։ Այն նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն առաջին անգամ նկարագրվել է 1907 թվականին գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցհեյմերի կողմից...



Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հղիություն. 1-ին ամիս
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն