Նյարդաբանություն
Գլխուղեղի և նրա անոթների մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). nairimed.com
Գանգուղեղային վնասվածք (ՄՌՏ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայից (ՀՏ) հետո), ուղեղի արյան շրջանառության իշեմիկ կամ հեմոռագիկ բնույթի սուր խանգարում (ՄՌՏ իրականացվում է ՀՏ-ից հետո):
Գլխուղեղի և գլխի անոթների ՄՌՏ պլանային հետազոտության ցուցումները
- Գլխուղեղի և նրա թաղանթների, հիպոֆիզի ուռուցքի կասկած,
- դեգեներատիվ կամ դեմիելինիզացնող հիվանդությունների ախտորոշումդ
- գլխուղեղի օջախային բորբոքային գործընթացների ախտորոշում,
- գլխուղեղի զարկերակ-երակային անևրիզմաների, ներգանգային անոթների ստենոզների, անոթային մալֆորմացիաների հայտնաբերում,
- գլխուղեղի ողնուղեղային հեղուկի ուղիների և ողնուղեղային հեղուկ պարունակող կառուցվածքների վիճակի գնահատում (կիստաներ, հիգրոմաներ, պորէնցեֆալիա),
- ուղեղի զարգացման արատների հայտնաբերում,
- ուղեղի արյան շրջանաոռւթյան խանգարումից հետո գլխուղեղի վիճակի գնահատում,
- գլխուղեղի վիճակի գնահատում` գանգուղեղային վնասվածքից հետո,
- գլխուղեղի հիվանդությունների վիրահատական բուժման արդյունքների գնահատում,
- հիպոֆիզի հիվանդությունների հայտնաբերում:
Ակնաբուժության ոլորտ
- Ակնակապճի ծավալային ախտահարումներ,
- տեսողական նյարդի ատրոֆիա:
Քիթկոկորդականջաբանության ոլորտ
- Քթըմպանի, քթի հարակից խոռոչների ծավալային ախտահարումներ,
- լսողական նյարդերի նևրինոմայի բացառում:
Գլխուղեղի անոթների մագնիսառեզոնանսային անգիոգրաֆիա
Անոթներ ՄՌ-անգիոգրաֆիան թույլ է տալիս կարճ ժամանակում՝ առանց կոնտրաստ նյութերի կիրառման, տեսանելի դարձնել գլխուղեղի անոթները:
ՄՌ-անգիոգրաֆիան հիվանդների առաջնային հետազոտման ժամանակ կիրառվում է որպես սքրինինգ-մեթոդ:
Անոթների ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս.
- տեղեկատվություն ստանալ ձևաբանության մասին,
- որոշել անոթային մալֆորմացիաների չափերը,
- որոշել անատոմիական տեղակայումը,
- գնահատել զարկերակ-երակային մալֆորմացիայի հանգույցի և սնուցող զարկերակների փոխհարաբերակցությունը,
- գնահատել երակային դրենաժի բնույթը,
- որոշել միջին, խոշոր և հսկա անևրիզմաների չափերը,
- տարբերակել անևրիզմայի գմբեթը, մարմինը, վզիկը,
- գնահատել վզիկ-մարմին փոխհարաբերակցությունը,
- ուղղակի նշաններով հայտնաբերել ներլուսանցքային թրոմբի առկայությունը:
Բարդ ախտորոշիչ դեպքերում ուռուցքի կամ անոթային մալֆորմացիայի տարբերակման համար հնարավոր է հիվանդին լրացուցիչ կոնտրաստ նյութի ներարկում: Գլխի համալիր ՄՌՏ-ն կարող է տևել մինչև մեկ ժամ:
ՄՌՏ հետազոտության արժեքը կախված է իրականացվող հետազոտության առանձնահատկություններից, օրինակ, անոթների լրացուցիչ հետազոտության իրականացումից: Կոնտրաստով ՄՌՏ հետազոտության գինն ավելի բարձր է:
«Նաիրի» ԲԿ ախտորոշման ծառայության շրջանակում իրականացվող գլխուղեղի (անոթների) ՄՌՏ հետազոտության առավելություններն են.
- Դուք ստանում եք նկարների որակյալ վերծանում ՄՌՏ ախտորոշման առաջատար մասնագետների կողմից,
- ՄՌՏ-ից հետո՝ առանց ժամանակ կորցնելու, Դուք կստանաք փորձառու նյարդաբանների խորհրդատվություն՝ բուժման մանրակրկիտ ցուցումներով, բուժվել նրանց հսկողությամբ:
- ներկայացված է գլխացավի և ուղեղի արյան շրջանառության խանգարումների ախտորոշման համար անհրաժեշտ միջոցառումների ամբողջ համալիրը:
24.11.2021 Կարդացեք նաև
05.02.2024
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ