Նյարդաբանություն
Ինչպե՞ս խուսափել Այցհեյմերի հիվանդությունից. armeniamedicalcenter.am
Հիշողության վատացումը զարգանում է տարիքի հետ, աստիճանաբար՝ նյարդային հյուսվածքի օրգանական ախտահարման արդյունքում: Այցհեյմերի հիվանդության (ծերունական թուլամտության) ժամանակ առաջանում են սպիտակուցային մանր հանգույցներ, որոնք քայքայում են նեյրոնային կապերը և վատացնում ազդանշանների հաղորդումը:
Հիվանդն սկսում է մոռանալ նախ` ներկայի հետ կապվածը (շաբաթվա օրերը, հեռախոսազանգերը, կարևոր միջոցառումները), հետո` ամեն բան (կորցնում է գիտելիքները, անգամ ամենապարզ ունակությունները` կապել կոշկակապերը, միացնել վառարանը, բացել դուռը և այլն), դադարում է հետևել անձնական հիգիենային, ժամանակի ընթացքում դադարում է ճանաչել հարազատներին, կարող է դառնալ գրգռված, ագրեսիվ, կասկածամիտ, խոսքը վատանում է, դառնում անհասկանալի, քայլվածքը՝ անհաստատ: Ծանր դեպքերում դառնում են անկողնային հիվանդներ` մինչև մահը:
Դա ծանր փորձություն է ինչպես հիվանդի, այնպես էլ նրա հարազատների համար: Հիվանդին խնամելու համար հարազատները ստիպված են լինում թողնել աշխատանքը, փոխել կյանքի ընթացքը, արդյունքում դառնում են գրգռված, դեպրեսիվ:
Ամբողջ աշխարհում գնալով ավելանում է Այցհեյմերի հիվանդությամբ տառապողների թիվը:
Ցավոք, դեմենցիան հնարավոր չէ բուժել, սակայն դրա զարգացումը կանխել կարող է ամեն ոք:
Կանխարգելում
- Կանոնավոր մարզել ուղեղը՝ լեզուներ սովորելով, մաթեմատիկական խնդիրներ, ռեբուսներ լուծելով, բանաստեղծություններ, տեքստեր անգիր անելով և այլն: Փորձել գրել և՛ աջ, և՛ ձախ ձեռքերով, հաճախ վերադասավորել տան, աշխատասենյակի կահույքը:
- Ճանապարհորդել անծանոթ երկրներում և վայրերում, որևէ տեղ գնալիս ամեն անգամ դա անել նոր ճանապարհով:
- Գրքեր կարդալ,, նվագել, զբաղվել ձեռագործով, շախմատ խաղալ:
- Շատ շարժվել, մարզվել, հաճախել պարի դասերի, աշխատել բանջարանոցում. այդ ամենը կօգնի լավացնել ուղեղի արյան շրջանառությունը:
- Լիարժեք և չափավոր սնվել: Սահմանափակել ճարպոտ, աղի, ապխտած, պահածոյացված մթերքները, ավելի շատ օգտագործել թարմ մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն, խաշած, շոգեխաշած կերակուրներ, ձուկ և ծովամթերք: Ալկոհոլը (բնական) կարելի է օգտագործել կանոնավոր, բայց քիչ քանակով, շատ ջուր խմել: Ընդունել բավարար քանակի սպիտակուցներ, ածխաջրատներ, ճարպեր, միկրոէլեմենտներ, վիտամիններ:
- Հրաժարվել ծխելուց:
- Քնել օրը 6-8 ժամ՝ օդափոխված ննջարանում և հարմարավետ մահճակալում:
- Հրաժարվել դեղերի ավելորդ, ոչ նպատակային օգտագործումից (հատկապես քնաբեր և հակադեպրեսանտ պատրաստուկներից):
- Հսկել և կարգավորել զարկերակային ճնշումը, քաշը, առողջությունն` ընդհանրապես:
- Շփվել մարդկանց հետ, ցանկալի է՝ անմիջական, հաճախ զանգահարել, հանդիպել ծանոթներին, ստեղծել նոր ծանոթություններ, խուսափել դժգոհ, դեպրեսիվ մարդկանցից:
29.06.2021 Կարդացեք նաև
05.02.2024
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ