Նյարդաբանություն
Ինչու՞ ենք ուշաթափվում. nairimed.com
Ուշագնացություն կամ գիտականորեն` սինկոպե, ասելով հասկանում ենք գիտակցության հանկարծակի, անսպասելի կորուստը, որը մի քանի րոպեից ավելի չի տևում, հաճախ տևում է վայրկյաններ։
Ուշագնացությունը տեղի է ունենում ուղեղի արյունամատակարարման անբավարարության հետևանքով։ Հիմնականում այն արյան ճնշման անկման հետևանք է։
Սովորաբար մենք զգում ենք ուշագնացության վտանգը։ Ուշագնացությանը նախորդում են հետևյալ նշանները.
- շշմածություն,
- կտրուկ գունատության առաջացում,
- ընդհանուր թուլություն, գլխապտույտ, ոտքերի թուլություն,
- աչքերի առաջ սևանում է, ականջներում աղմուկի առաջացում,
- արտահայտված քրտնարտադրություն։
Ուշագնացության զարգացման մեխանիզմները
Նեյրոմեդիատորային ուշագնացությունն առաջանում է վեգետատիվ նյարդային համակարգի աշխատանքի խանգարման հետևանքով։ Տարբեր պատճառներով փոխվում է անոթների տոնուսը, դանդաղում սրտի ռիթմը, իջնում է ճնշումը։ Որպես հետևանք, տեղի է ունենում ուղեղի անբավարար արյունամատակարարում: Ուշագնացությունները հաճախ ունեն նեյրոմեդիատորային բնույթ (շոգ, տոթ, սթրես, վախ և այլն)։
Առիթմոգեն ուշագնացությունն առաջանում է սրտի ռիթմի կտրուկ խանգարումների դեպքում։ Այդպիսի ուշագնացությունը բնորոշ է սրտային հիվանդություններին։
Օրթոստատիկ ուշագնացությունն առաջանում է պառկած դիրքից կտրուկ կանգնելիս։ Անոթները չեն հասցնում արձագանքել մարմնի նոր դիրքին, և տեղի է ունենում գլխից արյան արտահոսք։
Ցերեբրովասկուլյար ուշագնացությունը պայմանավորված է ուղեղի անոթների ախտաբանության հետևանքով` ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ։
Ուշագնացության և գիտակցության կորստի պատճառները
Պատճառները տարբեր են՝ ամենասովորականից (անբարենպաստ պայմաններ` իրավիճակային) մինչև լուրջ հիվանդություններ, որոնք անհետաձգելի բուժում են պահանջում։
Իրավիճակային ուշագնացություններ.
- տոթը, շոգը, ջերմային հարվածը` ուշագնացության ամենահաճախ հանդիպող պատճառներն են, հատկապես հիպոտոնիայով՝ ցածր զարկերակային ճնշմամբ, մարդկանց համար,
- քաղցը, ծարավը, որոնց առաջացմանը կարող են նպաստել նաև արտահայտված ջրազրկումը (փսխում, լուծ, առատ քրտնարտադրություն),
- չափազանց ձիգ, ճնշող, կոշտ սեղմիրանով հագուստը, որոնք անցյալում կանանց մոտ տարածված ուշագնացությունների պատճառ էին,
- հոգեհուզական ուժեղ ցնցումները՝ տհաճ լուր, վախ, խուճապ,
- գերլարվածությունը՝ մտավոր և ֆիզիկական,
- երկարատև նույն դիրքում մնալուց հետո դիրքի կտրուկ փոփոխությունը (մահճակալի, աթոռի վրայից վեր կենալիս),
- ուժեղ ցավը։
Երբեմն ուշագնացություններ լինում են հղիների մոտ, ինչը հաճախ լինում է ճնշման անկման պատճառով։ Դրանից զատ, արյունամատակարարումը խանգարվում է արյունատար անոթների վրա արգանդի ճնշման հետևանքով։
Ուշագնացություն կարող են առաջացնել.
- սակավարյունությունը` արյունահոսության ժամանակ տեղի ունեցած արյան մեծ կորստի հետևանքով,
- թերճնշումը. ցածր զարկերակային ճնշմամբ մարդիկ երբեմն ունենում են ուշագնացություններ,
- վեգետաանոթային դիստոնիան, ինչն ախտաբանական վիճակ է, բնութագրվում է վեգետատիվ նյարդային համակարգի գործունեության խանգարումներով, որը պատասխանատու է անոթների և օրգանների ներդաշնակ աշխատանքի համար (վեգետաանոթային դիստոնիայով հաճախ տառապում են դեռահասները),
- խուճապային գրոհներ,
- արյան մեջ գլյուկոզայի իջեցում (հիպոգլիկեմիա), ինչը լինում է ո՛չ միայն շաքարային դիաբետով հիվանդների մոտ, այլ նաև լարված ֆիզիկական ծանրաբեռնվածությունների, ալկոհոլային հարբեցողության, երկարատև քաղցի ժամանակ։
Ուշագնացությունները կարող են վտանգավոր լինել, երբ հիվանդությունների ախտանիշ են.
- անոթային հիվանդություններ և ախտաբանություններ՝ անոթների ստենոզ (նեղացում), աթերոսկլերոզ, պարանոցային օստեոխոնդրոզ,
- սրտային ախտաբանություններ՝ սրտային անբավարարություն, առիթմիա, բրադիկարդիա, կարդիոմիոպաթիա,
- էնդոկրին խանգարումներ,
- ուղեղի ուռուցք, գանգուղեղային վնասվածք,
- նյարդային վարակներ։
Ինչպե՞ս ազատվել ուշագնացություններից
Այսպես կոչված իրավիճակային ուշագնացություններն առողջության համար վտանգ չեն ներկայացնում։ Պարզապես պետք է ձգտել չհայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ կա ուշագնացության ռիսկ, հատկապես, եթե մարդը տարեց է կամ հիպոտոնիկ հիվանդություն ունի։ Հնարավորին պետք է խուսափել արևի տակ երկար մնալուց, տոթ տարածքներից, ուղևորներով լեցուն տրանսպորտից, մահճակալից կամ աթոռից կտրուկ չկանգնել, խուսափել երկարատև քաղցած մնալուց և այլն։
Հղիության ժամանակ առաջացած ուշագնացությունների դեպքում հարկ է չանհանգստանալ, սակայն բժշկին, ամեն դեպքում, պետք է տեղյակ պահել, հատկապես, եթե այն հաճախանում է։
Զարկերակային թերճնշման և վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ ուշագնացությունները բավականին հաճախ հանդիպող երևույթ են, սակայն կյանքին վտանգ չեն սպառնում։ Այդպիսի ուշագնացությունները կարելի է կանխել անոթների մարզման միջոցով։ Այդ նպատակով հարմար կլինեն բուժական մարմնամարզությունը, ջրային միջոցառումները (ջրցողումը, կոնտրաստ ցնցուղը), յոգան և այլն:
Պարանոցային հատվածի օստեոխոնդրոզը, բացի ուշագնացություններից, բնութագրվում է գլխացավերով, ձեռքերի և ոտքերի թմրածությամբ, ձեռքերում, պարանոցում, ուսերում` ցավային զգացողություններով։ Այս հիվանդությունը տհաճ է և հյուծող։ Անկասկած պետք է դիմել բժշկի, հետազոտվել և բուժվել։
Ե՞րբ է ուշաթափությունն, իսկապես, վտանգավոր
Անհանգստության և բժշկին դիմելու առիթ է սրտային (առիթմոգեն) ուշագնացությունը, որն առաջանում է սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։
Ի տարբերություն այլ ձևերի, առիթմոգեն ուշագնացությունն առաջանում է անկախ անբարենպաստ պայմանների առկայությունից։ Այս դեպքում հիվանդը կարող է լինել ցանկացած դիրքում, նույնիսկ` պառկած։
Երբեմն ուշագնացությունից առաջ կարող է սրտի ռիթմի խանգարումներ կամ ուժեղ սրտխփոց առաջանալ։
Սրտային ուշագնացությունը չի կարելի անտեսել։ Անհրաժեշտ է դիմել մասնագետի և հետազոտվել։
16.12.2020 Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
12.01.2024
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
20.12.2023
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
30.10.2023
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
24.10.2023
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
27.09.2023
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
15.09.2023
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
11.05.2023
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
18.04.2023
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
24.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
20.02.2023
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
01.02.2023
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
27.01.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYZIeKMB' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ