Նյարդաբանություն
Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի (ՆՑԴ) ժամանակ բավականին հաճախակի հանդիպող ախտանիշ է: Առանձնացնում են ցավային զգացողության 4 տեսակ:
ՊԱՐԶ ԿԱՐԴԻԱԼԳԻԱ
Նվվացող կամ ճմլող ցավ գագաթնային կամ պերիկարդիալ շրջանում, թույլ կամ տանելի, տևողությունը մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ, որը դիտվում է 95 տոկոս հիվանդների մոտ: Անգիոնևրոտիկ կարդիալգիան (25 տոկոս հիվանդների մոտ) նոպայաձև է, համեմատաբար` կարճատև, սակայն օրվա ընթացքում կարող է հաճախ կրկնվել: Լինում է տարբեր տեղակայման, սեղմող կամ ճնշող ցավ, որը հիմնականում ինքնուրույն անցնում է, կամ անցնում է վալիդոլի կամ նիտրոգլիցերինի ընդունումից: Կարող է ուղեկցվել անհանգստությամբ, օդի պակասի զգացողությամբ, պուլսի արագացմամբ: Չի ուղեկցվում էՍԳ իշեմիկ փոփոխություններով: Դրա հիմքում հնարավոր է կորոնար զարկերակների տոնուսի խանգարումն է և հիպերվենտիլյացիան:
ՆՈՊԱՅԱՁԵՎ ՁԳՁԳՎՈՂ ԿԱՐԴԻԱԼԳԻԱ
Ինտենսիվ ճնշող կամ նվվացող ցավ, որը չի թեթևանում վալիդոլի և նիտրոգլիցերինի ընդունումից, ուղեկցվում է վախով, դողով, սրտխփոցով, հևոցով, զարկերակային ճնշման բարձրացումով: Այն անցնում է, սովորաբար, սեդատիվ միջոցների և բետա-պաշարիչների համակցմամբ: Լինում է ՆՑԴ ծանր ընթացքով հիվանդների 32 տոկոսի մոտ: Պաթոգենեզում դեր ունի հիպերկատեխոլամինեմիան, որն արդյունք է հոգեծին կրիզների կամ հիպոթալամուսի դիսֆունկցիայի:
ՍԻՄՊԱՏԱԼԳԻԿ ԿԱՐԴԻԱԼԳԻԱ
Պերիկարդիալ կամ պարաստերնալ շրջանում այրող կամ ճզմող ցավը գրեթե միշտ ուղեկցվում է միջկողային հատվածների պալպացիայի ժամանակ հիպերալգեզիայով: Ցավը չի անցնում նիտրոգլիցերինի, վալիդոլի վալոկորդինի ընդունումից: Լինում է ՆՑԴ 19 տոկոս հիվանդների մոտ: Պատճառը, թերևս, սրտային սիմպատիկ հյուսակի գրգռվածությունն է:
ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊՍԵՎԴՈՍՏԵՆՈԿԱՐԴԻԱ
Ճնշող, նվվացող, սեղմող ցավ` սրտի շրջանում կամ կրծոսկրի ետևում, որն առաջանում կամ ուժեղանում է քայլելիս, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Ի հայտ է գալիս ՆՑԴ 20 տոկոս հիվանդների մոտ:
01.02.2020 Կարդացեք նաև
05.02.2024
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ