Նյարդաբանություն
Եռորյակ նյարդի նևրալգիա
Եռորյակ նյարդի նևրալգիան նոպայաձև ընթացքով քրոնիկական հիվանդություն է, բնորոշվում է եռվորյակ նյարդի մեկ կամ մի քանի ճյուղերի նյարդավորման շրջանում հանկարծակի առաջացող՝ կրակող, այրող, ծակող, էլեկտրական հոսանքի հարվածի նմանվող սուր ցավերի առաջացմամբ։ Ցավերը հիմնականում կրում են միակողմանի բնույթ` հաճախ աջից։
Այն համեմատաբար քիչ հանդիպող հիվանդություն է. հանդիպում է 4։100.000 հաճախականությամբ։
Կանանց մոտ հիվանդությունը հանդիպում է առավել հաճախ, քան տղամարդկանց մոտ։ Հիվանդությունը հիմնականում ի հայտ է գալիս 40-ն անց տարիքում։
Ցավային նոպայի տևողությունը, սովորաբար, տատանվում է մի քանի վայրկյանից մինչև 2 րոպե։ Օրվա ընթացքում կարող է դիտվել 30 և ավելի ցավային նոպաներ։ Երկու նոպաների միջև ժամանակահատվածում պացիենտն իրեն լիովին լավ է զգում։
Որոշ գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են` ցուրտը , ծամելը, խոսելը, ժպտալը, դեմքին հպվելը, կարող են հանգեցնել ցավային նոպայի առաջացման։
Եռորյակ նյարդի նևրալգիայի ախտորուշումը և բուժումը պահանջում է միջդիսցիպլինար մոտեցում`՝ ստոմաոտոլոգների, նյարդաբանների, դիմածնոտային վիրաբույժների, նյարդավիրաբույժների։ 80% դեպքերում առաջին օղակը, ում դիմում են պացիենտնտենրը, ստոմատոլոգներն են։ Նման հիվանդները շատ հաճախ դիմում են ստոմատոլոգի` գանգատվելով ատամնացավից և, սխալմամբ, կատարվում է առողջ ատամների հեռացում։
Թեև եռվորյակ նյարդի նևրալգիան առաջին անգամ գիտական կերպով նկարագրվել է դեռևս 1671 թ., սակայն առայսօր շատ հարցեր մնում են անպատասխան։
Տարբերում են նևրալգիայի առաջնային (իդիոպաթիկ) և երկրորդային (ախտանշային) ձևերը։ Առաջնային նևրալգիայի ժամանակ օրգանիզմում որևէ օրգանական շեղում հայտնաբերել չի հաջողվում և նևրալգիան հանդես է գալիս որպես «ինքնուրույն» ախտաբանական վիճակ։
Երկրորդային նևրալգիայի դեպքում նևրալգիան տարբեր ախտաբանական վիճակների հետևանք է, ինչպիսիք են ցրված սկլերոզը, գլխուղեղի նորագոյացությունները, եռվորյակ նյարդի կոմպրեսիան, զարկերակային հիպերտենզիան, շաքարային դիաբետը, ալկոհոլիզմը, տարիքային փոփոխությունները և այլն։ Նման իրավիճակներում, եթե առաաջացման պատճառը հայտնի է, և այդ պատճառը անդարձելի փոփոխություններ չի առաջացրել` հիմնական պատճառը վերացնելով, հնարավոր է վերացնել նաև նևրալգիան։ Երկրորդային նևրալգիան հանդիպում է 10% դեպքերում, իսկ նևրալգիաների 90% դեպքերում այն առաջնային է կամ իդիոպաթիկ, այսինքն, կիրառական բժշկության միջոցներով հնարավոր չէ օրգանիզմում հայտնաբերել որևէ շեղում։
Առաջնային նևրալգիայի դեպքում բուժումն ուղղված է ցավի վերացմանը, այսինքն, կատարվում է ախտանշային բուժում։
Առաջնային և երկրորդային նևրալգիաներ բաժանումը խիստ պայմանական է քանի որ անգամ առաջնային նևրալգիայի ժամանակ առկա է ինչ-որ պատճառ, որը սակայն ախտորոշման միջոցների ներկա զարգացվածության մակարդակում չի հայտնաբերվում։ Հետեւաբար, ըստ էության, բոլոր նևրալգիաները երկրորդային են։
Եռորյակ նյարդի նևրալգիայի ախտորոշումը, սովորաբար, դժվարություն չի ներկայացնում` բնորոշ կլինիկական դրսևորումների հիման վրա։ Չնայած երբեմն ատիպիկ ընթացքով նևրալգիաների պարագայում անրաժեշտ է այն տարբերակել դիմածնոտային շրջանի մի շարք հիվանդություններից։ Եռորյակ նյարդի նևրալգիա ախտորոշումից հետո նևրալգիայի բնույթը հասկանալու ( առաջնային կամ երկրորդային), ինչպես նաև օրգանական ախտահարումները բացառելու և բուժման ռազմավարությունը որոշելու նպատակով անրաժեշտ է կատարել գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն։
Շատ հաճախ եռորյակ նյարդի նևրալգիայով հիվանդները դիմում են համապատասխան մասնագետին` մի շարք «անհաջող» բուժումներից հետո։ Նման հիվանդները, հաշվի առնելով մշտական ցավային զգացողությունը, ցավազրկողների անարդյունավետությունը, նախկին «անհաջող» բուժման փորձը դիմում են բժշկի արդեն իսկ հուսալքված։ Շատ կարևոր է նման դեպքերում բժշկի ճիշտ մոտեցումը, անրաժեշտ է հանգամանալից բացատրել բուժման բոլոր մեթոդները, դրանց առավելությունները և թերությունները։ Այսօր ամբողջ աշխարհում արդյունավետ կատարվում է եռորյակ նյարդի նևրալգիայի ախտանշային բուժում։
Բուժումը կատարվում է դեղորայքային, միջամտական և վիրաբուժական մեթոդներով։
Դեղորայքային բուժումը նշանակվում է հիմնականում նեղ մասնագետների` նյարդաբանների կողմից, իսկ վիրաբուժական միջամտության անհրաժեշտության դեպքում միջամտությունը կատարվում է նյարդավիրաբույժների կողմից։
Դեղորայքային բուժումը սկզբնական շրջանում 80% հիվանդների շրջանում տալիս է բավարար արդյունք։
Վիրաբուժական եղանակը, հաշվի առնելով հնարավոր ռիսկերը, կիրառվում է այն դեպքում, երբ մյուս բոլոր բուժական միջոցներն անարդյունավետ են։
Եռորյակ նյարդի նևրալգիայի բուժման միջամտական մեթոդները լայնորեն կիրառվում են դիմածնոտային վիրաբուժության ոլորտում։ Միջամտական մեթոդների դեպքում կատարվում է պաշարում ախտահարված նյարդի շրջանում` ստանալով որոշակի թերապևտիկ արդյունավետություն։
Վերջին շրջանում կիրառվող ամենաարդյունավետ մեթոդներից է բուժումը բոտուլիաոթերապիայի միջոցով, որի դեպքում կարելի է ազատվել ցավից` 4-6 ամիս ժամկետով։
Հաշվի առնելով բուժական մեթոդների բազմազանությունը, առավել արդյունավետ բուժական արդյունավետություն ստանալու նպատակով անրաժեշտ է միջդիսցիպլինար մոտեցում` դրանով իսկ կանխատեսելի դարձնելով ցավի կառավարումը։
13.01.2020 Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
12.01.2024
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
20.12.2023
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
30.10.2023
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
24.10.2023
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
27.09.2023
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
15.09.2023
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
11.05.2023
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
18.04.2023
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
24.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
20.02.2023
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
01.02.2023
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
27.01.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY26ymPf' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ