Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Նյարդաբանություն

Կակազում. armeniamedicalcenter.am

Կակազում. armeniamedicalcenter.am

Կակազումը խոսքի դեֆեկտներից է, որի ժամանակ մարդը դժվար է խոսում: Նա նույն վանկը կարող է կրկնել մի քանի անգամ, որը, բնականաբար, ստեղծում է շփման որոշակի դժվարություններ: Հուզվելիս կակազելու արտահայտվածությունը, որպես օրենք, ուժեղանում է:

Առաջացման պատճառները

Ներկայում կարելի է տարբերել պատճառների երկու խումբ. նախատրամադրող և խթանող: Ընդ որում, որոշ պատճառաբանական գործոններ կարող են ո՛չ միայն նպաստել կակազման զարգացմանը, այլ նաև անմիջապես առաջացնել այն:

Նախատրամադրող գործոններն են.

  • ծնողների նևրոպաթիկ անամնեզ՝ նյարդային, վարակիչ և սոմատիկ հիվանդություններ, կենտրոնական նյարդային համակարգի թուլացնող կամ դեզօրգանիզացնող ֆունկցիաներ,
  • հիվանդի նևրոպաթիկ յուրահատկություններ՝ գիշերային վախեր, էնուրեզ, բարձր գրգռվածություն, էմոցիոնալ լարվածություն,
  • ժառանգական նախատրամադրվածություն՝ խոսակցական համակարգի բնածին թուլության ֆոնի վրա զարգացած կակազում, որը փոխանցվում է ժառանգականորեն` որպես ռեցիսիվ ախտանիշ: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել էկզոգեն գործոնների դերը, երբ կակազելու նախատրամադրվածությունը զուգակցվում է շրջապատի անբարենպաստ ազդեցության հետ,
  • գլխուղեղի ախտահարում զարգացման տարբեր շրջաններում՝ բազմաթիվ վնասակար գործոնների ազդեցությամբ. ներարգանդային և ծննդաբերական վնասվածքներ, ասֆեքսիա, պոստնատալ-ինֆեկցիոն, տրավմատիկ և նյութափոխանակային-տրոֆիկ խանգարումներ տարբեր մանկակական հիվանդությունների ժամանակ:


Ոչ բարենպաստ պայմաններն են.

  • երեխաների ֆիզիկական թուլություն,
  • ուղեղի գործունեության տարիքային յուրահատկությունները՝ գլխուղեղի մեծ կիսագնդերը հիմնականում կազմավորվում են մոտավորապես 5 տարեկանում, այդ ժամանակ էլ ձևավորվում է ուղեղի գործունեության ֆունկցիոնալ ասիմետրիան: Խոսակցական ֆունկցիան օնտոգենետիկորեն առավել տարբերակված է և ուշ հասունացող, փխրուն է և հեշտ վնասվող:
  • խոսքի արագացված զարգացումը 3-4 տարեկանում, երբ նրա ճանաչողական և կարգավորող ֆունկցիաները արագ զարգանում են մեծերի հետ շփման ազդեցությամբ: Շատ երեխաների մոտ այդ տարիքում նկատվում է բառերի և վանկերի կրկնում, որոնք ֆիզիոլոգիական բնույթ ունեն,
  • երեխայի թաքնված հոգեկան ճնշվածությունը, բարձրացած ռեակտիվությունը շրջապատի հետ ոչ նորմալ հարաբերությունների հողի վրա,
  • մեծահասակների և երեխայի միջև դրական և հուզական կոնտակտնեի անբավարարությունը,
  • մոտորիկայի, ռիթմի զգացողության, միմիկո-արտիկուլյար շարժումների անբավարար զարգացումը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կաթվածներ. հարցազրույց նյարդաբան Մհեր Հարմանդայանի հետ. armeniamedicalcenter.am
Կաթվածներ. հարցազրույց նյարդաբան Մհեր Հարմանդայանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է կաթվածը:

Կաթվածը (ինսուլտ), արյան շրջանառության խանգարման պատճառով առաջացող ախտաբանություն է...

Ողնաշարի օստեոպորոզի նյարդաբանական բարդությունները. nairimed.com
Ողնաշարի օստեոպորոզի նյարդաբանական բարդությունները. nairimed.com

Օստեոպորոզը միջողային սկավառակներում դեգեներատիվ գործընթացների զարգացումն է, թեև հիվանդության ժամանակ գանգատները հիմնականում կապված են վերջինիս նյարդաբանական բարդությունների հետ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Գլխուղեղի և նրա անոթների մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). nairimed.com
Գլխուղեղի և նրա անոթների մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). nairimed.com

Գանգուղեղային վնասվածք (ՄՌՏ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայից (ՀՏ) հետո), ուղեղի արյան շրջանառության իշեմիկ կամ հեմոռագիկ բնույթի սուր խանգարում (ՄՌՏ իրականացվում է ՀՏ-ից հետո)...

Ախտորոշում
Ինչպե՞ս խուսափել Այցհեյմերի հիվանդությունից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս խուսափել Այցհեյմերի հիվանդությունից. armeniamedicalcenter.am

Հիշողության վատացումը զարգանում է տարիքի հետ, աստիճանաբար՝ նյարդային հյուսվածքի օրգանական ախտահարման արդյունքում: Այցհեյմերի հիվանդության  (ծերունական թուլամտության) ժամանակ առաջանում են...

Էնդոսկոպիա` ողնաշարի ճողվածքի ժամանակ. nairimed.com
Էնդոսկոպիա` ողնաշարի ճողվածքի ժամանակ. nairimed.com

Բուժական մերսումները, ֆիզկուլտուրան և դեղորայքը միշտ չէ, որ կարողանում են վերացնել միջողային ճողվածքը։ Հաճախ կոնսերվատիվ բուժումը քիչ արդյունավետ է, ինչի պատճառով պացիենտը ընդհանուր վիճակի թեթևացում...

Վիրաբուժություն
Ի՞նչ է ծոծրակային նևրալգիան. drtehmine.com
Ի՞նչ է ծոծրակային նևրալգիան. drtehmine.com

Ծոծրակային նևրալգիան (կամ` օքսիպիտալ) qրոնիկ գլխացավային համախտանիշ է, որը տեղակայված է պարանոցի վերին, ծոծրակային նյարդերի դուրս գալու հատվածում, և ճառագայթում մինչև գլխամաշկ...

Վիրաբուժություն
Գլխապտույտ. armeniamedicalcenter.am
Գլխապտույտ. armeniamedicalcenter.am

Գլխապտույտը վիճակ է, երբ զգացողություն է, կարծես շրջապատի առարկաները և իր մարմինը շարժվում կամ պտտվում են որոշակի ուղղությամբ (սիստեմային գլխապտույտ): Բայց հաճախ մարդը չի կարողանում հստակ ասել...

Ձեռքերի թմրածություն. armeniamedicalcenter.am
Ձեռքերի թմրածություն. armeniamedicalcenter.am

Երբ դաստակները կորցնում են իրենց զգացողությունը, այն արտահայտվում է ձեռքերի թմրածությամբ, ինչը հաճախ առաջանում է սխալ դիրքի պատճառով: Բայց երբեմն պատճառը կարող է շատ լուրջ լինել...

Ախտանիշներ, որոնց դեպքում պետք է շտապ դիմել սրտաբանի. nairimed.com
Ախտանիշներ, որոնց դեպքում պետք է շտապ դիմել սրտաբանի. nairimed.com

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, աշխարհում մահացության հիմնական պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են։ Հենց դրանից են հիմնականում մարդիկ մահանում...

Շուրթերի թմրածություն. armeniamedicalcenter.am
Շուրթերի թմրածություն. armeniamedicalcenter.am

Բերանի թմրածությունը նյարդաբանական խնդիրների հետևանք է: Այն կարող է առաջանալ հանկարծ կամ զարգանալ աստիճանաբար: Ամեն դեպքում, այդ ախտանշանի հայտնվելուն պես անհրաժեշտ է դիմել մասնագետի...

Թմրածությունը` օրգանիզմի վտանգավոր ախտանիշ. armeniamedicalcenter.am
Թմրածությունը` օրգանիզմի վտանգավոր ախտանիշ. armeniamedicalcenter.am

Թմրածությունը՝ պարեսթեզիան, մաշկի զգացողության կորուստը կամ խանգարումն է: Հնարավոր է լինեն նաև այլ զգացողություններ՝ այրոց, ծակծկոց և այլն: Թմրածությունը կարող է արտահայտվել մարմնի...

Ուղեղային ախտանիշներ. nairimed.com
Ուղեղային ախտանիշներ. nairimed.com

Ուղեղի և նրա թաղանթների ախտահարման հետ կապված ախտանիշների առաջացումը կարող է վկայել շատ ծանր հիվանդությունների մասին։ Ուղեղային ախտանիշների ամբողջությունը կրում է մենինգեալ համախտանիշ...

Ինչու՞ ենք ուշաթափվում. nairimed.com
Ինչու՞ ենք ուշաթափվում. nairimed.com

Ուշագնացություն կամ գիտականորեն` սինկոպե, ասելով հասկանում ենք գիտակցության հանկարծակի, անսպասելի կորուստը, որը մի քանի րոպեից ավելի չի տևում, հաճախ տևում է վայրկյաններ...

Թերապիա
Նյարդային անոռեքսիա. armeniamedicalcenter.am
Նյարդային անոռեքսիա. armeniamedicalcenter.am

Նյարդային անոռեքսիան կյանքին սպառնացող սննդային վարքագծի խանգարում է, որի ընթացքում տեղի է ունենում մարմնի սխալ ընկալում, մարմնի զանգվածի զգալի կորուստ, սննդի ընդունման սահմանափակում...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի (ՆՑԴ) ժամանակ բավականին հաճախակի հանդիպող ախտանիշ է: Առանձնացնում են ցավային զգացողության 4 տեսակ...

Սրտանոթաբանություն Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ