Նյարդաբանություն
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:
Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով։ Այն գրեթե անփոխարինելի հետազոտություն է էպիլեպսիաների դեպքում: Հնարավորություն է տալիս ի հայտ բերել էպիլեպտոգեն օջախները, պարզել, թե որ բլթում է առաջանում էպիլեպտիկ ակտիվությունը, ի՞նչ տեսակի է՝ մասնակի՞, թե՞ գեներալիզացված:
Այս ամենը շատ կարևոր է դեղորայքի ընտրության և կարգավորման հարցում ՝ ի՞նչ դոզայով հիվանդն ընդունեց դեղը, դոզան համապատասխա՞ն էր, թե ոչ, օգնե՞ց, թե՞ ոչ, ավելացնե՞լ, պակասեցնե՞լ, նույնը թողնե՞լ, թե՞ փոխել: Դրանով պետք է հասնել նրան, որ ուղեղում էպիլեպտիկ ակտիվությունը վերանա:
Էպիլեպսիայից զատ, ո՞ր հիվանդությունների ժամանակ է կարևոր ԷԷԳ հետազոտությունը:
Այլ հիվանդությունների դեպքում էլեկտրաէնցեֆալոգրաֆիան նվազագույն տեղեկատվություն է տալիս և առանձնապես դեր չունի, оրինակ, բորբոքային, անոթային, գլխուղեղի ուռուցքային և այլ գոյացությունների ժամանակ: Կարող է գլխուղեղում մեծ գոյացություն լինել, սակայն ԷԷԳ արդյունքները լինեն նորմայի սահմաններում: Այդ պատճառով չի կարելի բավարարվել ԷԷԳ-ով և հիվանդի գանգատների դեպքում բժիշկը պետք է կողմնորոշվի, թե ինչ ուղղությամբ, որ հիվանդության մասին պետք է մտածել և ինչ հետազոտություններ անել: Նման դեպքերում օգնության են գալիս ՄՌՏ, ՀՏ-ն: Նյարդաբանության մեջ առաջնությունը տրվում է ՄՌՏ-ին:
Կան էնցեֆալոպաթիաների տեսակներ, որոնք առաջացնում են լուրջ դեմենցիաներ, և դրանց դեպքում ԷԷԳ-ն տեղեկատվական է այնքանով, որքանով որ արձանագրում է դեմենցիայի փաստը, բայց որևէ այլ տեղեկատվություն չի տալիս:
Ի՞նչ է իրենից ներկայացնում ԷԷԳ սարքը և ո՞րն է հետազոտության իմաստը:
Սարքը համակարգչային է, հատուկ ծրագրով: Հիվանդի գլխամաշկին փակցվում են էլեկտրոդներ, երկու կողմից, նախատեսված դաշտերում․ քունքային, ճակատային, ծոծրակային, գագաթային և կենտրոններում: Հետազոտության նպատակն է հայտնաբերել ախտաբանական շեղումներ գլխուղեղում։
Ժամանակի ընթացքում զարգացում ապրե՞լ է սարքը:
Այո, այն անալոգայինից, դարձել է թվայնացված, և ծրագիրը հնարավորություն է տալիս հետազոտությունն անցկացնել բազմաթիվ արտածումներից:
Որքանո՞վ է հետազոտությունը ճշգրիտ և հնարավո՞ր է էպիլեպսիայի ժամանակ նորմալ ԷԷԳ գիր ստանալ
Էպիլեպսիաների դեպքում երբեմն կարող է ԷԷԳ-ն նորմալ լինել․ պատճառը կարող է լինել օջախի խորանիստ տեղակայումը, ստացած հակաէպիլեպտիկ դեղորայքը:
Հետազոտությունից առաջ պե՞տք է նախապատրաստվել:
Հատուկ նախապատրաստման անհրաժեշտություն չկա։ Մաքուր գլխամաշկ։ Անհրաժեշտ է բժշկին տեղեկացնել ընդունած դեղորայքի մասին:
Հետազոտության ժամանակ օգտագործվո՞ւմ են օջախն ի հայտ բերող միջոցներ:
Որպեսզի ակտիվությունն ի հայտ գա, կատարվում են պրովոկացիոն թեստեր՝ խորը շնչառություն, որն ուղեղում ալկալոզ է առաջացնում և ակտիվացնում է ախտաբանական բջիջների աշխատանքը, օգտագործվում է քնի և դեղորայքի դեպրիվացիա /զրկանք/։ Կարմիր գինին ևս պրովոկատոր է։ Մասնագիտացված կլինիկաներում կան հատուկ սենյակներ, որտեղ հիվանդները քնում են և գրանցվում է քնի ամբողջ ընթացքը: Կա մոնիտորային հասկացություն, դա 24 ժամյա էէԳ-ն է, երբ և՛ քունն է գրանցվում, և՛ արթուն վիճակը: Այլ թեստեր էլ կան՝ ֆոտոստիմուլյացիա. տարբեր հաճախականությունների վրա լուսային էֆեկտ է տրվում փակ աչքերին և ցանցենու վրա ընկած լույսը դրդում է ուղեղը ու, եթե կա էպիլեպտոգեն օջախ, այն ի հայտ է գալիս:
Հետազոտությունն ունի՞ վտանգներ և հակացուցումներ
ԷԷԳ-ն բացարձակապես հակացուցում չունի և ոչ մի վտանգ չի ներկայացնում:
Կա՞ պետպատվերով իրականացվող հետազոտություն և բոլո՞ր զինակոչիկներն են այս հետազոտությունն անցնում:
Այո, պետպատվերի ծրագիրը գործում է, և բավականին կանոնակարգված է։ Հիվանդը պատրաստում է համապատասխան փաստաթղթեր, հերթագրվում է և ստանում հետազոտությունը: Այո, բոլոր զինակոչիկներն այս հետազոտությունն անցնում են:


Կարդացեք նաև

Ուշագնացություն կամ գիտականորեն` սինկոպե, ասելով հասկանում ենք գիտակցության հանկարծակի, անսպասելի կորուստը, որը մի քանի րոպեից ավելի չի տևում, հաճախ տևում է վայրկյաններ...



Նյարդային անոռեքսիան կյանքին սպառնացող սննդային վարքագծի խանգարում է, որի ընթացքում տեղի է ունենում մարմնի սխալ ընկալում, մարմնի զանգվածի զգալի կորուստ, սննդի ընդունման սահմանափակում...



Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի (ՆՑԴ) ժամանակ բավականին հաճախակի հանդիպող ախտանիշ է: Առանձնացնում են ցավային զգացողության 4 տեսակ...



Եռորյակ նյարդի նևրալգիան նոպայաձև ընթացքով քրոնիկական հիվանդություն է, բնորոշվում է եռվորյակ նյարդի մեկ կամ մի քանի ճյուղերի նյարդավորման շրջանում հանկարծակի առաջացող՝ կրակող, այրող, ծակող, էլեկտրական հոսանքի հարվածի...



Այսօրվա հաղորդման հյուրն է նեյրովիրաբույժ Լևոն Հարությունյանը ։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին...



Կոման կենտրոնական նյարդային համակարգի առավելագույն արտահայտված ախտաբանական արգելակումն է, որն արտահայտվում է գիտակցության խորը կորստով, արտաքին գրգռիչների նկատմամբ ռեֆլեքսների բացակայությամբ և օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարմամբ...



Կակազումը խոսքի դեֆեկտներից է, որի ժամանակ մարդը դժվար է խոսում: Նա նույն վանկը կարող է կրկնել մի քանի անգամ, որը, բնականաբար, ստեղծում է շփման որոշակի դժվարություններ: Հուզվելիս կակազելու արտահայտվածությունը, որպես օրենք, ուժեղանում է...



Միջողային ճողվածքների աբլացիա
Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...



Ողնաշարի օստեոխոնդրոզ
Դա միջողային սկավառակի դեգեներատիվ-դեստրուկտիվ ախտահարում է, որի ժամանակ առավել հաճախ պուլպոզ կորիզում...



Նյարդային անոռեքսիան` կյանքին սպառնացող սննդային վարքագծի խանգարումն է, որի ընթացքում տեղի է ունենում մարմնի սխալ ընկալում, մարմնի զանգվածի զգալի կորուստ, սննդի ընդունման սահմանափակում: Վերջին տասնամյակներում սննդային...



Ինչ-որ ժամանակ գիտնականները չէին հասկանում, թե ինչպե՞ս է ուղեղը՝ պահպանելով իր փակ էկոհամակարգը, իրականացնում բջջային մնացորդների հեռացումը: Այդպես էր մինչև 2012 թ-ը, քանի դեռ Ռոչեստերյան համալսարանի հետազոտողները չէին...



Ալցհեյմերի հիվանդությունը ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկն է , որի կապակցությամբ բազմաթիվ մոլորություններ կան: Այս հոդվածում Դուք կիմանաք Ալցհեյմերի հիվանդության մասին 10 ամենատարածված միֆերի մասին...



Ո՞վ է նյարդաբանը:
Նյարդաբանը բժիշկ է, ով զբաղվում է նյարդաբանական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ...



Ի՞նչ է Ալցհեյմերի հիվանդությունը:
Ալցհեյմերի հիվանդությունը դասվում է կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը