Նյարդաբանություն
Ի՞նչ պետք է իմանալ կաթվածի մասին. հարցերին պատասխանում է նյարդաբան Էմմա Հարությունյանը. armeniamedicalcenter.am
1. Ի՞նչ է կաթվածը
Ուղեղի կաթվածը՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը, վիճակ է, երբ տարբեր ախտաբանությամբ հիվանդի մոտ զարգանում է ուղեղի ֆունկցիայի խանգարում: Կաթվածները տարաբաժանում են երկու հիմնական խմբի՝ իշեմիկ և հեմոռագիկ, որոնք տարբերվում են առաջացման մեխանիզմով:
Համաշխարհային առողջապահական կազմակերպության վիճակագրական տվյալներով նյարդաբանական հիվանդությունների սանդղակում կաթվածներն առաջին տեղում են:
2. Ի՞նչ է տեղի ունենում կաթվածի ժամանակ
Իշեմիկ կաթվածը զարգանում է ուղեղի որոշակի հատվածում անոթների սպազմի պատճառով սնուցման խանգարման արդյունքում, իսկ հեմոռագիկ կաթվածը զարգանում է տարբեր պատճառներից անոթի վնասման արդյունքում ուղեղի տարբեր հատվածներում արյան կուտակման հետևանքով: Եթե արյունն անոթից անցնում է ուղեղանյութ, առաջացնում է պարենխիմատոզ արյունազեղում: Եթե արյունը կուտակվում է կարծր թաղանթի տակ, առաջացնում է սուբդուրալ հեմատոմաներ, որոնք առավել հաճախ զարգանում են գանգուղեղային տարբեր վնասվածքների արդյունքում: Եվ երրորդ տարբերակ, երբ արյունը կուտակվում է ոստայնաթաղանթի տակ` առաջացնելով սուբարախնոիդալ արյունազեղում:
3. Ինչպե՞ս որոշել, որ մարդու մոտ կաթված է զարգանում:
Ինսուլտը (կաթված) սուր զարգացող հիվանդություն է, ինպես սրտամկանի ինֆարկտը (կաթված), այսպես ասած` ինսուլտն էլ ուղեղի ինֆարկտն է: Կաթվածից առաջ կարող են լինել նախանշաններ, բայց՝ ոչ միշտ: Այն զարգանում է հանկարծակի, ընդ որում, իշեմիկ կաթվածներն ավելի հաճախ լինում են գիշերը կամ վաղ առավոտյան, երբ հիվանդը մահճակալից իջնելիս նկատում է, որ, օրինակ, ոտքը չի շարժվում և անգամ կարող է ընկնել:
4. Ի՞նչ գործոններ են նպաստում կաթվածի զարգացմանը:
Կան գործոններ, որոնք նպաստում են կաթվածի առաջացմանը և կարևոր է դրանց իմացությունն` այն կանխելու համար:
Գործոններ են.
- զարկերակային հիպերտենզիան՝ բարձր ճնշումը, որը մեծ տոկոս է կազմում ազգաբնակչության շրջանում,
- աթերոսկլերոզը` ներուղեղային և արտաուղեղային անոթների սկլերոզը, որի պատճառով անոթները նեղանում են և ուղեղը բավարար քանակությամբ արյուն չի ստանում,
- շաքարային դիաբետը՝ նենգ հիվանդություն, որի բարդություններից, եթե ոչ առաջինը, ապա երկրորդը կաթվածն է:
- ալկոհոլի և ծխելու չարաշահումը, սխալ սննդակարգը, որը բերում է քաշի ավելացման և գիրացման,
- ապրելակերպը՝ նստակյաց կյանքը նույնպես նպաստում է կաթվածի առաջացմանը:
- հիպերխոլեսթերինեմիան, որի հետևանքով անոթների պատերին առաջանում են թիթեղիկներ՝ նստվածք, ինչը կարող է փակել անոթի լուսանցքը կամ` մասնակի, կամ` ամբողջովին, դրա հետ կապված առաջացնելով կամ` թեթև, կամ` ծանր արտահայտված կաթված:
- ռիսկի գործոններից է հասուն տարիքը,
- երիտասարդ տարիքում երբեմն ռևմատիզմը կարող է նպաստել կաթվածի առաջացմանը, քանի որ առաջացնում է ուղեղի անոթների ռևմատիկ ախտահարում՝ վասկուլիտներ, թրոմբոէմբոլիաներ:

5. Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն:
Կաթվածի առաջացման դեպքում պետք է անմիջապես զանգահարել շտապ օգնություն: Իսկ մինչ այդ հարկ է չափել զարկերակային ճնշումը (յուրաքանչյուր ընտանիքում տոնոմետր՝ արյան ճնշման չափման սարք ունենալը պարտադիր է) և ունեցած դեղորայքով փորձել իջեցնել ճնշումը, որպեսզի սկսված գործընթացը հնարավորին չխորանա: Հաջորդ քայլը շտապ օգնության միջոցով պարտադիր հոսպիտալիզացիան է: Ոչ մի կաթված տնային պայմաններում չի կարելի բուժել: Կաթվածը լրջագույն ախտաբանություն է և միայն ստացիոնար պայմաններում պետք է կազմակերպել բուժումը, ավելին` բուժումը պետք է շատ արագ կազմակերպել, որովհետև ներկայում կիրառվում է իշեմիկ կաթվածի բուժման նոր մեթոդ` թրոմբոլիզիս, և եթե պացիենտն առաջին երեք ժամերի ընթացքում դիմում է կլինիկա, այս մեթոդով հնարավոր է վերացնել օջախը:
6. Ինչպե՞ս ապահովագրվել կաթվածից:
Պետք է բացառել կամ հնարավորին մեղմացնել կաթվածին նպաստող գործոնները: Անհրաժեշտ է առողջ ապրելակերպ պահպանել՝ քայլել, վազել, զբաղվել լողով, ճիշտ սնվել՝ չչարաշահել ճարպերի օգտագործումը, հսկողության տակ պահել արյան ճնշումը, իսկ զարկերակային գերճնշում ունեցող պացիենտները կանոնավոր օգտագործեն հիպոտենզիվ դեղորայք:
7. Եթե կան հաճախակի գլխացավեր, ուրեմն կա կաթվածի զարգացման հավանականությո՞ւն:
Սխալ է այն պատկերոցումը, որ եթե հիվանդի մոտ կան գլխացավեր, դա արդեն կաթվածի զարգացման ուղղակի պատճառ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ կաթվածը սուր զարգացող հիվանդություն է: Հաճախակի գլխացավերով հիվանդը, իհարկե, անպայման պետք է դիմի նյարդաբանի, որպեսզի համապատասխան հետազոտությունների արդյունքում հայտնաբերվի գլխացավի պատճառը: Օրինակ, անևրիզմայի ժամանակ, որն առավել հաճախ հանդիպում է երիտասարդ տարիքում, ունենում են գլխացավեր և ժամանակին բժշկի չդիմելու ու չախտորոշելու դեպքում կարող է հանկարծակի հանգեցնել հեմոռագիկ կաթվածի: Իշեմիկ կաթվածների ժամանակ գլխացավերը բնորոշ չեն:
8. Մեկ անգամ կաթված տարած հիվանդին ինչպե՞ս պաշտպանել կրկնակի կաթվածի վտանգից:
Ախտաբանական գործոնների դեմ պայքարելով կարելի է նվազեցնել կաթվածի զարգացման հավանականությունը, սակայն բացառել անհնար է:
9. Ինչպիսի՞ն պետք է լինի կաթված տարած մարդու ապրելակերպը:
Կաթված տարած հիվանդների մեծամասնությունը կլինիկայից դուրս է գրվում նյարդաբանական խնդիրներով` այսինքն, ախտահարված հատվածին բնորոշ ախտանիշներով, օրինակ`վերջույթների թուլությամբ կամ ֆունկցիայի խանգարումով:
Մնացորդային ախտաբանական երևույթները նվազեցնելու համար հիվանդը բուժման հիմնական կուրսից հետո պետք է վերականգնողական բուժում ստանա՝ բուժական ֆիզկուլտուրա, մերսում և այլն: Թե որքանով է հնարավոր արդյունքում վերջույթի ֆունկցիան վերականգնել, դա դժվար է կանխատեսել:
10. Կարո՞ղ է կաթված զարգանալ մինչև 30 տարեկան անձանց մոտ:
Կաթվածի զարգացման հավանականությունը և նրան նպաստող գործոնները մեծ տարիքում առավել շատ են, բայց, ցավոք, ներկայում տարիքային սահմանափակումներն այդքան էլ մեծ դեր չունեն: Եթե նախկինում հնարավոր էր հայտարարել, որ կաթվածն ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, ապա այժմ երիտասարդների մոտ ևս հաճախացել է: Երիտասարդ տարիքում մեծ թիվ են կազմում չախտորոշված անևրիզմաները, ռևմատիզմը, ընդ որում, առաջին դեպքում կարող է զարգանալ հեմոռագիկ, իսկ երկրորդ դեպքում` իշեմիկ կաթված: Սուբարախնոիդալ արյունազեղումները նույնպես հաճախ են զարգանում երիտասարդների մոտ:
11. Կա՞ ժառանգական նախատրամադրվածություն կաթվածի առաջացման գործընթացում :
Կաթվածն, ինքնին, ժառանգական հիվանդություն չէ, սակայն դրան նպաստող հանգամանքները կարող են փոխանցվել ժառանգականությամբ:
14.02.2018 Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
12.01.2024
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
20.12.2023
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
30.10.2023
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
24.10.2023
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
27.09.2023
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
15.09.2023
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
11.05.2023
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
18.04.2023
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
24.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
20.02.2023
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
01.02.2023
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
27.01.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYR3C7p1' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ