Նյարդաբանություն
Ալցհեյմերի հիվանդություն. ultraimaging.am
Ալցհեյմերի հիվանդությունը թուլամտության ամենատարածված տեսակներից մեկն է, վիճակ, որի ժամանակ գլխուղեղը դադարում է իր գործառույթների իրականացումն ինչպես հարկ է: Ալցհեյմերի հիվանդությունը բերում է հիշողության, մտածողության և վարքի խանգարումների: Վաղ շրջանում թուլամտության ախտանիշները կարող են նվազագույն լինել, սակայն, քանի որ հիվանդությունն առավել ազդում է ուղեղի վրա, ախտանիշները վատթարանում են: Հիվանդության առաջընթաց արագությունն անհատական է յուրաքանչյուրի համար, սակայն ախտորոշումից հետո կյանքի միջին տևողությունը կազմում է ութ տարի:
Թեև ներկայում գոյություն չունի որևէ բուժում, որը կկարողանա դադարեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը, սակայն կան դեղեր, որոնք թեթևացնում են թուլամտության ախտանիշները: Անցած երեք տասնամյակների ընթացքում թուլամտության բնագավառում իրականացված հետազոտությունները թույլ տվեցին հասկանալ, թե ինչպես է Ալցհեյմերի հիվանդությունն ազդում ուղեղի աշխատանքի վրա: Այսօր հետազոտողները շարունակում են փնտրել բուժման առավել արդյունավետ եղանակներ, ինչպես նաև միջոցներ, որոնք կկարողանան կանխել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը և բարելավել ուղեղի վիճակը:
Հիշողության կորուստ և Ալցհեյմերի հիվանդության այլ ախտանիշներ
Հիշողության հետ կապված խնդիրները, մասնավորապես վերջերս ստացած տեղեկատվությունը` դժվարությամբ հիշելը, հաճախ Ալցհեյմերի հիվանդության առաջին նշանն է:
Տարիքի հետ մեր գլխուղեղում տեղի են ունենում փոփոխություններ, և երբեմն լինում է, որ դժվարությամբ ենք հիշում որոշ մանրամասներ: Սակայն Ալցհեյմերի հիվանդությունը և թուլամտության մյուս տեսակները բերում են հիշողության կորստի և այլ այնպիսի լուրջ ախտանիշների, որոնք խանգարում են ամենօրյա գործառույթների նորմալ իրականացմանը: Այս ախտանիշները բնորոշ չեն սովորական տարիքային փոփոխություններին:
Հիշողության կորստի ոչ բոլոր դեպքերն են Ալցհեյմերի հիվանդության հետևանքով առաջանում:
Եթե Դուք կամ Ձեր ծանոթն ունի հիշողության հետ կապված խնդիրներ, անհրաժեշտ է բժշկի դիմել: Եթե այդ ախտանիշներն առաջացել են, օրինակ, վիտամինների անբավարարության կամ ընդունած դեղի կողմնակի ազդեցության հետևանքով, ապա դրանք շտկելի են:
Բացի հիշողության կորստից, Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները ներառում են.
- խնդիրների առաջացում այնպիսի հանձնարարականների իրականացման ժամանակ, որոնք նախկինում դժվարություններ չեն առաջացրել,
- դժվարություններ` կապված խնդիրների լուծման հետ,
- տրամադրության և բնավորության փոփոխություն, հարազատներից և ընկերներից օտարում,
- բանավոր և գրավոր շփման դժվարացում,
- դժվարություններ տեղանքի, մարդկանց ճանաչման, դեպքերի հաջորդականության վերականգնման ժամանակ,
- տեսողական ընկալման փոփոխություն, օրինակ, պատկերի վերարտադրման դժվարացում:
Ալցհեյմերի հիվանդության և պրոգրեսիվող թուլամտության մյուս տեսակների ախտանիշները հարազատներն ու ընկերներն ավելի վաղ կարող են նկատել, քան այդպիսի փոփոխություններ կրող անձը: Եթե Դուք կամ Ձեր ծանոթը կրում է թուլամտության հնարավոր ախտանիշները, ապա պատճառի հայտնաբերման նպատակով շատ կարևոր է բժշկական հետազոտության իրականացումը:
Ըստ Ալցհեյմերի հիվանդության պրոգրեսիվման՝ ախտանիշները կարող են ներառել քնի ռեժիմի խանգարում, ընկճախտ, անհանգստություն, դժվարություններ ընթերցանության կամ գրագրության ժամանակ, ագրեսիվ վարք:
Ալցհեյմերի հիվանդության ծանր աստիճանի ժամանակ մարդիկ չեն կարողանում ճանաչել ընտանիքի անդամներին կամ հասկանալ խոսքը:
Ինչպե՞ս է ախտորոշվում Ալցհեյմերի հիվանդությունը
Ոչ մի հետազոտություն չի կարող որոշել, թե արդյո՞ք տվյալ մարդու մոտ առկա է Ալցհեյմերի հիվանդություն: Ախտորոշումն իրականացվում է բնորոշ ախտանիշների հայտնաբերման և թուլամտության մյուս պատճառների բացառման ճանապարհով: Այն ենթադրում է մանրամասն բժշկական հետազոտություն, հոգեկան վիճակի ստուգում, ֆիզիկական և նյարդաբանական զննում, արյան քննություններ և գլխուղեղը վիզուալիզացնող հետազոտություններ, այդ թվում.
- Գլխի համակարգչային տոմոգրաֆիա Բժիշկները գլխուղեղի ՀՏ-ն կիրառում են թուլամտության մյուս պատճառները բացառելու նպատակով, ինչպիսիք են գլխուղեղի ուռուցքը, ենթակարծրենային հեմատոման կամ կաթվածը:
- Գլխի ՄՌՏ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) հնարավորություն է տալիս ստանալ օրգանների, փափուկ հյուսվածքների, ոսկրերի և օրգանիզմի գրեթե բոլոր ներքին կառուցվածքների մանրամասն պատկերները: ՄՌՏ-ն կարող է հայտնաբերել ուղեղի անոմալիաներ, որոնք կապված են իմացական չափավոր խանգարումների հետ (MCI) և կարող է կիրառվել նման հիվանդների մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացումը կանխատեսելու համար: Ալցհեյմերի հիվանդության վաղ շրջանում գլխուղեղի ՄՌՏ-ն կարող է լինել նորմայի սահմաններում: Ավելի ուշ շրջաններում ՄՌՏ-ն կարող է հայտնաբերել գլխուղեղի տարբեր մասերի չափերի փոքրացում (հիմնականում ախտահարվում են քունքային և գագաթային բլթերը):
Ինչպե՞ս է բուժվում Ալցհեյմերի հիվանդությունը
Չնայած Ալցհեյմերի հիվանդությունն անբուժելի է, այնուամենայնիվ, կան դեղեր, որոնք դանդաղեցնում են հիվանդության առաջընթացը և պայքարում ախտանիշների դեմ:
01.06.2016 Կարդացեք նաև
05.02.2024
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ